ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 21

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.13.1 կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների ակտերով սահմանված պարտադիր պահանջների կատարումն ապահովելու, նշված ոլորտում միջոցառումների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում պահանջների և ընթացակարգերի խախտման համար (այսուհետ՝ խախտումներ) պատասխանատվություն սահմանելիս՝

ա) ելնել օրինականության, պատասխանատվության անխուսափելիության և համաչափության, օրենքի առջև հավասարության, անմեղության կանխավարկածի, մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի պաշտպանության ապահովման, պատասխանատվության ենթարկվող անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանման, անդամ պետությունների լիազորված մարմինների համագործակցության սկզբունքներից.

2) առաջնորդվել հետևյալ մոտեցումներով՝

նորմատիվ մոտեցում՝ պատասխանատվության սահմանում սեփական օրենսդրության մեջ՝ համապատասխան խախտումների համար.

համակարգային մոտեցում՝ համակարգային վերլուծության կիրառում՝ հայտնաբերված խախտումների առաջացման պատճառների սահմանման, դրանց վերացման մեթոդների մշակման և պատասխանատվության հիմնավորված սահմանման համար.

համալիր մոտեցում՝ խախտումների առաջացման պատճառների համալիր հետազոտության իրականացում, դրանց համակողմանի վերլուծություն և ստացված արդյունքների հաշվառում՝ պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշում ընդունելիս.

իրավիճակային մոտեցում՝ որոշման ընդունում՝ խախտում հայտնաբերվելու յուրաքանչյուր դեպքի համար պատասխանատվության միջոցներ սահմանելիս.

ռիսկի վրա հիմնված մոտեցում՝ մարդու կյանքին և առողջությանը, կենդանիներին և բույսերին վնաս հասցնելու ռիսկի (հավանականության) հաշվառում՝ պատճառված վնասի համար (հաշվի առնելով դրա ծանրության աստիճանը) պատասխանատվության միջոցների համաչափությունը որոշելիս.

ռետրոսպեկտիվ մոտեցում՝ նախորդ փորձի կիրառում՝ պատասխանատվության միջոցներ սահմանելու մասին որոշում ընդունելիս։

2. Խախտումների համար պատասխանատվության սահմանման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների կիրառումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Խախտումների համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետությունները ձգտում են իրենց օրենսդրության մեջ պատասխանատվության համաչափ միջոցառումներ սահմանելուն՝ անհրաժեշտ բավարարության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով ազգային իրավական համակարգի առանձնահատկությունները՝ ելնելով մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի պաշտպանության անհրաժեշտ մակարդակի ապահովումից՝ Միության մաքսային սահմանին և Միության մաքսային տարածքում սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) արտադրության (տեղափոխման, ներմուծման) ժամանակ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների հետ համատեղ՝ 2028 թվականի առաջին կիսամյակում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին անդամ պետությունների կողմից սույն որոշման մեջ նշված ընդհանուր սկզբունքների և մոտեցումների կիրառման արդյունքների մասին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան