ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 123 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի «Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով ապրանքի ծագման հավաստագրերի պատճեններն օգտագործելու մասին» թիվ 85 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան՝ ապրանքների ծագումը հաստատելու համար կարող է ներկայացվել ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս ժամկետում, նշված հավաստագրի բնօրինակը հետագայում պարտադիր ներկայացնելու պայմանով (եթե այդ կանոններին համապատասխան ապրանքների ծագման հավաստագրի բնօրինակը ներկայացնելը պարտադիր պայման է սակագնային առանձնաշնորհումների տրամադրման համար)։ Այդ դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգին համապատասխան՝ հայտարարագրի մեջ հայտարարատուի կողմից հայտագրվում է տեղեկատվություն՝ ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը նշված ժամկետում ներկայացվելու պարտավորության մասին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: