ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՌՄԲԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-1046-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/7 (1059) 15 ապրիլ, Հոդ.100
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՌՄԲԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի ռմբակոծման մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հայտարարության տեքստը:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


11 ապրիլի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-1046-I.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՌՄԲԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

Ս.թ. ապրիլի 10-ին ներխուժելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածք, Ադրբեջանական Հանրապետության ռազմական օդուժը ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաճակատից հեռու գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը: Հիմնական թիրախը դարձել է քաղաքի մարդաշատ շուկան: Կան մեծ ավերածություններ և մարդկային զոհեր, հիմնականում կանայք և երեխաներ: Ցավոք, խաղաղ բնակավայրերի ռմբակոծման` 1992 թվականից ի վեր իրագործվող քաղաքականությունը ցայսօր համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից, ինչը սանձազերծում է ադրբեջանական իշխանություններին անպատիժ շարունակել նման գործողությունները:

Այսպիսի վայրագ գործողություններով Ադրբեջանը վերստին հաստատում է, որ չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պետական ահաբեկչության քաղաքականությունից, որի նպատակն է քաղաքացիական բնակչության բնաջնջումը. դա կոպիտ ձևով ոտնահարում է միջազգային իրավունքը, հատկապես Ժնևյան կոնվենցիաները: Այդ քաղաքականությունն ուղղված է հակամարտության ընդլայնմանը և վերջերս ակտիվացած խաղաղարար նախաձեռնությունների ձախողմանը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարում է, որ նման գործողությունների հետագա ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, և կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, պետությունների խորհրդարաններին խստագույնս դատապարտել քաղաքացիական բնակչության դեմ ռազմական գործողությունները, միջազգային իրավունքով նախատեսված գործնական և շուտափույթ միջոցներ ձեռնարկել` թույլ չտալու բնակավայրերի հետագա ռմբակոծումները և կանխարգելելու Ադրբեջանական Հանրապետության անընդունելի գործելակերպը:

 

11 ապրիլի 1994 թվականի,

քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան