ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենսգրքի 9 հոդվածի «դ» կետը «գների վճարմամբ» բառերից հետո լրացնել «ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի» բառերով:
2. Օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) ճշգրտում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջանների, հանրապետական ու շրջանային ենթակայության քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի տարածքների չափերն ու սահմանները»:
3. Օրենսգրքի 12 հոդվածի 4-րդ կետը լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 15 հոդվածում նշված դեպքերի» բառերով:
4. Օրենսգրքի 15 հոդվածում.
ա) հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Քաղաքացիների և կոլեկտիվների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենսգրքի 31 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով».
բ) հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պահպանվող բնական և պատմամշակութային օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաև արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ»:
5. Օրենսգրքի 23 հոդվածից հանել երկրորդ մասը:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ և չորրորդ մասերը համարել համապատասխանաբար երկրորդ և երրորդ մասեր:
6. Օրենսգրքի 31 հոդվածում «հողամասի դիմաց հողի սեփականատիրոջը» բառերը փոխարինել «հողամասի դիմաց հողի սեփականատիրոջ ընտրությամբ նրան» բառերով:
7. Օրենսգրքի 51 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սանիտարական պահպանության գոտու սահմաններում գտնվող և սանիտարական պահպանության կանոններին չհամապատասխանող գործունեությունն արգելվում է: Նման գործունեություն իրականացնող հողօգտագործողների հողամասերի վերատեղաբաշխման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
24 հոկտեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-1110-I.-ՀՕ-117 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|