ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ԿԱՅՈՒՆ ԳՐԱՖԻԿՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Յ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Յ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ Յ. Վարդանյանի և Յ. Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության բուհերում էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով առաջացած դժվարությունների մասին» հարցապնդումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը նշում է, որ արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ բուհերին էլեկտրաէներգիայի մատակարարումը ոչ կայուն գրաֆիկով հանգեցնում է լաբորատոր աշխատանքների ձախողման, որը խիստ բացասաբար է անդրադառնում բնական և տեխնիկական գիտություննների մասնագիտական ուսուցման որակի վրա:
Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարությունը բավականին ուշացումով 1993 թվականի նոյեմբերի 22-ի հ. 587 որոշումով «Հատուկ էներգառեժիմի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման մասին» 1993 թվականի փետրվարի 20-ի հ. 61 որոշման 1-ին հավելվածը լրացրել է բարձրագույն ուսումնական հաստատություններով, սակայն առ այսօր խնդիրը կարգավորված չէ:
Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկամսյա ժամկետում կազմակերպել բուհերի էլեկտրասնուցման գծերը բնակելի շենքերից առանձնացնելու աշխատանքը, ապահովելով դրանց ինքնուրույն էլեկտրամատակարարումը:
Սույն թվականի մայիսի սկզբին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հարցապնդումներին նվիրված նիստերից մեկում լսել Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդումը սույն որոշման կատարման վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` |
բ. արարքցյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|