ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
17 մարտի 2026 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
նախագահող` դատավորներ` |
Արման Դիլանյանի, (զեկուցող),
Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
Կառավարության ներկայացուցիչ` |
Պետական եկամուտների կոմիտեի |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացման մեջ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի հունվարի 8-ի N 12-Ա որոշմամբ հավանություն է տվել «2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի հունվարի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագրի լրացումը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՕ-294-Ն օրենքով (2023 թվականի հուլիսի 28-ի ՍԴՈ-1697):
«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի (ՄՀՍ ԻՄԲՀ) (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) լրացումը (այսուհետ` Լրացում) ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հարկային օրենսդրությունը բարելավելու և հարկերից խուսափելու դեմ պայքարն ուժեղացնելու միջոցով Համաձայնագրի արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:
2. Լրացմամբ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս ՄՀՍ ԻՄԲՀ-ով ստանձնած պարտավորությունների, պարտավորվում է նաև ապահովել, որ Լրացման 2-րդ բաժնի 2-րդ պարբերության «ա» ենթապարբերության «i» կետի համաձայն արված ծանուցմանը համապատասխան՝ ՄՀՍ ԻՄԲՀ-ի 2-րդ բաժնի 2-րդ պարբերության համաձայն մեկ այլ պետության յուրաքանչյուր հաշվետու հաշվի վերաբերյալ փոխանակվելիք լրացուցիչ տեղեկությունները ներառեն հետևյալը.
տեղեկություն յուրաքանչյուր հաշվետիրոջ համար վավեր ինքնահավաստագրի տրամադրման մասին,
տեղեկություն դերի (դերերի) մասին, որի (որոնց) ուժով կազմակերպություն հանդիսացող հաշվետիրոջ վերահսկող անձ հանդիսացող յուրաքանչյուր հաշվետու անձ կազմակերպության վերահսկող անձ է, և յուրաքանչյուր այդպիսի հաշվետու անձի համար վավեր ինքնահավաստագրի տրամադրման մասին,
տեղեկություն հաշվի տեսակի մասին՝ արդյոք հաշիվը նախկինում գոյություն ունեցող հաշիվ է, թե նոր հաշիվ, և արդյոք հաշիվը համատեղ հաշիվ է, ներառյալ՝ համատեղ հաշվետերերի քանակը,
ինչպես նաև տեղեկություն իրավահարաբերություն հանդիսացող ներդրումային կազմակերպությունում ցանկացած բաժնային մասնակցության դեպքում՝ այն դերի (դերերի) մասին, որի (որոնց) ուժով հաշվետու անձը բաժնային մասնակցության սեփականատեր է (Բաժին 1):
3. Լրացման 2-րդ բաժնով սահմանվում է դրա ուժի մեջ մտնելու պայմանը, ըստ որի. «(...) Սույն Լրացումն ուժի մեջ կլինի այն իրավասու մարմինների համար, որոնք նույնպես Լրացումը ստորագրող կողմեր են։ Այն կլինի ՄՀՍ ԻՄԲՀ-ի անքակտելի մասը, և ՄՀՍ ԻՄԲՀ-ի դրույթները կկիրառվեն mutatis mutandis սույն Լրացման նկատմամբ»։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
17 մարտի 2026 թվականի ՍԴՈ-1820 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2026 թվական: