ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 224-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 224-Ա

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2026 թվականի մարտի 26-27-ը Ղազախստանի Հանրապետություն (ք. Շիմքենդ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ղազախստանի Հանրապետություն մեկնող պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Ռուզաննա Վարդանյանինը և Արման Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Նարեկ Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Ռաֆայել Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

4. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել չվերթ՝ 2026 թվականի մարտի 26-ին՝ Երևան - Շիմքենդ, իսկ մարտի 27-ին՝ Շիմքենդ - Երևան երթուղով։

5. Սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 224-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ղևոնդյան   - Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ն. Հովակիմյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Վարդանյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ