ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1325-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1325-Ա

«10» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.03.2026 թ.

հ. 1325-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԲԸ

Արտաշեսյան պողոտա, հ.104/1 և հ.106/1

հողամաս

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.104/1 և հ.106/1 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.13022026-01-0357 և հ.05012022-01-0273/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.104/1

01113GBGXTLN

 

2

Թորգոմ Մելիքսեթյան

Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, հ.51/1

բնակելի տուն

Թորգոմ Մելիքսեթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի հ.51/1 հասցեում գտնվող 360քմ մակերեսով բնակելի տանը /վկ.հ. 2533481, հող. 532.1քմ, շին. 24.3քմ, պարիսպ 6.9քմ/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, հ.51/2

01013CK6DXFF

 

3

Արմենուհի, Դավիթ, Ռաֆիկ, Տիգրան Ավանեսյաններ և Թինաթին Գրիգորյան

Մալաթիա-Սեբաստիա

հողամաս

Արմենուհի, Դավիթ, Ռաֆիկ, Տիգրան Ավանեսյաններին և Թինաթին Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հողամասին /վկ.հ.26092025-01-0384, Երևանի քաղաքապետի 04.03.2026թ. հ.1221-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Վ. Պետրոսյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.14/6

01073EDZGD87

 

4

Անուշ Գրիգորյան

Նարեկացի թաղամաս, հ.54 շենք, հ.76

բնակարան

Անուշ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Նարեկացի թաղամասի հ.54 շենքի հ.76 հասցեում գտնվող բնակարաններին /սեփ. վկ. h.2588150 և հ.2588139/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Նարեկացի թաղամաս, հ.54 շենք, բն.76

01023YPAKYWH

 

5

Սևակ Մարաբյան
/լիազորված անձ/
Արմեն Մարգարյան

Շիրակի փողոց, հ.41

տարածք

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.10.2025թ. հ.ԵԴ2/24692/02/23 վճռով Արմեն Մարգարյանի սեփականության իրավունքը ճանաչված, Շիրակի փողոցի հ.41 հասցեում գտնվող 51.4քմ մակերեսով տարածքին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.41/1

01113JLVBGYS

 

 

Երևանի քաղաքապետ'

Տ. Ավինյան