ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.03.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

12 մարտի 2026 թ.

N 502-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` 2026 թվականի ընթացքում շարունակել հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2026 թվականի մարտի 12

N 502-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանա-

տեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմա-կերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպոր-տային միջոցների կայանման սահմանա-փակում, աշխատան-

քային ռեժիմ

Ավտոկայա-նատեղի կազմա-կերպելու թույլտ-վության որոշման համարը

1

2

3

4

5

6

7

1

«Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ

Կարեն Դեմիրճյան փողոց, հ.8 հասցեի հարակից ճանապար-

հահատված

3 (22.5 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ`

մեկ շարքով

տարեկան

սահմանա-փակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

20.05.2025

հ. 357-Ա

2

«ԷՍՋԻԱՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ

Ամիրյան փողոցում`

 հ.2, 2/8 հասցեի շենքին հարակից ճանապար-

հահատված

5 (37.5 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ`

մեկ շարքով

տարեկան

սահմանա-փակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

20.04.2021

հ. 376-Ա

3

«Անի Պլազա Հոթել» ՓԲԸ

Սայաթ-Նովայի հ.19 հասցեին հարակից ճանապար-

հահատված

5 (37.5 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ`

 մեկ շարքով

տարեկան

սահմանա-փակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

25.12.2013

հ.104-Ա

4

«Երևան Հյուրանոց» ԲԲԸ

Աբովյան փողոց հ.14 հասցեին հարակից ճանապար-

հահատված

3 (22.5 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ`

մեկ շարքով

տարեկան

սահմանա-փակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

25.12.2013

հ.104-Ա