ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերի վերաբերյալ հայտարարություններն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ
Արշակյան Աղասի Արամայիսի - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր
Հանձնաժողովի անդամներ
Գևորգյան Անահիտ Հայկի - «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի կողմից
Դալլաքյան Համլետ Ջահանի - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր
Զուռնաչյան Վարդան Արտաշի - ՀՀՇ պատգամավորական խմբակցության կողմից
Հարոյան Վաչագան Վարազդատի - ՀՀՇ պատգամավորական խմբակցության կողմից
Ղազարյան Սամսոն Սերյոժայի - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր
Կյուրեղյան Տիգրան Սպարտակի - ՀՀԴ խմբակցության կողմից
Պետրոսյան Ռաֆիկ Գարեգինի - ՀՌԱԿ խմբակցության կողմից
Վարդանյան Դավիթ Մանուկի - «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի կողմից
Փափանյան Գրիգոր Հովհաննեսի - ՀԿԿ պատգամավորական խմբակցության կողմից
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
11 մարտի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-625-I. |