ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-1021-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/5 (1057) 15 մարտ, Հոդ.59
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջետային համակարգի ֆինանսական միջոցների ձևավորման և ծախսման ուղղությունները, հանրապետական և տեղական բյուջեների միջև փոխհարաբերությունների սկզբունքները կանոնակարգելու համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեն ըստ հաշվարկային եկամուտների՝ 20355543,3 հազար դրամ, ըստ ծախսերի՝ 27767857,7 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 7412314,4 հազար դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեն ըստ եկամուտների՝ 15050669,9 հազար դրամ, ըստ ծախսերի՝ 22462984,3 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 7412314,4 հազար դրամ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեի եկամտային մասն ի հաշիվ հետևյալ եկամուտների.

 

(հազ. դրամ)

 

Ա. Հարկեր և տուրքեր

նույն թվում՝

10284051,0

 

1. Ավելացված արժեքի հարկ

4145931,3

2. Ակցիզային հարկ

1246361,9

3. Շահութահարկ 3999957,8
4. Պետական տուրք

10000,0

5. Մաքսային տուրք

881800,0

Բ. Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ

նույն թվում՝

4766618,9

 

1. Ֆոնդավճար

35508,5

2. Պետական ունեցվածքի սեփականաշնորհումից եկամուտ 205000,0
3. Թանկարժեք մետաղների վաճառքից եկամուտ

264948,0

4. Վարկի հաշվին ձեռք բերված դեղորայքի իրացումից եկամուտ

30000,0

5. Հողի և արոտավայրերի վարձակալության վճար

78312,5

6. Բնական ռեսուրսների օգտագործման համար վճար

4035,1

7. Մարդասիրական օգնությամբ ստացվող
նավթամթերքների իրացումից եկամուտներ

1821500

8. 1993 թ. հատկացված վարկային էմիսիայի օգտագործումից
եկամուտներ (տոկոսավճար, վարկի վերադարձ)


315000,0

9. Առևտրային բաժնետիրական բանկերի կանոնադրական
ֆոնդերում ՀՀ կառավարության մասնակցությունից եկամուտ

331,8
10. Մուտքեր ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ
եկամուտների գերազանցումից
1600000,0
11. Այլ մուտքեր

411983,0

Ընդամենը

15050669,9

 

4. 1994 թվականին շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներին ավելացված արժեքի հարկից և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից մասհանումները այդ բյուջեներին նախատեսել հետևյալ չափերով.

 

մասհանման տոկոսը

 

 

 ավելացված արժեքի հարկից

շահութահարկից և ֆոնդավճարից

1

2

3

Քաղաքներ

 

 

Երևան

19,43   20,0
Աբովյան 94,56 95,0
Ալավերդի 100,0 100,0
Արարատ 34,66 34,0
Արտաշատ  100,0 100,0
Արթիկ 100,0 100,0
Աշտարակ 100,0 100,0
Վանաձոր 80,45 80,0
Գյումրի 100,0 100,0
Գորիս 100,0 100,0
Դիլիջան 100,0 100,0
Էջմիածին 100,0 100,0

Կամո

100,0 100,0
Կապան 100,0 100,0
Հոկտեմբերյան 100,0 100,0

Հրազդան

38,87 39,0
Չարենցավան 100,0 100,0

Ջերմուկ

100,0 100,0

Սևան

100,0 100,0

Սպիտակ

100,0 100,0

Ստեփանավան

100,0 100,0

Շրջաններ

   

Ախուրյանի

100,0 100,0
Ամասիայի 100,0 100,0
Անիի 100,0 100,0
Աշտարակի 100,0 100,0
Աշոցքի 100,0 100,0
Ապարանի 100,0 100,0
Արագածի 100,0 100,0
Արարատի 100,0 100,0
Արթիկի 100,0 100,0

Արմավիրի 

10,61 19,0

Արտաշատի

 61,98 62,0

Բաղրամյանի

18,71 19,0

Գուգարքի

100,0 100,0
Գորիսի 100,0 100,0
Եղեգնաձորի 100,0 100,0
Էջմիածնի  92,61 93,0

Թալինի

100,0 100,0
Թումանյանի 100,0 100,0
Իջևանի 100,0 100,0
Կապանի 100,0 100,0
Կամոյի 100,0 100,0
Կոտայքի 100,0 100,0
Կրասնոսելսկի 100,0 100,0
Հրազդանի 100,0 100,0

Մասիսի

41,84 41,0

Մարտունու 

100,0 100,0
Մեղրիի 100,0 100,0

Նաիրիի

30,11 32,0

Նոյեմբերյանի

100,0 100,0

Սևանի

49,31 49,0

Սիսիանի

100,0 100,0
Սպիտակի 100,0 100,0
Ստեփանավանի 100,0 100,0
Վայքի 100,0 100,0
Վարդենիսի 100,0 100,0
Տաշիրի 100,0 100,0
Տավուշի 100,0 100,0

 

5. Սահմանել, որ 1994 թվականին ՀՀ կապի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների հիմնական գործունեությանը վերաբերող ձեռնարկությունների, ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ երկաթգծի, ՀՀ պետական առևտրային-բաժնետիրական բանկերի, ապահովագրական մարմինների, ոչ պետական վիճակախաղեր կազմակերպող ձեռնարկությունների, գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի, «Հայավտոմոտոսերվիս» ԱՄ, «Մոսկվիչ» տեխսպասարկման կայանի, «Արարատ - Լադա» բաժնետիրական ընկերության, «Ավտոտեխսպասարկում ԻԺ» ԱՄ, «Հայտրանսշին» տրեստի, կուրորտների հանրապետական խորհրդի, արտասահմանյան տուրիզմի գլխավոր խորհրդի, տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի և վիճպետկոմի ենթակայության ձեռնարկությունների շահութահարկը և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարը ամբողջովին հաշվանցվում է հանրապետական բյուջե:

6. Հողի հարկից բոլոր շրջանների ու քաղաքների տեղական բյուջեներին մասհանել 100 տոկոս, իսկ պետական պահուստի հողերի և արոտավայրերի վարձակալության վճարը` 50 տոկոսով հանրապետական բյուջե, 50 տոկոսով շրջանների բյուջեներին։

7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեից ըստ ճյուղերի և ոլորտների բյուջետային հատկացումները հետևյալ չափերով։

 

(հազ. դրամ)

 

1. Տնտեսության ճյուղեր

3806790,2

2. Սոցիալ- մշակութային ոլորտ ընդամենը

   նույն թվում

2476761,6
- լուսավորություն

947108,6

- առողջապահություն 951400,0
- մշակույթ

290577,0

- ֆիզկուլտուրա

46890,0

- սոցիալական ապահովություն

  որից՝

240786,0

 

- փախստականների սոցիալական կարիքների լուծման ծախսեր

183000,0

3. Գիտություն

541922,0

4. Օրենսդիր իշխանության մարմիններ

86202,0

5. Գործադիր իշխանության մարմիններ

498081,5

6. Դատական իշխանության և իրավապահ մարմիններ

55703,4

7. Պաշտպանություն

6544555,0

8. Ազգային անվտանգության մարմիններ

342880,0

9. Ներքին գործերի մարմիններ 836290,0
10. Նյութական ռեսուրսներ, ռեզերվների ձևավորում

600000,0

11. Միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցություն

 343800,0

12. Միջազգային կազմակերպություններից և այլ պետություններից
ստացված վարկերի սպասարկում

2018600,0

13. ՀՀ 1993 թ. պետական բյուջեի փաստացի եկամուտների
նկատմամբ ծախսերի գերազանցման ֆինանսավորում

47900,0

14. ՀՀ գանձապետական պարտավորությունների սպասարկում

343200,0
15. ՀՀ ներքին շահող փոխառությունների սպասարկում  20100,0
16. Այլ ոլորտներ  1225335,2

17. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

677884,0

Ընդամեն

20466004,9

18. Հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին փոխադարձ
հաշվարկներով արվող միջոցներ (դոտացիա, սուբվենցիա)

1343579,4

19. Միջպետական վարկի հատկացում ԼՂՀ-ին

653400,0 

Ընդամենը ծախսեր

 22462984,3

 

8. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեից շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներին դոտացիաների և սուբվենցիաների հատկացումների գումարները հետևյալ չափերով.

 

(հազ. դրամ)

 

 

դոտացիա

սուբվենցիա

1

2

3

Քաղաքներ

   

Ալավերդի

23561,3 1700,0

Արտաշատ

8122.7 5500,0

Արթիկ 

12523,3 7500,0

Աշտարակ 

23522,4 1700,0

Գյումրի 

-

88913,2

Գորիս 

21639,6 11500,0
Դիլիջան 28479,4 11500,0

Էջմիածին 

14002,9 -

Կամո

17364,4 6200,0
Կապան  34437,1 8300,0

Հոկտեմբերյան 

4230,0 4800,0
Չարենցավան 26559,2 -

Ջերմուկ

15460,7 -

Սևան 

1248,7 4500,0

Սպիտակ

- 3180,3

Ստեփանավան

15013,4 8600,0

Շրջաններ

   

Ախուրյանի

- 9280,9

Ամասիայի 

16165,2 2800,0

Անիի 

6803,2 6700,0

Աշտարակի

28718,8 -

Աշոցքի 

10248,2 4500,0

Ապարանի 

1057,5 6700,0
Արագածի  13403,3  4000,0

Արարատի 

4661,2 1000,0
Արթիկի 31042,7 -

Գուգարքի 

4662,3 16100,0

Գորիսի 

32576,8 9150,0

Եղեգնաձորի

40777,5 7100,0
Թալինի  23328,9 5500,0

Թումանյանի

36299,0 -

Իջևանի 

38248,9 12940,0

Կապանի

25250,1 -

Կամոյի

26316,8 -

Կոտայքի

4908,9

3000,0

Կրասնոսելսկի

34234,2

8469,0

Հրազդանի

25571,5

4800,0

Մարտունու

62109,7

2340,0

Մեղրիի

26499,5

8900,0

Նոյեմբերյանի

21309,3

5500,0

Սիսիանի

25180,2

17580,0

Սպիտակի

33180,4

47200,0

Ստեփանավանի

16691,5

6000,0

Վայքի

21488,6

400,0

Վարդենիսի

60121,4

3500,0

Տաշիրի

25422,4

4000,0

Տավուշի

27388,2

12400,0

9. Սահմանել, որ 1994 թվականի հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին դոտացիաները հատկացվում են այդ բյուջեով նախատեսված եկամուտների (սեփական և ամրացված) նկատմամբ ծախսերի գերազանցումը ծածկելու, իսկ սուբվենցիաները՝ դոտացիոն հանդիսացող բյուջեներով նախատեսվող պետական կապիտալ ներդրումները ֆինանսավորելու համար։

10. Տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից դոտացիաները և սուբվենցիաները, բյուջեի կատարման ընթացքում, հատկացնել հաշվի առնելով տեղական բյուջեների եկամուտների փաստացի մակարդակը, բայց ոչ ավելի, քան հանրապետական բյուջեից սույն որոշմամբ նախատեսված հատկացումներից։

11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը իրականացնում է փաստացի ստացված եկամուտների սահմաններում, ելնելով սույն որոշմամբ սահմանվող բյուջեի կառուցվածքի համամասնություններից։

12. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեներով ընթացիկ պահպանությանն ուղղվող հատկացումներից պաշտպանության են ենթակա և բյուջեների կատարման ընթացքում ամբողջությամբ են ֆինանսավորվում հետևյալ հոդվածները.

1. աշխատավարձ (դրամական ապահովում) հաշվի առած սոցիալական ապահովության հատկացումները.

2. թոշակներ (կրթաթոշակ).

3. նպաստներ.

4. սնունդ (մթերային ապահովում).

5. դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերում,

6. միջազգային պայմանագրերով նախատեսված ծախսեր։

13. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեից պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների ֆինանսավորման գծով լրացուցիչ հատկացումների գումարը սահմանել 1,4 մլրդ դրամ, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է իրականացնի բյուջեի կատարման ընթացքում լրացուցիչ հայթայթվող եկամուտների հաշվին։

14. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման համար բնակչության, ձեռնարկությունների ու բանկերի շրջանում տարածվող հանրապետության ներքին շահող փոխառության պարտատոմսերի և կառավարության գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի թողարկման ծավալները համապատասխանաբար 33000,0 հազար դրամ և 835000,0 հազար դրամ։

Սույն հոդվածով նախատեսված միջոցները ամբողջությամբ հաշվանցվում են հանրապետական բյուջե և փաստացի հավաքագրված գումարի սահմաններում ուղղվում հանրապետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրապետության ներքին շահող փոխառության և կառավարության գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի կազմակերպման ու տարածման և Ռուսաստանի Դաշնությունից միջպետական վարկ ստանալու ուղղությամբ։

16. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության «Հարկերի և տուրքերի մասին» օրենքով նախատեսված հարկերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1994 թվականի առանձին օրենքներ ընդունելու դեպքում փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում և դրան համապատասխան այդ հարկերը սահմանազատել հանրապետական ու տեղական բյուջեների միջև.

բ) ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային դրամի կուրսի փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, վերահաշվարկել և ճշտել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հաշվարկային ծավալները.

գ) մինչև 1995 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1993 թվականի հանրապետական բյուջեից ԼՂՀ-ին հատկացված միջպետական վարկի մարումը՝ 1493,0 հազար դրամ գումարով։

17. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդներին`

ա) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մասին որոշման կիրարկման օրվանից սկսած երկու շաբաթվա ընթացքում կազմել, քննարկել և հաստատել համապատասխան շրջանների ու հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեները.

բ) տեղական բյուջեներում դոտացիաներն ու նպատակային սուբվենցիաները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից ու հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից, վարձակալության տրված պետական պահուստի և արոտավայրերի օգտագործման վճարների մասհանումները նախատեսել սույն որոշմամբ սահմանված չափերով։

18. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝

ա) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրել 4700000,0 հազար դրամ վարկ՝ մեկ տարի ժամկետով, հետագայում այն վերանայելու պայմանով։ Վարկի օգտագործման համար տոկոսավճարը սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 50 տոկոսի չափով.

բ) կազմակերպել ու ապահովել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դրամարկղային կատարումը սահմանված կարգով։

19. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մակարդակի բյուջեների համար բյուջետային տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին։

20. Սույն որոշումը կիրարկվում է ընդունման պահից և տարածվում է 1994 թվականի բյուջետային տարվա վրա։

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

15 մարտի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-1021-I.