ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 457
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-03.08.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հուլիս-օգոստոս
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

12 հուլիսի 1991 թ. N 457

Քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

ԽՍՀՄ Նախարարների կաբինետին առընթեր Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի մշտական ներկայացուցչության կողմից Հայաստանի Հանրապետության անկախության մասին Հռչակագրի դրույթներին համապատասխան նոր խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողների թվաքանակը` 49 միավոր (առանց շենքը պահպանող ու սպասարկող անձնակազմի), այդ թվում Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 2 միավորով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 2 միավորով և սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեինը` 2 միավորով կրճատելու հաշվին:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը ունենալու մշտական ներկայացուցչի երկու տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ:

4. Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը սահմանել ծառայողական մարդատար ավտոմեքենաների 8 միավոր սահմանաքանակ, այդ թվում 2 միավորը` առանց վարորդների:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ծառայողական ավտոշարժակազմի վարորդների տարիֆային դրույքներին կիրառելու 2 գործակիցը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից ներկայացված` սույն որոշման հետ կապված ներկայացուցչության պահպանման ծախսերի նախահաշիվների հիման վրա ապահովել ֆինանսավորումը:

7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետմատին, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, «Հայագրոսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը` Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն ապահովել նյութատեխնիկական ռեսուրսներով, համաձայն N 2 հավելվածի:*)

8. Հայաստանի Հանրապետության պետմատին` Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն ապահովել պայմանագրային (առևտրային) գներով ձեռքբերված անհատական համակարգիչի հիման վրա հրատարակչական համակարգով` 1 միավոր թվաքանակով, IBMPCAT զարգացած մակերևութամասով անհատական համակարգիչներով` 3 միավոր, սեղանի քսերոքսով` 2 միավոր, տեսախցիկով (վիդեոկամերա)` 1 միավոր, տեսահամակարգով (վիդեոսիստեմա)` 1 միավոր, խոսաձայնագրիչով (դիկտոֆոն)` 3 միավոր:

9. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնց կազմակերպությունները գտնվում են Մոսկվա քաղաքում`

ա) իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ սերտ համագործակցությամբ.

բ) մշտական ներկայացուցչության հետ համաձայնեցնում են կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը:

10. ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի գործառնական վարչությունում և ԽՍՀՄ արտտնտբանկում (քաղ. Մոսկվա) բացել ընթացիկ արժութային հաշիվներ` բարեգործական նպատակներով ստացվող արժութային միջոցների հաշվեգրման համար:

ՀՀ ֆինանսների նախարարությանը` քննարկել Մոսկվա քաղաքում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի մշտական ներկայացուցչության օտարերկրյա արժույթով ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցերը և կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:

11. Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` մեկամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը:

12. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 27-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության ապարատի հաստիքների հաստատման մասին» N 536 որոշումը:

 

_______________

*) 2-րդ հավելվածը չի բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991 թվականի

հուլիսի 12-ի N 457 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԽՍՀՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Ղեկավարություն

Տնտեսական քաղաքականության բաժին

Արտաքին տնտեսական կապերի բաժին

Երկրի և արտասահմանյան երկրների օրենսդիր մարմինների հետ տարվող աշխատանքի բաժին

Առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի բաժին

Արտակարգ հարցերի բաժին

Լրատվական կենտրոն

Գործերի կառավարչություն

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.1994, N 361 12.07.1991, N 457
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան