ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
19 հոկտեմբերի 1992 թ. N 519
Քաղ. Երևան
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`
|
Ապրանքի անվանումը |
Դրույքաչափը տոկոսներով ներմուծման արժեքի նկատմամբ |
|
1 |
2 |
| Գինի-օղու արտադրանք (սննդային սպիրտ, օղի, լիկյոր-օղու արտադրանք, խաղողի գինիներ, կոնյակ, շամպայն-գինիներ, ոգելից թուրմ) |
10 |
| Շոկոլադ |
0 |
| Ծխախոտի արտադրանք |
10 |
| Մարդատար ավտոմեքենաների անվադողեր |
5 |
| Ոսկերչական իրեր |
0 |
| Մորթի և մորթեղեն |
10 |
| Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա իրեր |
10 |
| Գորգեր և գորգագործական արտադրանք |
5 |
| Բնական կաշվից հագուստ |
10 |
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 3-ամսյա ժամկետում ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.1994, N 285 | 19.10.1992, N 519 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|