ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 138-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 781-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02628286) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի Բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 781-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆիլին ԷյԷմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00222421) 2026 թվականի փետրվարի 12-ին կնքված՝ N 120226 PH պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հաշվապահական և մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունների մատուցում 2026 թվականի փետրվարի 23-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 733,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2026 վականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 316,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էքուիթի Լո Փարթնրս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02924142) 2026 թվականի փետրվարի 12-ին կնքված՝ թիվ 36/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական ծառայությունների մատուցում 2026 թվականի փետրվարի 23-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՋիԷնՍի-ԱլՖա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2022 թվականի ապրիլի 29-ին կնքված՝ թիվ C-103260 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 33,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ («Ղարս» մասնաճյուղ Գյումրի» էլեկտրական ցանց, ՀՎՀՀ՝ 01520882) 2024 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 0488289 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
10.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|