ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10/1՝ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ.211 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ԴԱՎԻԹ ԲԱԼԱՉՅԱՆԻՆ, ՀԵՆՐԻԿ ԲԱԼԱՉՅԱՆԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1249-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1249-Ա

«05» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10/1՝ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ.211 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ԴԱՎԻԹ ԲԱԼԱՉՅԱՆԻՆ, ՀԵՆՐԻԿ ԲԱԼԱՉՅԱՆԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետը և 2023 թվականի սեպտեմբերի 12-ի հ.856-Ա որոշումը.

1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Աջափնյակ վարչական շրջանի Ն.Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ.7՝ 62.1քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանը հատկացնել Դավիթ Բալաչյանին և Հենրիկ Բալաչյանին՝ սույն որոշման կայացումից 15-օրյա ժամկետում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04022026-01-0088 վկայական) Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10/1 շենքի հ.211 բնակարանը Երևան համայնքին հանձնելու պայմանով։

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Դավիթ Բալաչյանի և Հենրիկ Բալաչյանի հետ կնքել անշարժ գույքի փոխանակման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան