ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2026 թվականի N 271-Ա

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի (բացառությամբ երաժշտության բաղադրիչի) ձևավորման համար խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «Լոնդոնի արվեստների համալսարան» բարձրագույն կրթության կորպորացիայից՝ հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված։

2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի (բացառությամբ երաժշտության բաղադրիչի) ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1240. Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի «11002. Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ