ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1231-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1231-Ա

«04» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել լ/ա Արտակ Վարդանյանի դիմումը՝ ք.Երևան, Շենգավիթ Հրանտ Վարդանյան փողոց h.20 հասցեի, սեփականության իրավունքով «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ին պատկանող 01-011-0388-0015 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29112023-01-0313 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2023 թվականի նոյեմբերի 29-ի հ.29112023-01-0313 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2025 թվականի նոյեմբերի 26-ի h.ԴԳ 11357, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2025 թվականի նոյեմբերի 13-ի հ.ՄՇ/41521, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի նոյեմբերի 19-ի հ.53/53.13/8475-2025 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի նոյեմբերի 17-ի հ.2754/25-1 գրությունները:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկման ներկայացված հողամասը գտնվում է արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ «արդյունաբերական օբյեկտների» հողերի գոտում։ Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 7-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխա-տակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.

1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Շենգավիթ Հրանտ Վարդանյան փողոց h.20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ին պատկանող 0.059հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել «արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության», իսկ գործառնական նշանակությունը՝ «արդյունաբերական օբյեկտների»:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2