ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 65
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-03.08.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/փետրվար
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.02.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 1990 թ. N 65

Քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր մշտական ներկայացուցչության առդիր կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. մայիսի 20-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 333 որոշումը:

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ԽՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի

1990 թ. փետրվարի 12-ի N 65 որոշմամբ

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մարմինն է Մոսկվա քաղաքում, որը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մասին օրենքին համապատասխան Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարության առօրյա գործնական կապերն է իրականացնում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության, ինչպես նաև ԽՍՀՄ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և կենտրոնական մյուս հիմնարկների հետ:

2. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության գործունեության հիմքում ընկած է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ, ԽՍՀՄ մինիստրություններ, պետական կոմիտեներ, գերատեսչություններ և կենտրոնական մյուս հիմնարկներ մտցվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը օպերատիվ և անմիջական մասնակցությունը, այդ հարցերի լուծման ժամանակ միասնական համապետական քաղաքականության կենսագործումը:

3. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության գործունեության ղեկավարումն իրականացնում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը:

4. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ներկայացուցչությունն իր աշխատանքում սերտորեն համագործակցում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բաժինների, հանրապետության մինիստրությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների հետ:

5. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ օրենքներով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամաններով, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

6. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության հիմնական խնդիրներն են`

ա) ակտիվ և բանիմաց մասնակցությունը Հայկական ԽՍՀ-ի տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության այն հարցերի քննարկմանն ու լուծմանը, որոնք ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի առջև բարձրացվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի, հանրապետության մինիստրությունների ու գերատեսչությունների, ԽՍՀՄ կենտրոնական մարմինների ու գերատեսչությունների կողմից, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի սահմանած կարգով.

բ) մասնակցությունը ԽՍՀՄ պետպլանում, ԽՍՀՄ մինիստրություններում, պետական կոմիտեներում, գերատեսչություններում և կենտրոնական մյուս հիմնարկներում, ինչպես նաև մշտապես գործող կամ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից հատուկ ստեղծվող հանձնաժողովներում Հայկական ԽՍՀ տնտեսական և սոցիալական զարգացման, նյութատեխնիկական ապահովման պլանների, բյուջեի նախագծերի և տնտեսական ու կուլտուրական շինարարության մյուս հարցերի նախապատրաստմանն ու քննարկմանը.

գ) մասնակցությունը ԽՍՀՄ համապատասխան մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների առջև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ հանրապետության մինիստրությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների կողմից անմիջականորեն բարձրացվող հարցերի քննարկմանն ու լուծմանը, և ըստ նշված մարմինների հարցապնդումների, անհրաժեշտ նյութեր ներկայացնելը.

դ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին, ինչպես նաև հանրապետության շահագրգռված մինիստրություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին ԽՍՀՄ կառավարության այն միջոցառումների նախագծերը ներկայացնելը, որոնց համար պահանջվում են միութենական հանրապետությունների կարծիքները, ինչպես նաև ԽՍՀՄ մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների այն հրամանների և հրահանգների նախագծերը ներկայացնելը, որոնք ենթակա են համաձայնեցման միութենական հանրապետությունների հետ.

ե) ԽՍՀՄ մինիստրություններին, պետական կոմիտեներին, գերատեսչություններին և կենտրոնական մյուս հիմնարկներին աջակցություն ցույց տալը որոշումների նախագծերը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հետ համաձայնեցնելու, ինչպես նաև հանրապետական կազմակերպություններից Հայկական ԽՍՀ-ին վերաբերող հարցերի լուծման համար անհրաժեշտ նյութեր ստանալու գործում.

զ) միութենական մարմիններում Հայկական ԽՍՀ-ին վերաբերող քննարկվող հարցերի սիստեմատիկ վերլուծությունը, ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի կարևորագույն ուղղությունների ու զարգացման տենդենցների մասին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին տնտեսական և գիտատեխնիկական ինֆորմացիա տալը, ինչպես նաև տնտեսական ու սոցիալ-կուլտուրական շինարարության հանգուցային խնդիրների լուծման վերաբերյալ նախաձեռնող առաջարկությունների նախապատրաստումը, հաշվի առնելով Խորհրդային Միությունում ձեռքբերված դրական արդյունքները և արտասահմանյան երկրների առաջավոր փորձը.

է) հանրապետության կառավարության կողմից ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ, ԽՍՀՄ մինիստրություններ, պետական կոմիտեներ, գերատեսչություններ և կենտրոնական մյուս հիմնարկներ մտցված հարցերի քննարկման ու լուծման ընթացքի մասին, ինչպես նաև Հայկական ԽՍՀ-ին վերաբերող` ԽՍՀՄ կառավարության որոշումների նախագծերի առթիվ հանրապետության դիտողությունների քննարկման արդյունքների մասին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ ինֆորմացիա ներկայացնելը.

ը) հանրապետության կառավարության, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի, ԽՍՀՄ մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների հանձնարարությամբ հանրապետության տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության հարցերի և այլ հարցերի վերաբերյալ ինֆորմացիա ներկայացնելը.

թ) ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդի ապարատի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր միութենական մյուս հանրապետությունների մինիստրների խորհուրդների մշտական ներկայացուցչությունների հետ ծառայողական կապերի իրականացումը և միութենական մյուս հանրապետությունների հետ Հայկական ԽՍՀ տնտեսական, գիտական և մշակութային կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը նպաստող միջոցառումների անցկացման գործում նրանց ըստ ամենայնի աջակցումը.

ժ) Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրության հետ համատեղ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայողական գործերով Հայկական ԽՍՀ-ից պատվիրակությունների և մասնագետների գործուղման համար ԽՍՀՄ-ում օտարերկրյա պետությունների վիզաների ժամանակին ձևակերպման ապահովումը.

ի) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ միութենական հանրապետությունների և արտասահմանյան երկրների պաշտոնական այն պատվիրակությունների, այդ թվում սփյուռքահայ առաջադիմական այն համայնքների ներկայացուցիչների, որոնք հանրապետություն են ուղևորվում Մոսկվա քաղաքով, ինչպես նաև Հայկական ԽՍՀ այն պաշտոնական պատվիրակությունների դիմավորումների կազմակերպումը, որոնք ժամանում են Մոսկվա քաղաք կամ միութենական մյուս հանրապետություններ, կամ արտասահմանյան երկրներ. համապատասխան հանրապետական կազմակերպություններին այսպիսի միջոցառումների անցկացման գործում աջակցություն ցույց տալը.

լ) ԽՍՀՄ համապատասխան հիմնարկների և կազմակերպությունների հետ հանրապետության գիտական հիմնարկների, կամավոր ընկերությունների, ստեղծագործական միությունների և մյուս կազմակերպությունների ստեղծմանն ու ընդլայնմանն աջակցելը, էկոնոմիկայի, գիտության և մշակույթի բնագավառում հանրապետության նվաճումների պրոպագանդման աշխատանքի իրականացումը, այդ նպատակի համար ներգրավելով Հայկական ԽՍՀ-ի մշակույթի կենտրոնը Մոսկվայում.

խ) Մոսկվայում հայ բնակչության շրջանում հայ ժողովրդի պատմության, նրա մշակույթի, գրականության և հայոց լեզվի ուսումնասիրման գործում հարցապնդումների բավարարմանն ուղղված աշխատանքի իրականացումը. Մոսկվայում ստեղծված հայկական կուլտուր-լուսավորական ընկերությունների հետ կապերի պահպանումն ու նրանց աշխատանքին աջակցելը.

ծ) Մոսկվա քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև նպատակային ասպիրանտուրայում արտամրցութային ընդունելության համար հանրապետությանը հատկացված տեղերի օգտագործման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը. Մոսկվայում սովորող ուսանողների և ասպիրանտների հետ կապի իրականացումը, նրանց համար հանրապետության գիտության և մշակույթի գործիչների հետ հանդիպումների անցկացումը, ուսումը հաջող ավարտելու գործում նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալը.

կ) Հայկական ԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքի` նյութատեխնիկական մատակարարման ֆոնդերի իրացման ուղղությամբ աշխատանքի, ինչպես նաև Մոսկվայում գտնվող հանրապետության տնտեսական և մյուս կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը և աշխատանքում նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալը.

հ) Հայկական ԽՍՀ-ից Մոսկվա գործուղված աշխատողներին` նրանց կողմից ծառայողական առաջադրանքների կատարման գործում աջակցությունը.

ձ) Հայկական ԽՍՀ-ի մշտական ներկայացուցչություն դիմած քաղաքացիների դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը.

ղ) ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի առանձին առաջադրանքների ու հանձնարարությունների կատարումը:

7. Նշված խնդիրներն իրականացնելու համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությանն իրավունք է վերապահվում`

ա) անմիջական հարաբերությունների մեջ մտնել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ԽՍՀՄ կառավարական բոլոր հիմնարկների հետ, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ և նրա անունից ԽՍՀՄ կառավարություն և կառավարական մարմիններ մտցնել հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանի, բյուջեի կատարման հետ կապված հարցեր և ԽՍՀՄ կառավարական մարմինների լուծում պահանջող այլ հարցեր.

բ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ հանրապետության համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցված եզրակացություններ տալ Հայկական ԽՍՀ-ին վերաբերող ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների նախագծերի վերաբերյալ.

գ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի անունից և նրա հանձնարարությամբ միջնորդություններով մտնել ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ, ԽՍՀՄ մինիստրություններ, պետական կոմիտեներ, գերատեսչություններ և կենտրոնական այլ հիմնարկներ.

դ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ, սահմանված կարգով, կապերի մեջ մտնել արտասահմանյան ֆիրմաների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների հետ.

ե) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունից ստանալ Հայկական ԽՍՀ բոլոր օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներն ու կարգադրությունները, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգադրությունների նախագծերի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի առաջարկությունների և դիտողությունների, ԽՍՀՄ կառավարական մարմիններ ուղարկվող Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի բոլոր նամակների պատճենները, դրանց կցելով անհրաժեշտ հաշվարկային նյութեր, հիմնավորումներ, տեղեկանքներ և եզրակացություններ.

զ) Հայկական ԽՍՀ կենտվիճվարչությունից ստանալ վիճակագրական հաշվետվություններ Հայկական ԽՍՀ տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների կատարման մասին, ինչպես նաև հանրապետության գիտության և մշակույթի բնագավառի նվաճումների մասին.

է) Հայկական ԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքը ներգրավել Հայկական ԽՍՀ կառավարությունից, հանրապետության մինիստրություններից և գերատեսչություններից ստացվող նամակներում և մյուս փաստաթղթերում բովանդակվող նյութատեխնիկական մատակարարման հարցերի քննարկմանը.

8. Հանրապետության մինիստրություններն ու գերատեսչությունները ըստ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության հարցապնդումների, պարտավոր են ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում, ԽՍՀՄ պետպլանում, ԽՍՀՄ մինիստրություններում, պետական կոմիտեներում և  գերատեսչություններում քննարկող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական նյութեր, հաշվարկներ, հիմնավորումներ և եզրակացություններ ներկայացնել` այդ մարմինների կողմից պահանջվող ժամկետներում:

9. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունը գլխավորում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից նշանակվող մշտական ներկայացուցիչը:

Մշտական ներկայացուցիչն ունի Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից նշանակվող տեղակալ:

10. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցիչը`

ա) ուղղություն է տալիս ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության գործունեությանը և դրա համար պատասխանատվություն է կրում Հայկական ԽՍՀ կառավարության առջև.

բ) ներկայացնում է մշտական ներկայացուցչությունը բոլոր պետական և հասարակական կազմակերպություններում` մշտական ներկայացուցչության իրավասության սահմաններում.

գ) սահմանված կարգով մասնակցում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի, նրա նախագահության ու հանձնաժողովների, մինիստրությունների և պետական կոմիտեների կոլեգիաների նիստերին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ԽՍՀՄ մյուս մարմինների կողմից գումարվող խորհրդակցություններին.

դ) մշտական ներկայացուցչության իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ պետական իշխանության բարձրագույն մարմինների որոշումների հիման վրա և ի կատարումն դրանց.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մշտական ներկայացուցչության կադրերի ընտրությունը ու տեղաբաշխումը, աշխատողների ընդունումն ու ազատումը, միջոցներ է ձեռնարկում նրանց որակը բարձրացնելու համար.

զ) հանդիսանում է վարկերի տնօրենը` հաստատված նախահաշվի սահմաններում:

11. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունը պահվում է Հայկական ԽՍՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

12. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը:

Մշտական ներկայացուցչության հաստիքացուցակը հաստատում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցիչը:

13. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունն ունի Հայկական ԽՍՀ պետական գերբի պատկերով և ռուսերենով ու հայերենով իր անվամբ կնիք: