ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1994 թ. N 483
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշման կատարման ընթացքի մասին» N 211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
ա) որոշման 1-ին կետի «88,649», «78,045» թվերը փոխարինել համապատասխանաբար «97,649» և «87,045» թվերով.
բ) որոշման N 1 հավելվածի 11-րդ խումբը լրացնել «ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենք» բառերով, իսկ 3-րդ և 4-րդ սյունակների «3,755» և «3,755» թվերը փոխարինել համապատասխանաբար «12,755» և «12,755» թվերով.
գ) որոշման N 1 հավելվածի Երևան քաղաքի մասում «Ընդամենը 77,416, 66,812, 10,604» և հավելվածի «Ընդհանուրը 88,649, 78,045, 10,604» բառերը փոխարինել համապատասխանաբար «Ընդամենը 86,416, 75,812, 10,604» և «Ընդհանուրը 97,649, 87,045, 10,604» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
ա. հյուսիսյան |