ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.6/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1314-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1314-Ա

«10» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.6/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Արիստագեսյանի դիմումը՝ Բաբաջանյան փողոց հ.6/8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լևոն Արիստագեսյանին պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0196 վկայական) գործառնական նշանակությունը փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0196 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի h. 01/11.1/21614-2025 գրությունը և բնակելի տան կառուցման էսքիզ առաջարկը:

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` քննարկվող հողամասը ներառվել է ընդհանուր օգտագործման տարածքների գոտում, սակայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի հունվարի 7-ի h. 01/11.1/21614-2025 գրությամբ հողամասի գործառնական նշանակությունը համապատասխանեցվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0196 վկայականում ամրագրված հողամասի նպատակային նշանակությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 7-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի հունվարի 7-ի h. 01/11.1/21614-2025 գրությունը.

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի հունվարի 7-ի h. 01/11.1/21614-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը` Բաբաջանյան փողոց հ.6/8 հասցեում գտնվող, Լևոն Արիստագեսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.01638հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:

2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2