ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ելնելով այն իրողությունից, որ Մարտունու շրջանից ստացված դիմում-բողոքներն ուսումնասիրող հանձնախմբի աշխատանքի արդյունքում չեն ամփոփվել ուսումնասիրության ընթացքում բացահայտված փաստերը, նշելով հանձնախմբի գործունեությունը ղեկավարելու ուղղությամբ նրա նախագահ Ա. Սադոյանի թերացումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հանձնարարել հանձնախմբին երկշաբաթյա ժամկետում ամփոփել ուսումնասիրության արդյունքները և ներկայացնել ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության քննարկմանը:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
բ. արարքցյան |
|
8 ապրիլի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-634-I. |