ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1043-Ա |
«23» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 7 ՇԵՆՔԻ Հ.35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տաթևիկ Մինասյանի լ/ա Անահիտ Մինասյանի դիմումը՝ Գ.Նժդեհի փողոց 7 շենքի հ.35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տաթևիկ Մինասյանին պատկանող բնակարանի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16062021-01-0037 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/5607-26 եզրակացությունը.
(նախաբանը փոփ. 05.03.26 N 1253-Ա)
1. Գ.Նժդեհի փողոց 7 շենքի հ.35 հասցեում գտնվող, Տաթևիկ Մինասյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.03.2026, N 1253-Ա | 23.02.2026, N 1043-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|