ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՓՈՂՈՑ Հ.48 ՀԱՍՑԵՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՕՆԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1370-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1370-Ա

«16» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՓՈՂՈՑ Հ.48 ՀԱՍՑԵՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՕՆԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Օնիկի Վարդանյանի (ծնված 29.11.1959թ.) դիմումը ( 07.04.2025թ.Դ-37120-25)։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 18.08.2025թ. հ.ԱՏ-18082025-01-0323 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 15.10.2025թ. հ.Հ-9652 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.02.2026թ. հ.20-Ել-Դ-37120 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց հ.48 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.

1. Վերականգնել ք.Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց հ.48 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Օնիկի Վարդանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 134.11քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 134.11քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց հ.48 հասցեում գտնվող 134.11քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան