ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 17 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված (այսուհետ համապատասխանաբար՝ Պայմանագիր, պայմանագրի հավելված թիվ 5)) առնչվող մասով պարտավորությունների կատարման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային (կենտրոնական) բանկերի կողմից հաշվարկների իրականացման անընդհատությունը և անխափանությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ մինչև անդամ պետությունների ազգային արժույթով (արժույթներով) Պայմանագրի թիվ 5 հավելվածի 29-րդ կետի առաջին և չորրորդ պարբերությունների մեջ նշված դրամական միջոցները (ԱՄՆ դոլարով) անդամ պետությունների միջև փոխանցման հնարավորություն նախատեսող՝ Պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև նշված արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո և մինչև մեկ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի ու մյուս անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի միջև (անհրաժեշտության դեպքում՝ այդ անդամ պետությունների լիազորված մարմինների մասնակցությամբ) նշված գումարները անդամ պետությունների ազգային արժույթով (արժույթներով) փոխանցելու մասով փոխադարձ համաձայնության ձեռքբերումը՝ կիրառվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 1 որոշման 2-րդ կետում նշված՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման կարգը։
Փոխադարձ համաձայնության ձեռքբերման ամսաթիվը համարվում է գրավոր առաջարկի մեջ նշված և անդամ պետությունների երկու ազգային (կենտրոնական) բանկերի կողմից համաձայնեցված ամսաթիվը։
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվին դրամական միջոցների փոխանցման մասով հանդիպական պարտավորությունների կատարման շրջանակներում հաշվարկների կատարման հնարավորությունը 2026 թվականի հունիսի 1-ից պահպանելու նպատակով՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերին՝ ապահովել (անհրաժեշտության դեպքում) թղթակցային հաշվի պայմանագրերի նոր լրացուցիչ համաձայնագրերի կնքումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: