ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1365-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1365-Ա

«16» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

1. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով նախատեսված Արաբկիր վարչական շրջանի՝ սույն որոշմանը կից հավելվածով ներկայացված հասցեների բակային տարածքների խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի հիմնանորոգման և կառուցման ու հանգստի գոտու կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:

2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.03.2026 թ.

N 1365-Ա որոշման

 

Ցանկ

 

Արաբկիր վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի, հանգստի գոտու առանձին հասցեների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների

 

N

Ծառայության անվանումը

Հասցեները

1

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Բաբայան փողոց հհ. 30; 32; 34 շենքերի համատեղ բակային տարածքի հիմնանորոգում

2

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Վ.Դավթյան փողոց հ. 25 շենքի դիմացի բակային տարածքի հիմնանորոգում

3

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Վրացական փողոց հ. 8 շենքի բակային տարածքի հիմնանորոգում

4

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Ա.Խաչատրյան փողոց հհ. 31 և հ. 29/1 շենքերի համատեղ բակային տարածքի և ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում

5

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Կոմիտասի պողոտա հհ.9 և 9/1 շենքերի համատեղ բակային տարածքի և ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում

6

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Վ.Համբարձումյան փողոց հ. 8/1 շենքի բակային տարածքի հիմնանորոգում

7

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Բաղրամյան պողոտա հ. 25 շենքի բակային տարածքի հիմնանորոգում

8

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Կոմիտասի պողոտա հ. 26 շենքի բակային տարածքների հիմնանորոգում և ֆուտբոլի դաշտի կառուցում

9

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Գյուլբենկյան փողոց հ.24 և Ա.Ավետիսյան փողոց հ. 25 շենքերի համատեղ բակային տարածքի և գոյություն ունեցող ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում

10

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Կոմիտասի պողոտա հ. 35ա շենքի բակային տարածքի հիմնանորոգում և ֆուտբոլի դաշտի կառուցում

11

Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Սունդուկյան փողոց հ.21 շենքի բակային տարածքի հիմնանորոգում և բասկետբոլի/ֆուտբոլի դաշտի կառուցում

12

Հանգստի գոտու (ճեմուղու) կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում

Ազատության պողոտա հ. 11ա շենքի մոտից դեպի Ն.Զարյան փողոց հ. 74 հասցե hանգստի գոտու (ճեմուղու) կառուցում

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան