ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-634-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/7 (1059) 15 ապրիլ, Հոդ.106
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
08.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով այն իրողությունից, որ Մարտունու շրջանից ստացված դիմում-բողոքներն ուսումնասիրող հանձնախմբի աշխատանքի արդյունքում չեն ամփոփվել ուսումնասիրության ընթացքում բացահայտված փաստերը, նշելով հանձնախմբի գործունեությունը ղեկավարելու ուղղությամբ նրա նախագահ Ա. Սադոյանի թերացումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հանձնարարել հանձնախմբին երկշաբաթյա ժամկետում ամփոփել ուսումնասիրության արդյունքները և ներկայացնել ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

բ. արարքցյան

 

8 ապրիլի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-634-I.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան