ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-99
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/8 (1060) 30 ապրիլ, Հոդ.112
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

առաջին և չորրորդ մասերում «գործադիր կոմիտեի» բառերը փոխարինել «նախագահության» բառով.

հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցի առթիվ քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի կամ նրա նախագահության որոշումը կարող է վերացվել համապատասխանաբար վերադաս խորհրդի կամ նրա նախագահության կողմից, իսկ հանրապետական ենթակայության քաղաքի քաղաքային խորհրդի կամ նրա նախագահության որոշումը կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից: Եթե քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում որոշում չի ընդունում տվյալ հարցի կապակցությամբ, ապա այդ հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ»:

2. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

առաջին և չորրորդ մասերում «գործադիր կոմիտեի» բառերը փոխարինել «նախագահության» բառով.

հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցի առթիվ շրջանային խորհրդի կամ նրա նախագահության որոշումը կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից: Եթե շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում որոշում չի ընդունում տվյալ հարցի կապակցությամբ, ապա այդ հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ»:

3. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածում.

հոդվածը «տեղական խորհրդի համաձայնության» բառերից հետո լրացնել «իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում` առանց համապատասխան տեղական խորհրդի նախագահության համաձայնության» բառերով.

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե տեղական խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում որոշում չի ընդունում տվյալ հարցի կապակցությամբ, ապա այդ հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ»:

4. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

26 ապրիլի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-1041-I.-ՀՕ-99