ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանրության գերակա շահ ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ. ցուցիչ 9.31.1) զբաղեցրած տարածքին կից քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,01426 հեկտար 10-031-0021-0004, 0,00645 հեկտար 10-031-0021-0018, 0,00171 հեկտար 10-031-0021-0018, 0,01181 հեկտար 10-031-0013-0022, 0,01423 հեկտար 10-031-0021-0005, 0,00129 հեկտար 10-031-0589-0001 և 0.00187 հեկտար 10-031-0580-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերը և գույքերը (իրադրության հատակագիծ)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ. ցուցիչ 9.31.1) զբաղեցրած տարածքին կից քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով՝
1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձան (այսուհետ՝ հուշարձան) համարվող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի (պետ. ցուցիչ 9.31.1) զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանի և դրա պատմական միջավայրի պահպանությունը, անխոչընդոտ իրականացնել հնագիտական ուսումնասիրությունները (հետախուզում և պեղումներ), բացված հնագիտական կառույցների ամրակայումը և վերականգնումը, պատմամշակութային արժեքի բացահայտումը, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանումը և շրջակա տարածքներում իրականացվող հողային և գյուղատնտեսական աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`
ա. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի հանրապետական նշանակության «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի (պետ. ցուցիչ 9.31.1) զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել հուշարձանի տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,
բ. թույլ կտա ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը,
գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,
դ. հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը հնարավորություն կտա մոտակա համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցելու զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:
3. Սահմանել, որ`
1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետը.
2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու տարածքային կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետը.
3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է.
4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
3) գույքի ձեռքբերումից հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում և միջոցներ ձեռնարկել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքները, ինչպես նաև գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ միասնական տեղեկանքների ստացման և նոտարական գործառույթների իրականացման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված ֆինանսական հատկացումների վերաբաշխում կատարելու և օտարվող գույքի սեփականատերերին փոխհատուցման նպատակով գումար տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 19-ի N 324-Ն որոշման |
ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|