ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Մ.ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1278-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1278-Ա

«09» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Մ.ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հենրիկ Կարապետյանի լ/ա Անուշ Կարապետյանի դիմումը՝ Մ.Սարգսյանի փողոցի հ.4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հենրիկ Կարապետյանին պատկանող բնակելի տան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02102025-01-0123 վկայական/ մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/70993-25 եզրակացությունը.

1. Մ.Սարգսյանի փողոցի հ.4 հասցեում գտնվող, Հենրիկ Կարապետյանին պատկանող բնակելի տան հ.15, հ.16 և հ.17 /1.7քմ, 4.3քմ և 13.8քմ/ հատվածների /ըստ «Արմեն Բեկնազարյան Էռնեստի» Ա/Ձ-ի կողմից 25.09.2025թ. տրված շինությունների հատակագծի/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 1.7քմ, 4.3քմ և 13.8քմ մակերեսներով հատվածները հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան հատվածների գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան