ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 298-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 340-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Ներդրումային-սոցիալական ծրագրին հավանություն տալու, «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին» N 340-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետում «Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար մակերեսով հողամասում» բառերը փոխարինել «Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերում» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.013728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։».
3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«3) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և սույն որոշման 2-րդ կետում նշված Շինարարների փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.013728 հեկտար և նույն փողոցի 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերի նկատմամբ ընկերության իրավունքների պետական գրանցման պահից 5 ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակարանների փոխանակության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը, իսկ նշված ժամկետում չկատարելու դեպքում՝ Երևան համայնքին վճարել տուգանք՝ 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով.».
4) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«4) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքի կառուցման նպատակով՝ այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.».
5) որոշման N 1 հավելվածում «Ծրագրով առաջարկվում է Շինարարների փողոցի N 23 հասցեի հարևանությամբ գտնվող, 3-րդ կարգի վթարային շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0.020193 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:» բառերը փոխարինել «Ծրագրով առաջարկվում է Շինարարների փողոցի N 23 հասցեի հարևանությամբ գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի հարակից հատվածում առկա՝ Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:» բառերով.
6) որոշման N 1 հավելվածում «Բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:» բառերը փոխարինել «Բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կա ռուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ, և կլուծվի նրանց վե րաբնակեցման խնդիրը: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով նոր կա ռուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումն իրականաց վելու է փոխանակության միջոցով: Ընդ որում՝ փոխանակության համար որպես անշարժ գույքի արժեք հիմք է ընդունվելու նոր կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի կառուցման ինքնարժեքից մեկ տոկոս ավելի գումարը:» բառերով.
7) որոշման N 1 հավելվածում «Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մոտավորապես 5 տարում» բառերը փոխարինել «Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2029 թվականի սեպտեմբերին» բառերով.
8) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում սույն որոշմամբ նշված՝ Շինարարների փողոցի 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և նույն փողոցի 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով օտարման ենթակա հողամասերի փոխանցումը և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատաս խանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ հաշվի առնելով սույն որոշմամբ կատարված փոփոխությունները:
3. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 19-ի N 298-Ա որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N 340-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|