ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 147-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԻՐԻ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 126,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նաիրի» ճամբարի կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Նորալուսին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08602616) հետ 2026 թվականի փետրվարի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 8-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում կեցության և սննդի ապահովման ծառայությունների մատուցում՝ 126,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայա- ցուցչությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
17.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 147-Ա որոշման |
«ՆԱԻՐԻ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպում է ամառային անհատույց ճամբար՝ 44-օրյա պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակների, քույրերի և եղբայրների, ինչպես նաև Արցախից տեղահանված երեխաների (7-13 տարեկան, ծնված՝ 2013-2019 թթ.) համար։ Ծրագրի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ։ Ծրագրի շրջանակներում երեխաները կանցկացնեն ուրախ և ակտիվ հաճելի ժամանց, բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչպես նաև կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
|
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգթոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման համար` 486313) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Փյունիկ գյուղ, «Զեփյուռ» ճամբար, սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
126,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
44-օրյա պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակները, քույրերը և եղբայրները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված 7-13 տարեկան երեխաներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունիսի 8-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբար: Մասնակից երեխաների համար կազմակերպվելու է էքսկուրսիաներ և արշավներ դեպի հետաքրքիր ու տեսարժան վայրեր: Երեխաներին սովորեցնելու են ձեռքի աշխատանք, խաղալու են սպորտային խաղեր (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս), լող, ինչպես նաև կազմակերպվելու է ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր: Ճամբարում տեղի է ունենալու հայ ազգային երգ ու պարի միջոցառումներ, ինչպես նաև օրվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան դիտելու իրենց տարիքին համապատասխան մուլտֆիլմեր, ֆիլմեր և ունենալ դրանց վերաբերյալ քննարկումներ: Երեկոյան ժամերին նախատեսվում է կազմակերպել ուրախ և ակտիվ ժամանցային ծրագիր: Ճամբարը կազմակերպվելու է երեք հերթափոխով՝ 1-ին՝ հունիսի 8-17-ը ներառյալ, 2-րդ՝ օգոստոսի 3-12-ը ներառյալ և 3-րդ՝ օգոստոսի 13-22-ը ներառյալ: Յուրաքանչյուր հերթափոխի մասնակցության նվազագույն քանակը՝ 240 երեխա։ Երեխաներին տրամադրվելու է երեքանգամյա սնունդ, որը պատրաստվելու է տեղում։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 8-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,000,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ճամբարում երեխաների կեցության և սննդի ձեռքբերման ծառայություններ՝ 126,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: | |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
17.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|