ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 199-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 205-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 199-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատելու մասին» N 199-Ա որոշման՝

1) N 1 հավելվածի 2-րդ և 10-րդ կետերում «գիտության պետական» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության և գիտության» բառերով․

2) N 1 հավելվածի 14-րդ կետում «յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ» բառերով․

3) N 1 հավելվածի 22-րդ կետում «գիտության պետական կոմիտեի աշխատակազմի» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի» բառերով․

4) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

11.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 205-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 23-ի N 199-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (ՌՏԳՏ խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ - կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հակաօդային պաշտպանության զորքերի պետ - վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ - վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ - վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի մեքենաշինության ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քիմիայի և կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քարտուղար»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան