ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2026 թվականի N 273-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՎԱ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1262-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) աղյուսակը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով․

 

«

4.

4803009000

Թուղթ՝ կիսաֆաբրիկատ՝ անձեռոցիկների, զուգարանի թղթերի, սրբիչների արտադրության համար

Գլանափաթեթով, 36 սմ-ից ավելի լայնությամբ

կգ

700 000

ԵՄ երկրներ, Կորեա, Վրաստան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Թուրքիա,

ԱՄԷ, ՌԴ,

Ղազախստան

ԱՄՆ, ԵՄ

երկրներ, Վրաստան,

490 000 000

 
».

 

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 820 000 000» թիվը փոխարինել «2 310 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ