ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2026 թվականի N 263-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2027 թվականի փետրվարի 6-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 12-ի N 263-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
0203219009 |
Սառեցված խոզի կիսամսեղիք, կիսամարմին |
Խոզի մսից ստացված սառեցված կիսամսեղիք (կիսամարմին), նախատեսված սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործման համար |
կգ |
685 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, Վրաստան |
461 518 750 |
|
|
2. |
0203299009 |
Սառեցված խոզի մեջքի ֆիլե, ոսկրահան արված մեջքամիս |
Խոզի մեջքի հատվածից ստացված սառեցված ֆիլե, ամբողջությամբ ոսկրահան արված, նախատեսված սննդամթերքի արտադրության համար |
կգ |
116 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
127 281 000 |
|
|
3. |
0203299009 |
Սառեցված խոզի վզամիս, ոսկրահան արված |
Խոզի վզի հատվածից ստացված սառեցված միս, ոսկրահան արված, նախատեսված սննդամթերքի արտադրության գործընթացում կիրառման համար |
կգ |
45 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
48 510 000 |
|
|
4. |
0203299009 |
Սառեցված խոզի թիակ |
Խոզի թիակի հատվածը սառեցված վիճակում միս, նախատեսված սննդամթերքի արտադրության նպատակով |
կգ |
52 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
50 050 000 |
|
|
5. |
0206490008 |
Սառեցված խոզի կաշի |
Խոզի մսի մշակման արդյունքում ստացված սառեցված խոզի կաշի, նախատեսված սննդամթերքի արտադրության համար |
կգ |
40 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
11 550 000 |
|
|
6. |
0203299009 |
Սառեցված խոզի պաշինա |
Խոզի որովայնային հատվածից ստացված սառեցված պաշինա, նախատեսված սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործման համար |
կգ |
120 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
124 740 000 |
|
|
7. |
0203299009 |
Սառեցված խոզի ազդրամիս, ոսկրահան արված |
Խոզի ազդրի հատվածից ստացված սառեցված բուդ, ամբողջությամբ ոսկրահան արված, նախատեսված սննդամթերքի արտադրության համար |
կգ |
150 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
150 150 000 |
|
|
8. |
0209101100 |
Սառեցված խոզի սալ, խոզի ենթաճարպ, սառեցված, կաշվով և առանց կաշի |
Խոզի ենթաճարպից ստացված սառեցված սալ, կաշվով և առանց կաշի տարբերակներով, նախատեսված սննդամթերքի արտադրության նպատակով |
կգ |
480 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
147 840 000 |
|
|
9. |
0207141009 |
Ընտանի հավերի միս և սննդային ենթամթերք` սառեցրած, ոսկրահան արված | Ընտանի հավի սառեցրած կրծքամիս՝ ոսկրահան արված, նախատեսված սննդամթերքի արտադրության
նպատակով |
կգ |
250 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ,
Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
192 500 000 |
|
|
10. |
0207129009 |
Ընտանի հավի սառեցրած, չմասնատված` միս, փետրահան արված և փորոտիքը հանած, առանց գլխի և ոտնաթաթերի, բայց վզով, սրտով, լյարդով և մկանային ստամոքսով՝ ներկայացված որպես «70%-անոց ճտեր» |
Ընտանի հավի սառեցրած միս, չմասնատված` ամբողջական հավ, փետրահան արված, առանց վզի և ներքին օրգանների, նախատեսված սննդամթերքի արտադրության նպատակով |
կգ |
60 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
18 000 000 |
|
|
11. |
0207141009 |
Ընտանի հավերի միս և սննդային ենթամթերք` սառեցրած, ոսկրահան արված |
Ընտանի հավի մսից մեխանիկական տարանջատման (MDM) եղանակով ստացված սառեցված ոսկրահան արված աղացած միս, նախատեսված սննդամթերքի արտադրության նպատակով |
կգ |
300 000 |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, ԵՄ |
Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Գերմանիա Շվեդիա, Վրաստան |
86 625 000 |
|
|
Ընդամենը |
1 418 764 750 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
12.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|