ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 137-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 735-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի նոյեմբերի 21-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակի մարզում մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 735-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն`
1) «Էլիտ Գազ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05553387) 2025 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը որով նախատեսվում է 2026 թվականի փետրվարի 20-ից մինչև 2026 թվականի ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում գազիֆիկացման շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 319,228 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սևակ Գոմցյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 87494724) 2026 թվականի հունվարի 22-ին կնքված՝ թիվ 26/006 պայմանագրում նշված գործարքը որով նախատեսվում է 2026 թվականի փետրվարի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հագուստեղենի, կոշկեղենի և անկողնային պարագաների մատակարարում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գևորգ Խուրշուդյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 57232675) 2026 թվականի հունվարի 22-ին կնքված՝ թիվ 26/004 պայմանագրում նշված գործարքը որով նախատեսվում է 2026 թվականի փետրվարի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների մատակարարում՝ 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ թիվ 290030521225 պայմանագրում նշված գործարքը որով նախատեսվում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
10.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |