ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.03.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» մարտի 2026 թ.

N 35-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը.

 

Հ ՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել երեխաներին տրամադրվող խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի) տրամադրման նվազագույն չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

3. Սույն հրամանի հավելվածի 4-րդ բաժնով սահմանված՝ «Երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության հաստիքային միավորների չափորոշիչը» ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։

4. Սույն հրամանի հավելվածի 5-րդ բաժնի ընդհանուր դրույթներում նշված՝ խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի) տրամադրման նվազագույն չափորոշիչներից տարածքին ու խնամք ստացող երեխաների թվին ներկայացված պահանջները չեն վերաբերում սույն հրամանն ընդունելու պահին գործող խնամքի հաստատություններին մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը։

 

2026-03-03

 

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

մարտի 03-ի N 35-Ն հրամանի

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչները տարածվում են խնամք տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից: Երեխաներին տրամադրվող խնամքի ծառայություն մատուցելիս չափորոշիչները տարբերվում են ելնելով խնամքի տեսակից՝

1) ցերեկային կենտրոնում,

2) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի հաստատություն),

3) ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում։

2. Սույն չափորոշիչները սահմանում են երեխաներին տրամադրվող խնամքի, սննդի տեսականու, քանակական սահմանաչափերի, էներգետիկ արժեքների (կալորիականության), հաճախականության և որակի նվազագույն պահանջները, երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և մասնագետների հաստիքային միավորների սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները։

3. Սույն հավելվածով հաստատված՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության չափորոշիչները տարածվում են նաև աջակցության կենտրոններում և ապաստարաններում խնամք ստացող երեխաների վրա:

4. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է սույն հավելվածով նախատեսված չափորոշիչներով` շուրջօրյա բաղադրիչի դեպքում առաջնորդվելով շուրջօրյա խնամքի հաստատությունների համար սահմանված չափորոշիչներով, իսկ ցերեկային ծառայությունների դեպքում՝ ցերեկային կենտրոնների համար նախատեսված չափորոշիչներով։

5. Երեխաներին տրամադրվող սննդի չափորոշիչների սահմանման համար հիմք են հանդիսացել Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն և 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանները։

6. Խնամք ստացող երեխաների բարեկեցության ապահովման նպատակով, խնամք տրամադրող կազմակերպությունները պարտավոր են՝ ըստ իրենց գործունեության տեսակի և ծառայության նպատակի, տրամադրել երեխայի տարիքին, կարիքներին և զարգացման փուլին համապատասխան հագուստ, կոշկեղեն, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաներ, գույք և այլ պարագաներ։

7. Երեխաներին տրամադրվող հագուստի, կոշկեղենի, հիգիենայի պարագաների և անձնական օգտագործման պարագաների նվազագույն չափորոշիչները սահմանվել են հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն և Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Լ հրամանների պահանջները։

8. Երեխաներին խնամքի ծառայություն մատուցող կենտրոնների, հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ խնամք տրամադրող կազմակերպություն) տեղադիրքին, հողամասի, տարածքի, բնակելի շենքերի և այլ շինությունների, սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, օդի ջերմային պայմաններին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, երեխաների պահելու պայմաններին, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, կազմակերպության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև անձնակազմի ծանրաբեռնվածությունը սահմանվել են ուղղորդվելով Կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշմամբ, Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն և 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամաններով։

9. Խնամք տրամադրող կազմակերպության տարածքի հաշվարկային տարողունակությունը (տեղերի քանակը խմբերում) սահմանվում է համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 76-Ն հրամանների:

10. Խնամք տրամադրող կազմակերպությում աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն Առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 և 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն հրամանների:

11. Խնամք տրամադրող կազմակերպության բնական կամ արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը, կոյուղուն, ջեռուցմանը, հովացմանը, օդափոխությանը և օդորակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են նաև համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամանների:

12. Խնամք տրամադրող կազմակերպության սենյակներում, խաղասենյակներում, ննջասենյակներում, բուժկետում, ադապտիվ սպորտի կամ կինեզոթերապիայի և երաժշտական դահլիճներում, մասնագետների կաբինետներում բնական լուսավորության գործակիցը պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս:

13. Անձնակազմի նկատմամբ պահանջները սահմանվում են ուղղորդվելով Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն, 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշումներով:

14. Սույն չափորոշիչները նվազագույն են, ինչը նշանակում է, որ խնամք տրամադրող կազմակերպությունները կարող են կիրառել այլ չափորոշիչներ, որոնք քանակական կամ որակական ցուցանիշներով կարող են լինել բացառապես ավելին, քան առաջարկվող չափորոշիչներն այն դեպքում, երբ դա բխում է երեխայի լավագույն շահերից: Սույն կետում նշված այլ չափորոշիչները պետք է գրավոր համաձայնեցվեն վերահսկող մարմնի հետ կամ ընդունված լինեն միջազգային կազմակերպությունների կողմից:

 

2. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

2.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Խնամք տրամադրող կազմակերպությունը խնամք ստացող երեխաներին ապահովում է երեխայի տարիքին համապատասխան առողջ, բալանսավորված և համապատասխան կալորիականությամբ անհրաժեշտ քանակի սնունդով, իսկ բժշկական եզրակացության հիման վրա` հատուկ սննդակարգի կարիք ունեցող երեխաներին տրամադրվում է համապատասխան սնունդ: Սնուցման խանգարումներ ունեցող երեխաների դեպքում, ներառյալ՝ թերսնուցում, ավելորդ քաշ կամ ճարպակալում, սննդի կազմակերպման համար կիրառվում է անհատական մոտեցման սկզբունքը` նախապես համաձայնեցնելով երեխայի մանկաբույժի կամ մանկական նեղ այլ մասնագետի հետ:

16. Երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով խնամք տրամադրող կազմակերպությունը մշակում է սննդի օրաբաժին:

17. Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում երեխաների առանձին տարիքային խմբերի (մինչև 6 ամսական, 6-ից մինչև 12 ամսական, 1-ից մինչև 3, 3-ից մինչև 6, 6-ից մինչև 11, 11-ից մինչև 15 և 15-ից մինչև 18 տարեկան) օրվա սննդի կալորիականության պահանջը, ճաշատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, խնամք տրամադրող կազմակերպության մոտ երեխայի գտնվելու ժամանակահատվածը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

18. Երեխաների օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը սահմանված են ԱՂՅՈՒՍԱԿ 1-ում և 5-ում։

19. Երեխաների սննդի օրաբաժնում պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական մոտեցումներն ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ն ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 25-35%-ը` ճարպերի, որից հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավել, 45-65%-ը` ածխաջրերի, որից ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավել:

20. Շուրջօրյա խնամք ստացող երեխաների համար նախատեսվում է վեցանգամյա սննդի ապահովում՝ երեք հիմնական սնունդ (նախաճաշ, ճաշ, ընթրիք) և երեք թեթև ուտեստ (երկրորդ նախաճաշ՝ նախաճաշի և ճաշի միջև ժամանակահատվածում, ետճաշիկ՝ ճաշի և ընթրիքի միջև ժամանակահատվածում և երկրորդ ընթրիք՝ ընթրիքից հետո մինչև քնելը)։ Հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում, մասնավորապես, եթե երեխան ունի սնունդ ընդունելու հետ կապված դժվարություններ, այդ ժամանակահատվածներում սնունդ ընդունելու անհրաժեշտությունը որոշում է բժիշկը կամ սննդաբանը։

21. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն

22. ԱՂՅՈՒՍԱԿ 2-ի:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1․ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ

 

Հ/Հ

1-ից մինչև 2 տարեկան

2-ից մինչև 3 տարեկան

3-ից մինչև 6 տարեկան տղաներ

3-ից մինչև 6 տարեկան աղջիկներ

6-ից մինչև 11
տարեկան տղաներ

6-ից մինչև 11
տարեկան աղջիկներ

11-ից մինչև 15
տարեկան
տղաներ

11-ից մինչև 15
տարեկան
աղջիկներ

15-ից մինչև 18 տարեկան տղաներ

15-ից մինչև 18 տարեկան աղջիկներ

1.

Էներգիա (կկալ)

950

1 150

1 400

1 250

1 800

1700

2 500

2 300

2 900

2 500

2.

Սպիտակուցներ (գ)

11.8

12.5

17.1

16.2

26

24

41

41

56

47

3.

Ածխաջրեր (գ)

130

130-182

153-221

140-201

202-292

190–270

281-406

258-373

326-471

281-406

4.

Ճարպեր (գ)

32-42

37.5-50

38-53

34-48

50-70

45–65

70-97

64-89

80-112

70-97

5.

Այդ թվում՝ հագեցած (գ)` ոչ ավել քան

-

12.5

15.5

13.8

20

18

27

25

32

27

6.

Բջջանք (գ) (առնվազն)

-

15

 15

15

21

21

25

25

25

25

7.

Վիտամիններ`

           

1)

Վիտամին Բ1 (մգ)

0.5

0.5

0.6

0.6

0,9

0.9

1,2

1,1

1,2

1,1

2)

Վիտամին Բ2 (մգ)

0.5

0.5

0.6

0.6

0,9

0.9

1,3

1

1,3

1

3)

Վիտամին Բ6 (մգ)

0.5

0.5

0.6

0.6

1

1

1,3

1,2

1,3

1,2

4)

Վիտամին Բ12 (մկգ)

0.9

0.9

1.2

1.2

1,8

1.8

2,4

2,4

2,4

2,4

5)

Վիտամին Ա (մկգ ռետինոլի էկվ.)

400

400

450

450

500

500

600

600

600

600

6)

Վիտամին Ց (մգ)

30

30

30

30

35

35

40

40

40

40

7)

Վիտամին Ե (մգ տոկոֆ. էկվ.)

5

5

5

5

7

7

10

7,5

10

7,5

8)

Վիտամին Դ (միավոր)

400

600

600

600

600

600

600

600

600

600

8.

Հանքային նյութեր`

           

1)

Կալցիում (մգ)

500

500

600

600

700

700

1300

1300

1300

1300

2)

Ֆոսֆոր (մգ)

460

460

500

500

500

500

1250

1250

1250

1250

3)

Մագնեզիում (մգ)

60

60

76

76

100

100

230

220

230

220

4)

Երկաթ (մգ)

7

7

10

10

10,0

10

8,0

8,0

11,0

15,0

5)

Ցինկ (մգ)

3

3

5

5

10,0

10

12,0

12,0

12,0

12,0

6)

Յոդ (մկգ)

90

90

90

90

120

120

130

130

150

150

 

23. Վիտամին Դ-ն կարևոր է երեխաների ոսկրային համակարգի զարգացման, իմունային ֆունկցիայի և ընդհանուր առողջության համար և անհրաժեշտ է ապահովել երեխաների վիտամին Դ-ի բավարար ընդունումը։ Մինչև 2 տարեկան երեխաներին պետք է տրամադրվի վիտամին Դ հավելում՝ օրական նվազագույնը 400 միավոր՝ ըստ բժշկի ցուցման։ 2 տարեկանից բարձր երեխաների համար հավելումների անհրաժեշտությունը որոշվում է բժշկական հսկողության հիման վրա՝ հաշվի առնելով սննդակարգը և արևի ազդեցության մակարդակը։ Ճաշացուցակում պետք է ներառվեն վիտամին Դ-ով հարուստ մթերքներ, ներառյալ՝ ձկան յուղոտ տեսակներ, ձու, հարստացված կաթնամթերք։ Խնամք տրամադրող կազմակերպությունը պետք է ապահովի երեխաների օրվա ընթացքում առնվազն 15–30 րոպե արևի տակ գտնվելու հնարավորություն՝ կախված եղանակային պայմաններից։ Արևի ազդեցությունը պետք է լինի անվտանգ՝ խուսափելով արևայրուքից, ապահովելով հարմար հագուստով։ Արևի տակ գտնվելու ժամանակը պետք է սահմանափակվի առավել ինտենսիվ ճառագայթման ժամերին՝ ժամը 13:00–16:00, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվեն արևապաշտպան քսուքներ և գլխարկներ՝ երեխաների մաշկի պաշտպանության համար։

24. Վիտամին Դ-ի ընդունման արդյունավետությունը պետք է պարբերաբար գնահատվի բժշկի կողմից։ Բժշկական ցուցման դեպքում իրականացվում է լաբորատոր հետազոտություն՝ վիտամին Դ-ի մակարդակի որոշման համար։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

Հ/Հ

Սննդի ընդունում

%

1-ից մինչև 2 տարեկան 950 կկալ

2-ից մինչև 3 տարեկան 1150 կկալ

3-ից մինչև 6 տարեկան տղաներ
1400 կկալ

3-ից մինչև 6 տարեկան աղջիկներ 1250 կկալ

6-ից մինչև 11
տարեկան տղաներ 1800 կկալ

6-ից մինչև 11
տարեկան աղջիկներ 1650 կկալ

11-ից մինչև 15
տարեկան
տղաներ
2500 կկալ

11-ից մինչև 15
տարեկան
աղջիկներ
2300 կկալ

15-ից մինչև 18 տարեկան տղաներ
2900 կկալ

15-ից մինչև 18 տարեկան աղջիկներ 2500 կկալ

1.

նախաճաշ

20-25

25-30

190-240

230-290

280-350

250-315

360–540

330–489

678,25-813,9

625-750

750-1035

650-897

2.

երկրորդ նախաճաշ

0-10 (բացա-ռությամբ 1-ից 2 տարեկան երեխաների համար` 5-10)

50-95

0-60

0-70

0-65

90–180

80–160

125-250

115-230

145-290

125-250

3.

ճաշ

30-35

285-350

345-400

420-490

375-440

540–630

495–580

750-875

750-875

870-1015

750-875

4.

ետճաշիկ

5-10

50-95

60-115

70-140

65-125

180

165

250

230

290

250

5.

ընթրիք

25-30

240-285

290-345

350-420

315-375

450–540

410–495

678,25-813,9

625-750

750-1035

650-897

6.

երկրորդ ընթրիք

0-5
5-10

50-95

0-60

0-70

0-65

90–180

80–160

125-250

115-230

145-290

125-250

 

25. Էներգիայի և սննդանյութերի կարիքները հաշվարկելիս պետք է առաջնորդվել տղաների համար սահմանված սննդային արժեքներով:

26. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի հիման վրա (ԱՂՅՈՒՍԱԿ 3)` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, երկրորդ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք, երկրորդ ընթրիք)՝ հաշվի առնելով խնամք տրամադրող կազմակերպության մոտ երեխաների գտնվելու ժամանակահատվածը, ինչպես նաև երեխայի սնուցման կամ սնունդ ընդունելու առանձնահատկությունները:

27. Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3,5-4 ժամ՝ 3-ից մինչև 18 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-ից մինչև 2 տարեկան երեխաների համար։ Պայմանավորված երեխայի առողջական խնդիրներով՝ խնամք տրամադրող կազմակերպությունը կարող է փոփոխել սննդի ընդունման ժամը, ինչպես նաև կրճատել կամ փոփոխել սնուցման երկրորդ նախաճաշի կամ երկրորդ ընթրիքի հաշվին, ապահովելով օրվա ընթացքում երեխային անհրաժեշտ կալորիականությունը։

28. Երեխաների սնուցումը, պայմանավորված խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է Աղյուսակ 3-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՈՒՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ

 

Հ/Հ

Սննդի ընդունման ժամը

24 ժամ

8–12 ժամ

3-6 ժամ

Մինչև 3 ժամ

1.

07։30-09։30 կախված երեխայի գրաֆիկից

Նախաճաշ

Նախաճաշ

   

2.

10:30–11:00

Երկրորդ նախաճաշ

Երկրորդ նախաճաշ

Երկրորդ նախաճաշ

Երկրորդ նախաճաշ

3.

12:00–13:00

Ճաշ

Ճաշ

Ճաշ

 

4.

15:30-16։00

Ետճաշիկ

Ետճաշիկ

Ետճաշիկ

Ետճաշիկ

5.

18:30-19։30

Ընթրիք

Ընթրիք

   

6.

20։00-20։30 կամ 21:00-21։30

Երկրորդ ընթրիք

     

 

29. Երեխաների համար նախատեսվող սննդատեսակների հաճախականությունը մեկ շաբաթվա ընթացքում մշակվում է հիմք ընդունելով սույն հավելվածի 3-րդ կետում նշված հրամանները։

30. Հիմնական սննդամթերքի տեսակների հաճախականությունը մեկ շաբաթվա ընթացքում ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 4-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Հ/Հ

Սննդի խումբ

Պահանջներ և սննդակարգային չափորոշիչներ

1.

Միրգ և բանջարեղեն

- Ամեն օր՝ առնվազն 1 չափաբաժին բանջարեղեն կամ աղցան
- Ամեն օր՝ առնվազն 1 չափաբաժին միրգ
- Ամեն շաբաթ՝ առնվազն 3 տարբեր տեսակի միրգ և բանջարեղեն

2.

Կաթ և կաթնամթերք

- Ամեն օր՝ անյուղ կամ մինչև2.5% յուղայնությամբ կաթ կամ կաթնաթթվային սննդամթերք՝ 1 չափաբաժնից ավել
- Շաբաթական 2–3 անգամ՝ պանիր կամ կաթնաշոռ

3.

Սպիտակուցի աղբյուրներ (միս, ձուկ, ձու, լոբազգիներ)

- Ամեն օր՝ 1 չափաբաժնից ավել այս խմբից
- Շաբաթական 5-6 անգամ՝ մսի, թռչնամսի կամ ձկան չափաբաժին
- Ձու՝ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում շաբաթական 2-4 անգամ, 6-ից 18 տարեկան երեխաների դեպքում՝ շաբաթական 4-5 անգամ։

4.

Ըմպելիքներ

- Մշտապես՝ խմելու ջուր
- Ամեն օր՝ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ
- 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի (առավելագույնը 150 մլ)
- Պարզ ֆերմենտացված կաթով (ներառյալ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ)
- Թեյ (6 տարեկանից բարձր երեխաների համար), տաք շոկոլադ, կակաո՝ ոչ ավել քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ

5.

Օսլա պարունակող սննդամթերք ներառյալ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ

- Ամեն օր՝ 1 չափաբաժնից ավել այս խմբից
- Հաց` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր
- Այս խմբից տարբեր մթերքներ` շաբաթական առնվազն 3 անգամ
- Շաբաթական 2 անգամից ավել՝ ամբողջահատիկ պարունակող սնունդ - ամբողջահատիկը ներառում է ամբողջահատիկ ցորենից հաց, մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն

6.

Ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ

- Խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական
- Արգելվում է կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և նմանօրինակ այլ քաղցրավենիքներ՝ բացի 50%-ից ավել միրգ պարունակող յոգուրտ կամ աղանդեր։ Բացառություն կարող են լինել երեխաների ծննդյան տարեդարձերը, հաշվի առնելով բոլոր երեխաների անհատական հակացուցումները։
- Որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել ընդեղեն (ընկույզ, նուշ, պնդուկ և այլն), բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման
- Հնարավոր է մատուցել համեմված միջուտեստ՝ մրգի, բանջարեղենի կամ կաթնամթերքի հետ
- Աղը պետք է հասանելի չլինի պատրաստի ուտեստներին ավելացնելու համար
- Համեմունքները՝ սահմանափակ չափաբաժիններով

 

31. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ՞10%-ի սահմաններում` պահպանելով սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալը երկու շաբաթվա ընթացքում։

32. Մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է

33. ԱՂՅՈՒՍԱԿ 5-ում, իսկ այդ ծավալի պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքի օրական քանակը՝ ԱՂՅՈՒՍԱԿ 6-ում:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ

 

ա. ՄԻՆՉԵՎ 12 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սննդամթերքի և ուտեստի անվանումը

0–ից մինչև 2 ամսական

2-ից մինչև 4 ամսական

4-ից մինչև 5 ամսական

5-ից
մինչև 6 ամսական

6-ից մինչև 7 ամսական

7-ից
մինչև 8 ամսական

8-ից մինչև 9 ամսական

9– ից մինչև 12 ամսական

Ադապտացված կաթնամթերք կամ հաջորդական կաթնա-խառնուրդներ (մլ)

700–800

800–900

800–960

750-1050

600

500

200–400

200–400

Մրգային հյութեր (մլ)

60

70

80

90–100

Մրգային խյուս (պյուրե) (գ)

60

70

80

90–100

Կաթնաշոռ (գ)

40

40

40

50

Դեղնուց (հատ)

0.25

0.5

0.5

0.5

Բանջարեղենային խյուս (պյուրե) (գ)

150

170

180

200

Շիլա (այդ թվում՝ կաթով) (գ)

150

150

180

200

Մսային խյուս (պյուրե) (գ)

5–30

50

60–70

Ձկնային խյուս (պյուրե) (գ)

5–30

30–60

Կեֆիր և այլ չհարմարեցված կաթնաթթվային մթերքներ (մլ)

200

200

400–500

Կաթ՝ լրացուցիչ սննդի պատրաստման համար (մլ)

200 (կախված օգտագործվող կաթնախառնուրդի քանակից)

200
(կախված օգտագործվող կաթնախառնուրդի քանակից)

200
(կախված օգտագործվող կաթնախառնուրդի քանակից)

200
(կախված օգտագործվող կաթնախառնուրդի քանակից)

Հաց (ցորենի, բարձր կարգի) (գ)

5

5

10

Ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ) (գ)

3–5

5

5

10–15

Բուսական յուղ (մլ)

3

5

5

6

Կարագ (գ)

4

4

5

6

 

բ. 1-ԻՑ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հ/Հ

Կերակրատեսակի անվանումը

Չափաբաժնի ծավալն ըստ տարիքի (գ)

1-ից մինչև 3
տարեկան

3-ից մինչև 6
տարեկան

1.

Նախաճաշ

1)

Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ

120 – 200

200 – 250

2)

Ձվից պատրաստված կերակրատեսակ

40 – 80

80 – 100

3)

Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

70 – 120

120 – 150

4)

Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ

50 – 70

70 – 80

5)

Բանջարեղենային աղցան կամ թարմ բանջարեղեն

30 – 45

60

6)

Ըմպելիքներ (կաթ, կակաո և այլ)

150 – 180

180 – 200

2.

Ճաշ

1)

Աղցան, նախուտեստ

30 – 45

60

2)

Առաջին կերակրատեսակներ

150 – 200

250

3)

Մսից, ձկից, թռչնից պատրաստված կերակրատեսակ

50 – 70

70 – 80

4)

Ճաշալրաց (գարնիր)

100 – 150

150 – 180

այդ թվում լոբազգիներից

5)

Ըմպելիք

150 – 180

180 – 200

3.

Ետճաշիկ

1)

Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ

150 – 180

180 – 200

2)

Ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ)

50 – 70

70 – 80

3)

Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

80 – 150

150 – 180

4)

Թարմ մրգեր

40-75

75 – 100

4.

Ընթրիք

1)

Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ

120 – 200

200 – 250

2)

Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

70 – 120

120 – 150

3)

Ըմպելիք

150 – 180

180 – 200

4)

Թարմ մրգեր

40 – 75

75 – 100

5

Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում`

1)

ցորենի, այդ թվում ամբողջահատիկից

70

100

2)

տարեկանի

30 -40

50

 

գ. 6-ԻՑ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կերակրատեսակի անվանումը

Մեկանգամյա չափաբաժնի ծավալն ըստ տարիքի (մլ, գ)

6-ից մինչև 11 տարեկան

11-ից մինչև 18 տարեկան

Շիլա, բանջարեղենից, կաթնաշոռից, ձվից, մսից պատրաստված կերակուր

150-200

200-250

Ըմպելիք (թեյ, կակաո, հյութ, կոմպոտ, կաթ, մածուն, կեֆիր և այլն)

200

200

Աղցան

60-100

100-150

Ապուր

200-250

250-300

Միսից, ձկից և թռչնամսից պատրաստված կերակատեսակներ (կոտլետ, կոլոլակ, նագեթսներ և այլն),

80-100

100-120

Ճաշալրաց (գարնիր)

150-200

180-230

Միրգ

100-120

100-120

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՔԱՆԱԿԸ

 

ա. ՄԻՆՉԵՎ 12 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

0-ից մինչև 2 ամսական

2-ից մինչև 4 ամսական

4-ից մինչև 5 ամսական

5-ից մինչև 6 ամսական

6-ից մինչև 12 ամսական

1․

Ադապտացված կաթնամթերք կամ հաջորդական կաթնախառնուրդներ (գ) – կախված է կաթի փոշու տեսակից, պետք է ապահովել աղյուսակ 5-ի չափաբաժինները

100

120

130

140

80

2․

Միրգ (գ) հյութերի համար

       

50

3․

Միրգ (գ) մրգային խյուսի (պյուրե) համար

       

85

4․

Կաթնաշոռ (գ)

       

45

5.

Բանջարեղեն (գ), ներառյալ խյուսի (պյուրե) և սուպերի համար

       

180

6.

Ձավարեղեն (գ) շիլայի և սուպերի համար

       

110

7.

Մակարոն, կարտոֆիլ և այլ օսլա պարունակող սննդամթերք (գ) շիլայի և սուպերի համար

       

80

8.

Միս (գ)

       

60

9.

Կաթ (մլ)՝ նաև լրացուցիչ սննդի պատրաստման համար

   

50

100

200

10.

Բուսական յուղ (մլ)

     

3

5

11․

Կարագ (գ)

     

4

6

12.

Դեղնուց (հատ)

       

0,5

13.

Կեֆիր և այլ չհարմարեցված կաթնաթթվային մթերքներ (մածուն, նարինե կամ կեֆիր) (մլ)

       

200

14.

Հաց ցորենի, այդ թվում՝ ամբողջահատիկից (գ)

       

50

15.

Ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ) (գ)

       

10

16․

Հակառեֆլուքսային կաթնախառնուրդ՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլուսք ունեցող երեխաների համար կամ հատուկ սնունդ

18–28 գ

25–30 գ

25–30 գ

30 գ

28–35 գ

 

34. Հակառեֆլուքսային կաթնախառնուրդը կամ հատուկ սնունդն ավելի խիտ է, ուստի պետք է պատրաստել ըստ արտադրողի ցուցումների՝ ճիշտ ջրի հարաբերակցությամբ, ըստ երեխային անհրաժեշտ չափաբաժնի մասով բժշկի տրված ցուցումների։ Որոշ երեխաների մոտ կարող է առաջանալ փորկապություն կամ գերհագեցվածություն, ուստի անհրաժեշտ է հետևել երեխայի արձագանքին։

 

բ. 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

1-ից մինչև 2 տարեկան
 (գ, մլ)

2-ից մինչև 3 տարեկան
(գ, մլ)

3-ից մինչև 6 տարեկան
 (գ, մլ)

1․

Հաց տարեկանի

15

30

50

2․

Հաց ցորենի, այդ թվում՝ ամբողջահատիկից

55

70

90

3․

Ալյուր ցորենի, այդ թվում՝ ամբողջահատիկից

6

10

15

4․

Բուրգերի հացիկ

   

4

5․

Ձավարեղեն

40

50

55

6․

Լոբազգիներ

20

25

30

7․

Մակարոնեղեն

6

8

10

8․

Կարտոֆիլ

50

60

80

9․

Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր, կանաչի (այդ թվում նաև պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն)

200(+2)

240 (+2)

315 (+4)

10․

Թարմ միրգ, հատապտուղ

90

160

190

11․

Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում` մասուր

0

3

6

12.

Մրգային հյութ կամ կոմպոտ` սեզոնային մրգերով, հատապտուղներով, չորամրգերով

100

120

130

13․

Միս տավարի փափուկ

30

30

40

14.

Միս տավարի ոսկորոտ

50

50

70

15․

Թռչնամիս

20

30

35

16․

Ձուկ (փափկամիս)

10

15

25

18․

Կաթ

170

130

100

19.

Կաթնաթթվային մթերք (0-2,5% յուղայնության)՝ մածուն

150

150

150

20․

Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ ավելի)

10

50

50

21․

Յոգուրտ (մրգային 2%, հունական 2%)

15

20

20

22.

Թթվասեր

3

6

8

23․

Պանիր

8

10

10

24․

Կարագ սերուցքային

7

8

10

25․

Բուսական յուղ (ձիթապտղի կամ արևածաղկի)

10

15

18

26․

Ձու

0.5

0.5

0.5

27․

Շաքար

0

10

10

28․

Հրուշակեղեն (ոչ կրեմային)

5

10

10

29․

Խտացրած կաթ

 

1

2

30․

Կակաո

0

0.8

0.8

31․

Պաղպաղակ գրամ

0

3

8

32․

Ընդեղեն (ընկույզ, նուշ, պնդուկ և այլն)

-

2

4

33․

Թեյ (խոտաբույսերով)

 

1

2

34․

Աղ` յոդացված

0

1.2

2

35.

Սոդա

0

0.1

0.1

36․

Համեմունքներ (կարմիր պղպեղ, վանիլին, դարչին)

1

1.5

2

37.

Տոմատի մածուկ

1

2

2

38.

Ձիթապտուղ (սև կամ կանաչ)

   

1

39.

Հյութ կիտրոնի (աղցանների համար)

0.25

0.25

0.25

40.

Չոր խմորիչ

0

0

0.1

41

Փխրեցուցիչ

0

0

0.1

42

Մեղր

1

1.5

2

43

Ջեմեր, մուրաբաներ

0.3

4

6

44

Հակառեֆլուքսային կաթնախառնուրդ՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլուսք ունեցող երեխաների համար կամ հատուկ սնունդ

30-35

-

-

 

35. Եթե երեխան դեռ ստանում է կաթնախառնուրդ որպես հիմնական սնունդ կամ հատուկ սնունդ, ապա այն կարող է շարունակվել՝ բժշկի ցուցումով։ Եթե երեխան անցել է խառը կամ հիմնականում պինդ սննդի ընդունման, ապա հակառեֆլուքսային խառնուրդի անհրաժեշտությունը սովորաբար նվազում է, և ռեֆլուսը կարգավորվում է դիետայի հարմարեցմամբ (ներառյալ՝ փոքր չափաբաժիններ, խուսափում գերհագեցվածությունից, դիրքային հսկողություն)։ Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել հատուկ կաթնամթերք կամ սննդային հավելումներ, եթե ռեֆլուսը շարունակում է խնդիր առաջացնել։

 

գ. 6-ԻՑ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

6-ից մինչև 11 տարեկան
 (գ, մլ)

 11-ից մինչև 18 տարեկան
(գ, մլ)

1․

Հաց տարեկանի

80

120

2․

Հաց ցորենի, այդ թվում՝ ամբողջահատիկից

140

230

3․

Ալյուր ցորենի, այդ թվում՝ ամբողջահատիկից

15

20

4․

բուրգերի հացիկ

4

4

5․

Ձավարեղեն

60

80

6․

Լոբազգիներ

40

50

7․

Մակարոնեղեն

10

15

8․

Կարտոֆիլ

120

120

9․

Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր, կանաչի (այդ թվում նաև պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն)

420
 (+20)

450
 (+24)

10․

Թարմ միրգ, հատապտուղ

230

280

11․

Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում` մասուր

6

9

12.

Մրգային կամ բանջարեղենային հյութ կամ կոմպոտ` սեզոնային մրգերով, հատապտուղներով, չորամրգերով

130

150

13․

Միս տավարի փափուկ

60

80

14.

Միս տավարի ոսկորոտ

80

100

15․

Թռչնամիս

40

55

16․

Ձուկ (փափկամիս)

25

25

17․

Կաթ (0-2,5% յուղայնության)

110

140

18․

Կաթնաթթվային մթերք (0-2,5% յուղայնության)՝ մածուն

60

100

19

Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ ավելի)

35

40

20․

Յոգուրտ (մրգային 2%, հունական 2%)

20

35

21․

Պաղպաղակ

10

10

22․

Թթվասեր

10

10

23․

Պանիր

20

30

24․

Կարագ սերուցքային

10

12

25․

Բուսական յուղ (ձիթապտղի կամ արևածաղկի)

20

25

26․

Ձու

0.8

0.8

27․

Շաքար

15

15

28․

Հրուշակեղեն (ոչ կրեմային)

10

15

 

Խտացրած կաթ

2

2

29․

Կակաո

1.2

1.2

30․

Ընդեղեն (ընկույզ, նուշ, պնդուկ և այլն)

5

6

31․

Ձիթապտուղ (սև կամ կանաչ)

2

3

32․

Եգիպտացորեն պոպկորնի

4

4

33․

Թեյ

1

1

34․

Աղ` յոդացված

3

3.5

35․

Սոդա

0.1

0.1

36.

Համեմունքներ (սև պղպեղ, կարմիր պղպեղ, դարչին, վանիլին)

2.5

3

37․

Տոմատի մածուկ

5

6

38.

Հյութ կիտրոնի (աղցանների համար)

0.25

0.25

39.

Չոր խմորիչ

0.3

0.3

40.

Փխրեցուցիչ

0.1

0.1

41.

Խմորիչ

0.1

0.1

42.

Մեղր

3

3

43

Ջեմեր, մուրաբաներ Դոշաբ

6

8

 

36. Շաքարի նորմը ներառում է նաև այն քանակը, որն օգտագործվում է ճաշատեսակների և հյութերի պատրաստման ժամանակ, եթե երեխաներին տրվում է շաքար պարունակող պատրաստի մթերք (խտացրած կաթ և այլն), ապա տրվող շաքարի քանակը պետք է նվազեցնել` կախված օգտագործվող պատրաստի մթերքում առկա շաքարի քանակից:

37. Երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-14 օրվա համար:

38. Մասնագիտացված խնամք տրամադրող հաստատությունները պետք է հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար սննդի չափաբաժինների ու տեսականու ճշգրտման անհրաժեշտությունը՝ կախված երեխայի հաշմանդամությունից և առողջական, մասնավորապես՝ մարսողության վիճակից։

39. Ճաշացանկը կազմելիս պետք է հաշվի առնել երեխայի ֆիզիկական, զգայական, մտավոր կամ զարգացման հապաղմամբ պայմանավորված հաշմանդամության դեպքերում առանձնահակտությունները, ներառյալ` ծամելը, կուլ տալը, մարսողությունը և նյութափոխանակությունը։ Մանկական ուղեղային կաթված կամ նյարդամկանային խանգարումներ կամ այլ առողջական խնդիրներ ունեցող երեխաները, ըստ անհրաժեշտության, ապահովվում են հարմարեցված կերակրման գործիքներով կամ խողովակային սնուցմամբ։ Ցելիակիան պահանջում է անգլյուտեն դիետա, իսկ նյութափոխանակության խանգարումները՝ հատուկ սննդակարգ։ Երեխաների էներգետիկ պահանջները կարող են լինել բարձր տարբեր հիվանդությունների, ներառյալ՝ սպաստիկայի, դեպքում կամ ցածր՝ ներառյալ՝ սահմանափակ շարժունակության դեպքում: Այդ դեպքերում անհրաժեշտ է ճշգրտել չափաբաժիններն ու սննդանյութերի խտությունը։ Հատուկ ուշադրություն է պետք դարձնել հատկապես երկաթի, կալցիումի և վիտամին Դ-ի անբավարարության ռիսկին, որն ավելի բարձր է հաշմանդամության որոշ տեսակների դեպքում։

40. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհատականացված սննդակարգը ներառում է էներգիայի պահանջի ճշգրտում, միկրոտարրերով (երկաթ, կալցիում, վիտամին Դ և այլ) հարստացում, ինչպես նաև սննդի մատուցման հարմարեցում՝ ըստ երեխայի կարիքների (փափուկ թանձրության սնունդ, փոքր չափաբաժիններ, հարմարեցված սպասք, սննդային հավելումներ)։ Սննդակարգը պարբերաբար վերանայվում է բժշկի և սննդաբանի կողմից, իսկ խնամք տրամադրող կազմակերպությունը պարտավոր է ապահովել դրա իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները։

41. Միևնույն խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող երկու օրերի օրինակելի ճաշացուցակում:

42. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է խնամք տրամադրող կազմակերպության բուժաշխատողի կողմից և համաձայնեցվում կազմակերպության ղեկավարի հետ:

43. Տրամադրվող սննդամթերքի փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Թույլատրվում է որոշ սննդամթերքի կամ խոհարարական արտադրանքի փոխարինումը մեկ այլ սննդամթերքով կամ խոհարարական արտադրանքով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով: Սննդամթերքի փոխարինումն ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված է ԱՂՅՈՒՍԱԿ 7-ում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆ ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԵՐԻ

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Քանակը (զտաքաշ, գ)

Սննդային նյութեր (գ)

Ավելացնել օրվա սննդակարգում կամ բացառել

Սպիտակուցներ (գ)

Ճարպեր (գ)

Ածխաջրեր (գ)

1.

Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրեր)

1)

Ցորենի հաց

100

7,7

2,4

53,4

2)

Աշորայի (տարեկանի) հաց

150

8,3

1,5

48,1

3)

Ալյուր ցորենի առաջին կարգի

70

7,4

0,8

48,2

4)

Մակարոն, վերմիշել

70

7,5

0,9

48,7

5)

Սպիտակաձավար

70

7,9

0,5

50,1

2.

Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրերի)

1)

Կարտոֆիլ

100

2,0

0,4

16,3

2)

Բազուկ

190

2,9

-

17,3

3)

Գազար

240

3,1

0,2

17,0

4)

Կաղամբ

370

6,7

0,4

17,4

5)

Մակարոն, վերմիշել՝ առաջին կարգի

25

2,7

0,3

17,4

6)

Սպիտակաձավար

25

2,8

0,2

17,9

7)

Ցորենի հաց, առաջին կարգի

35

2,7

0,3

17,4

8)

Աշորայի (տարեկանի) հաց

55

3,1

0,6

17,6

3.

Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրեր)

1)

Թարմ խնձոր

100

0,4

0,4

9,8

2)

Չորացրած խնձոր

15

0,5

-

9,7

3)

Ծիրանաչիր (առանց կորիզի)

15

0,8

-

8,3

4)

Սև սալորաչիր

15

0,3

-

8,7

4.

Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Կաթ

100

2,8

3,2

4,7

2)

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

20

3,3

1,8

0,3

3)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

20

2,8

3,6

0,6

4)

Պանիր

10

2,7

2,7

-

5)

Տավարի միս՝ առաջին կարգի

15

2,8

2,1

-

6)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

15

3,0

1,2

-

7)

Ձուկ (փափկամիս)

20

3,2

0,1

-

5.

Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Տավարի միս՝ առաջին կարգի

100

18,6

16,0

2)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

90

18,0

7,5

կարագ +6 գ

3)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

130

18,2

23,4

3,7

կարագ –9 գ

4)

Ձուկ

120

19,2

0,7

-

կարագ +13 գ

5)

Ձու

145

18,4

16,7

1,0

6.

Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Ձուկ

100

16,0

0,6

1,3

2)

Տավարի միս՝ առաջին կարգի

85

15,8

11,9

-

կարագ –11 գ

3)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

80

16,0

6,6

-

կարագ –6 գ

4)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

115

16,1

20,7

3,3

կարագ –20 գ

5)

Ձու

125

15,9

14,4

0,9

կարագ –13 գ

7.

Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Կաթնաշոռ բարձր յուղայնության

100

14,0

18,0

2,8

2)

Տավարի միս՝ առաջին կարգի

90

16,7

12,6

-

կարագ –3 գ

3)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

85

17,0

7,5

-

4)

Ձուկ

100

16,0

0,6

-

կարագ + 9 գ

5)

Ձու

130

16,5

15,0

0,9

կարագ –5 գ

8.

Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

1)

Ձու՝ 1 հատ

40

12,5

11,5

0,7

2)

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

35

4,9

6,3

1,0

3)

Պանիր

20

5,4

5,5

-

4)

Տավարի միս՝ առաջին կարգի

30

5,6

4,2

-

5)

Տավարի միս՝ երկրորդ կարգի

25

5,0

2,1

-

6)

Ձուկ

35

5,6

0,7

-

 

44. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն

45. ԱՂՅՈՒՍԱԿ 8-ի:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 8․ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու ոչ ենթակա մասի) %

1

Ձավարեղեն

1

2

Ընդեղեն

0,5

3

Կարտոֆիլ`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը

մարտի 1-ից մայիս, մինչև թարմ կարտոֆիլիը հասնելը

թարմ կարտոֆիլ՝ մայիսից մինչև հուլիս

24

30

40

10

4

Սմբուկ

10

5

Դդմիկ

7

6

Կաղամբ

20

7

Ծաղկակաղամբ

25

8

Կանաչ սոխ

20

9

Սոխ

16

10

Գազար`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից հետո

Համարվում է թարմ այն փուլում, երբ այն հավաքվում է 100-105 օր ցանքից հետո՝ նախքան լիարժեք հասունացումը

 

23

30

11

Վարունգ

7

12

Պղպեղ քաղցր

25

13

Կանաչի

20

14

Բողկ

20

15

Ճակնդեղ

20

16

Հազար (մարոլ)

20

17

Բազուկ

20

18

Լոլիկ

5

19

Սպանախ

26

20

Կանաչ լոբի

10

21

Դդում

36

22

Ձմերուկ

40

23

Սեխ

36

24

Մրգեր թարմ

10

25

Ձու

10

26

Միս տավարի`
1-ին կարգի
2-րդ կարգի

25

29

27

Հավ

26

28

Ձուկ

30

 

46. Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի կանոնից՝ օգտագործման համար չի թույլատրվում ԱՂՅՈՒՍԱԿ 9-ում նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 9․ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձվի հետ կապված

- Անլվա կճեպով ձու

- Ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) ձու

- Ակնիկ՝ աչքով-ձվածեղ

- Թերխաշ ձու

- Հում ձու

Մսի հետ կապված

- Ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս

- Ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ (այդ թվում բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք)

- Երշիկ, նրբերշիկ, սարդելկա

Բանջարեղեն ու միրգ և այլ սննդամթերք

- Բորբոսի և փչացման հատկանիշներով

- Կանաչած կարտոֆիլ

Պահածոներ

- Տնային պայմաններում և կազմակերպության խոհանոցում պատրաստված

Նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ

- Բոլոր տեսակի

Կրեմային հրուշակեղեն

- Տորթեր, հրուշակներ, բացառությամբ ծննդյան և տոն օրերին

Դոնդողածածկ ճաշատեսակներ

- Մսի և ձկան

- Խաշ

- Տնային պայմաններում և կազմակերպության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ)

 Կաթի հետ կապված

- Առանց ջերմային մշակման (եռացման)

- Տնային պայմաններում և կազմակերպության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք

- Թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար

- Պաղպաղակ, բացառությամբ ամառան շոգ օրերին և տոն օրերին

- Բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք

Կաթնաշոռ

- Չպաստերիզացված կաթ

- Տնային պայմաններում և կազմակերպության խոհանոցում պատրաստված

Մակարոն

- Աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային»

- Կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման

Սունկ

- Սնկից պատրաստված կերակրատեսակներ՝ հաճախակի

- Սնկի արգանակ

Տարբեր սննդային խտանյութեր

- Արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ

Տրանսճարպեր պարունակող սննդամթերք

- Բոլոր տեսակի

Տապակած կերակրատեսակներ

- Ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով, չիպս և այլն

Յուղ

- Մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ

- Մարգարին

- Խոհարարական ճարպ և տրանսճարպեր

Համեմունքներ

- Մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ

- Կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ

Ըմպելիքներ

- Սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ (մինչև 12 տարեկան երեխաների համար)

- Սև թեյ, 2-ից 6 տարեկան երեխաներին, իսկ 6-ից 12 տարեկան երեխաներին մեկ անգամից ավել

- Էներգետիկ ըմպելիքներ

- Ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ

- Օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր

Ընդեղեն

- Գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ

Շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք

- Բոլոր տեսակի

 

47. Սննդի կազմակերպման համար պատասխանատու աշխատողը և խոհարարը պարտավոր են սննդի մատուցումից առաջ ուտեստների նմուշները ենթարկեն գնահատման։ Նմուշների գնահատման արդյունքները պետք է գրանցվեն գրանցամատյանում։ Երեխաներին մատուցված սննդի նմուշները պետք է պահվեն սառեցման սարքավորումներում 48 ժամ։ 48 ժամ անց բոլոր նմուշները պետք է հեռացվեն՝ սննդի մնացորդների հետ միասին:

48. Յուրաքանչյուր նմուշին պետք է կցվի թերթիկ, որի վրա նշված կլինի.

1) ում կողմից է պատրաստվել տվյալ սնունդը,

2) երբ է պատրաստվել,

3) երբ է այն բաշխվել երեխաներին,

4) սնունդը պատրաստողի և այն բաշխողի ստորագրությունը:

49. Սնունդը պետք է պաշտպանված լինի աղտոտվելուց, փոշուց, միջատներից, ապակու բեկորներից և օտար այլ առարկաներից: Սննդի պատրաստման կամ մշակման մակերեսները պետք է լինեն հարթ, չկլանող և հեշտ մաքրվող։

50. Արգելվում է սնունդ կամ սննդի սպասարկման պարագաներ պահել լոգասենյակներում։

51. Սնունդը պետք է պահել առանձին՝ քիմիական նյութերից, դեղերից կամ թունավոր նյութերից հեռու։

52. Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված փաթեթվածքը պետք է լինի մաքուր և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ։

53. Սննդի պահեստները պետք է լինեն մաքուր և համապատասխանեն սանիտարական կանոններին և սննդի անվտանգության պահանջներին։

54. Սննդի գնման գործընթացը կազմակերպվում է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման XV գլխի «Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպումը» դրույթներին համապատասխան։

55. Խնամք տրամադրող կազմակերպությունն ապահովվում է Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի ջրով: Խնամք տրամադրող կազմակերպության աշխատակազմը պարտավոր է մշտադիտարկման միջոցով վերահսկել մատակարարվող ջրի համը, հոտը և գույնը։ Որևէ փոփոխություն նկատելու դեպքում պետք է անմիջապես տեղեկացնել տնօրենին և ջրամատակարար կազմակերպությանը։ Անմիջապես պետք է արգելվի ջրի օգտագործումը երեխաների կողմից մինչև համապատասխան լաբորատոր և տեխնիկական վերլուծությամբ վերացվի հնարավոր վտանգը։

56. Ջրանջատումների դեպքում խնամք տրամադրող կազմակերպությունը պարտավոր է երեխաներին ապահովել երեխաների համար բավարար քանակով անվտանգ, մաքուր խմելու ջուր, որը պահվում է հարմար և փակ տարաներում։ Ջուրը պետք է հեշտ հասանելի լինի բոլոր խմբասենյակներում և ճաշարաններում։ Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի մաքրությունը, հատկապես սննդի ընդունումից առաջ՝ ալկոգելով կամ սպիրտային թաց անձեռոցիկներով, եթե խնամք տրամադրող կազմակերպության մոտ բացակայում են ջրի բակերը և հոսող ջրի ապահովման հնարավորությունները։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 10․ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Սպիտակուցներ (գ)

Ճարպեր (գ)

Ածխաջրեր (գ)

Էներգետիկ արժեք (կկալ)

1.

Բանջարեղեն

1)

Սմբուկ

1,2

0,1

5,1

24

2)

Դդմիկ

0,6

0,3

4,9

23

3)

Կաղամբ (թարմ)

1,8

0,1

4,7

27

4)

Կաղամբ (աղադրած)

1,8

0

2,2

19

5)

Ծաղկակաղամբ

2,5

0,3

4,5

30

6)

Կարտոֆիլ

2,0

0,4

16,3

80

7)

Սոխ կանաչ

1,3

0

3,5

19

8)

Սոխ գլուխ

1,4

0

9,1

41

9)

Գազար

1,3

0,1

7,2

30

10)

Վարունգ

0,8

0,1

2,6

14

11)

Վարունգ ջերմոցի

0,7

0,1

1,9

11

12)

Պղպեղ կանաչ քաղցր

1,3

0

5,3

26

13)

Պղպեղ կարմիր քաղցր

1,3

0

5,7

27

14)

Մաղադանոս

3,7

0,4

8,0

49

15)

Բողկ

1,2

0,1

3,8

21

16)

Հազար (մարոլ)

1,5

0,2

2,3

17

17)

Բազուկ

1,5

0,1

9,1

42

18)

Լոլիկ

1,1

0,2

3,8

23

19)

Լոլիկ ջերմոցի

0,6

0

2,9

14

20)

Կանաչ լոբի

4,0

0

4,3

32

21)

Սխտոր

6,5

0

5,2

46

22)

Սպանախ

2,9

0,3

2,0

22

23)

Թրթնջուկ

1,5

0

3,0

19

24)

Բրոկոլի

2,8

0,4

7,0

34

2.

 Միս

1)

Տավարի 1-ին կարգի

18,6

16,0

0

218

2)

Տավարի 2-րդ կարգի

20,0

9,8

0

168

3)

Հավի 1-ին կարգի

18,2

18,4

0,7

241

4)

Հավի 2-րդ կարգի

21,2

8,2

0,6

161

5)

Հնդկահավի

19,5

22,0

0

276

6)

Հորթի միս 1-ին կարգի

19,7

2,0

0

97

3.

Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք

1)

Սիգ

19

7,5

0

144

2)

Ծովային կաղամբ

0,9

0,2

3,0

16

3)

Պերկես (օկուն) ծովային

18,2

3,3

0

103

4)

Թառափազգիներ (իշխան)

16,4

10,9

0

164

5)

Ձողաձուկ (տրեսկա)

16,0

0,6

0

69

4.

Ձու

1)

Ձու

12,5

11,5

0,7

157

5.

Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր

1)

Ծիրան

0,9

0,1

9,0

41

2)

Սերկևիլ

0,6

0,5

7,9

40

3)

Ադամաթուզ

1,5

0

22,4

91

4)

Բալ

0,8

0,5

10,3

52

5)

Տանձ

0,4

0,3

9,5

42

6)

Թուզ

0,7

0,2

11,2

49

7)

Հոն

1,0

0

9,7

45

8)

Դեղձ

0,9

0,1

9,5

43

9)

Սալոր

0,08

0

9,6

43

10)

Խուրմա

0,5

0,

13,3

53

11)

Կեռաս

1,1

0,4

10,6

50

12)

Թութ

0,7

0

12,0

52

13)

Խնձոր

0,4

0,4

9,8

45

14)

Նարինջ

0,9

0,2

8,1

40

15)

Թուրինջ

0,9

0,2

6,5

35

16)

Կիտրոն

0,9

0,1

3,0

33

17)

Մանդարին

0,8

0,3

8,1

40

18)

Խաղող

0,6

0,2

15,0

65

19)

Մորի

0,8

0,3

8,3

42

20)

Կարմիր հաղարջ

0,6

0,2

7,3

39

21)

Սև հաղարջ

1,0

0,2

7,3

38

22)

Մասուր թարմ

1,6

0

10,0

51

23)

Մասուր չորացրած

3,4

0

21,5

110

24)

Ձմերուկ

0,7

0,2

8,8

38

25)

Սեխ

0,6

0

9,1

38

26)

Դդում

1,0

0,1

4,2

25

6.

Չրեղեն

1)

Ծիրանի չիր

5,2

0

55,0

234

2)

Չամիչ քիշմիշի

1,8

0

66,0

262

3)

Սև սալորի չիր

2,3

0

58,4

242

4)

Խնձորի չիր

3,2

0

68,0

273

5)

Բալի չիր

1,5

0

73,0

292

6)

Տանձի չիր

2,3

0

62,1

246

7)

Դեղձի չիր

3,0

0

68,5

275

7.

Կաթ և կաթնամթերք

1)

Կաթ պաստերիզացված

2,8

3,2

4,7

58

2)

Կաթի փոշի

26,0

25,0

37,5

476

3)

Սերուցք 10%

3,0

10,0

4,0

118

4)

Սերուցք 20%

2,8

20,0

3,6

205

5)

Թթվասեր 10%

3,0

10,0

2,9

116

6)

Թթվասեր 20%

2,8

20,0

3,2

206

7)

Կեֆիր ցածր յուղայնության

3,0

0,05

3,8

30

8)

Կեֆիր բարձր յուղայնության

2,8

3,2

4,1

56

9)

Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր)

5,0

1,5

8,5

70

10)

Կաթնաշոռ բարձր յուղայնության

14,0

18,0

2,8

232

11)

Կաթնաշոռ ցածր յուղայնության

18,0

0,6

1,8

88

12)

Պանիր «Բռինզա»

17,9

20,1

0,0

260

13)

Պանիր հալած (փաթեթավորած)

24,0

13,5

0,0

226

14)

Պանիր «Չանախ»

65

24

4,1

510

15)

Պանիր «Լոռի»

23

27,5

0

339

8.

Ճարպեր

  1)

Կարագ սերուցքային

0,5

82,5

0,8

748

  2)

Յուղ հալած

0,3

98

0,6

887

  3)

Յուղ բուսական

0

99,9

0

899

9.

 Ձավարեղեն

1)

Հնդկաձավար

9,5

2,3

65,9

329

2)

Վարսակաձավար

11,0

6,1

49,7

303

3)

Գարեձավար

10,0

1,3

66,3

324

4)

Կորկոտ

11,5

3,3

66,5

348

5)

Բրինձ

7,0

1,0

71,4

330

6)

Բլղուր

10,0

1,4

67

321

7)

Հաճար

10,0

1,4

67

321

10.

Ընդեղեն

1)

Լոբի հատիկ

21,0

2,0

46,6

292

2)

Ոլոռ

23,0

1,6

50,8

314

3)

Սիսեռ

23,0

1,2

53,3

303

4)

Ոլոռ կանաչ

5,0

0,2

12,8

73

5)

Ոսպ

24,8

1,1

53,7

310

11.

 Հաց, հացամթերք, ալյուր

1)

Հաց տարեկանի

6,9

1,2

42,4

214

2)

Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից

7,7

2,4

53,4

254

3)

Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից

7,9

1

48,1

239

4)

Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից

8,1

1,2

46,6

220

5)

Հաց ցորենի` թեփով

8,8

3,4

43,8

248

6)

Հաց ամբողջահատիկի

12,2

2,5

72

340

7)

Ալյուր ցորենի` բարձր տեսակի

10,3

1,1

68,9

334

8)

Ալյուր ցորենի` 1-ին տեսակի

10,6

1,3

67,6

331

9)

Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի

11,7

1,8

63,7

324

10)

Ալյուր տարեկանի

6,9

1,1

76,9

326

11)

Ալյուր ամբողջահատիկ ցորենից

12.2

2.5

72

340

12)

Ալյուր եգիպտացորենի

7,2

1,5

72,1

331

13)

Ալյուր կարտոֆիլի

0,1

0

79,6

327

14)

Մակարոնեղեն`

10,4

1,1

69,7

337

15)

Ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ)

7,8

2,5

50,5

261

16)

Չորաբլիթ

11,0

1,3

73,0

330

17)

Չորահաց

8,5

10,8

66,0

398

12.

 Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք

1)

Շաքարավազ

0

0

99,8

379

2)

Մեղր

0,8

0

80,3

314

3)

Զեֆիր

0,8

0

78,3

304

4)

Իրիս

3,3

7,5

81,8

387

5)

Մարմելադ

0,4

0

76,0

293

6)

Կարամել մրգային միջուկով

0

0,1

92,1

357

7)

Շոկոլադապատ կոնֆետներ

2,9

10,7

76,6

396

8)

Հալվա

11,6

29,7

54

516

9)

Շոկոլադ կաթնային

6,9

35,7

52,4

550

10)

Վաֆլի մրգային միջուկով

3,2

2,8

80,1

350

11)

Վաֆլի յուղ պարունակող միջուկով

3,4

30,2

64,7

530

12)

Շերտային խմորեղեն խնձորով

5,7

25,6

52,7

454

13)

Բիսկվիտային խմորեղեն մրգային

4,7

9,3

64,2

351

14)

Քաղցրաբլիթ

4,8

2,8

77,7

350

13.

Ջեմեր և մուրաբաներ

1)

Մուրաբա տանձի

0,3

0,2

70,8

273

2)

Մուրաբա ելակի

0,3

0

70,9

271

3)

Մուրաբա արքայամորու

0,6

0,2

70,4

273

4)

Մուրաբա դեղձի

0,5

0

66,8

258

5)

Մուրաբա սալորի

0,4

0,3

74,2

288

6)

Ջեմ խնձորի

0,4

0,3

65,3

250

7)

Ջեմ ծիրանի

0,5

0

68,8

265

14.

 Հյութեր և ըմպելիքներ

1)

Գազարի հյութ

1,1

0,1

12,6

56

2)

Տոմատի հյութ

1

0,1

2,9

18

3)

Ծիրանի հյութ

0,5

0

13,7

56

4)

Արքայախնձորի հյութ

0,3

0,1

11,8

52

5)

Նարնջի հյութ

0,7

0,1

13,2

60

6)

Խաղողի հյութ

0,3

0

13,8

54

7)

Բալի հյութ

0,7

0,2

11,4

51

8)

Նռան հյութ

0,3

0

14,5

64

9)

Թուրինջի հյութ

0,3

0,1

7,9

38

10)

Կիտրոնի հյութ

0,6

0

3,9

33

11)

Մանդարինի հյութ

0,8

0

9,8

45

12)

Դեղձի հյութ

0,3

0

16,5

68

13)

Սալորի հյութ

0,3

0,1

15,2

68

14)

Սև հաղարջի հյութ

0,5

0

7,3

41

15)

Մասուրի հյութ

0,1

0,2

16,1

67

16)

Խնձորի հյութ

0,5

0,1

9,1

38

17)

Տանձի հյութ

0

0

14,4

59

15.

 Սննդային հավելումներ

1)

Թթխմոր չոր

12,7

8,5

2,7

109

2)

Ժելատին

87,2

0,7

0,4

355

3)

Ցորենի թեփ

16

16,6

3,8

165

4)

Կակաո փոշի

24,2

17,5

27,9

380

 

2.2. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

57. Ցերեկային կենտրոնում երեխային տրամադրվում է սնունդ՝ ըստ երեխայի կամ նրա ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության՝ սառն ուտեստի կամ տաք սննդի տեսքով՝ սույն հավելվածի 55-րդ կետին համապատասխան։

58. Ցերեկային կենտրոնում երեխային տրամադրվող սննդի հիմնական պահանջները պետք է համապատասխանեն սույն հավելվածի 2.1 ենթաբաժնում նշված ընդհանուր դրույթներին և մասնավորապես աղյուսակներ 1-9-րդի պահանջներին, և բխեն հետևյալ պայմաններից․

1) եթե երեխան մնում է կենտրոնում 1-ից մինչև 3 ժամ, ապա սնունդ տրամադրելը պարտադիր չէ, առավելագույնը կարելի է տրամադրել սեզոնային միրգ կամ բնական հյութեր (երկրորդ նախաճաշի կամ ետճաշիկի ծավալով կամ քանակով՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 3-ի կամ 4-ի),

2) եթե երեխան կենտրոնում անցկացնում է 3-ից մինչև 6 ժամ, ապա երեխային տրամադրվում է մեկ տաք ուտեստ և մեկ նախուտեստ (նախաճաշ և երկրորդ նախաճաշ կամ ճաշ և ետճաշիկ կամ ընթրիք և երկրորդ ընթրիք),

3) եթե երեխան կենտրոնում անցկացնում է 7-ից մինչև 8 ժամ, ապա երեխային պետք է տրամադրվի նախաճաշ և ճաշ, ինչպես նաև մեկ նախուտեստ՝ ԱՂՅՈՒՍԱԿ 3-ին համապատասխան։

59. Սննդատեսակների հաճախականությունը պետք է համապատասխանի ԱՂՅՈՒՍԱԿ 4-ում նշված սանդղակին։ Սակայն երեխայի առողջական խնդրով պայմնավորված՝ կենտրոնը կարող է ապահովել սննդի ընդունման ավելի ճկուն պայմաններ․ անհրաժեշտության դեպքում երեխային կարող է տրամադրվել լրացուցիչ սնունդ կամ նախուտեստ՝ երեխայի ծնողի, բժշկի կամ մասնագետների հետ խորհրդատվության հիման վրա։

60. Երեխաներին արգելվում է տապակած սնունդ, վերամշակված միս, ներառյալ՝ նրբերշիկ և երշիկ, շաքարային խորտիկներ, գազավորված և արհեստական հյութեր, ամբողջական ընկույզ, կոշտ կոնֆետներ և այլ սննդամթերք՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 9-ի։

61. Ցերեկային կենտրոնում կազմակերպվող սննդի տրամադրումը կարող է ներառվել որպես կրթական ծրագրերի բաղադրիչ՝ առողջ սննդակարգի գիտելիքների ձևավորման նպատակով։

62. Արտագնա ծառայություն մատուցելու դեպքում կենտրոնի կողմից երեխային սնունդ չի տրամադրվում։

63. Ցերեկային կենտրոնում սնունդը մատուցվում է ճաշարանում։

64. Ցերեկային կենտրոնը գնումների գործընթացին համապատասխան իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններից կարող է ձեռք բերել չոր սնունդ։ Չոր սնունդը ենթակա է փաթեթավորման հիգիենիկ, սննդի համար նախատեսված թղթե կամ այլ անվտանգ տարաներով։ Յուրաքանչյուր փաթեթավորման միավորի վրա պարտադիր է համապատասխան պիտակավորումը, ներառյալ՝ դիետիկ առանձնահատկությունների նշումը (հատկապես երեխաների դիետաների համար), իսկ պիտանելիության ժամկետը պետք է կազմի ընդհանուր ժամկետի ոչ պակաս, քան 80 տոկոսը։ Սննդին կից պետք է տրամադրվեն անհատական, ոչ պլաստիկ (թղթյա) մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ և անձեռոցիկ։

65. Մեկ երեխայի հաշվով սննդային փաթեթը կարող է ներառել՝ կարկանդակ (տարբեր միջուկներով), ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, բուլկի, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ պատրաստուկներ), կաթնամթերք (յոգուրտ, մածուն, պանրիկ՝ ջնարակված կամ մրգային միջուկով), բնական հյութ, ինչպես նաև սեզոնային միրգ։ Մրգերը պետք է լինեն թարմ, մաքուր, միջին չափի, զերծ մեխանիկական և վնասատուների վնասվածքներից կամ հիվանդությունների նշաններից։ Մատակարարը պարտավոր է տրամադրել հերմետիկ փակված, անհատական տուփերով, բացառապես բնական հիմքով հյութեր։ Մրգերի տեսականու ընտրությունը նախապես ենթակա է պատվիրատուի հետ գրավոր համաձայնեցման։

66. Կենտրոնները կարող են տեղում պատրաստել մեկանգամյա սնունդ՝ կիրառելով ԱՂՅՈՒՍԱԿ 11-ում նշված սննդամթերքի օրական չափաբաժինները մեկ երեխայի հաշվով։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 11. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՍՆՈՒՆԴ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎՈՎ

 

Հ/Հ

Սննդամթերքի անվանումը

Օրական չափաբաժինը (գ, մլ)

1.

Ալյուր ցորենի, այդ թվում՝ ամբողջահատիկից

35

2.

Հաց բարձր տեսակի, այդ թվում ամբողջահատիկ

13

3.

Վարսակ

5.5

4.

Կարտոֆիլ

20

5.

Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր, կանաչի (այդ թվում նաև պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն)

28

6.

Թարմ միրգ, հատապտուղ

80

7.

Չամիչ

1

8.

Մրգային կամ բանջարեղենային հյութ կամ կոմպոտ` սեզոնային մրգերով, հատապտուղներով, չորամրգերով

60

9.

Թռչնամիս

15

10.

Կաթնաթթվային մթերք (0-2,5% յուղայնության)՝ մածուն

30

11.

Յոգուրտ (մրգային 2%, հունական 2%)

10

12.

Թթվասեր

5

13.

Պանիր

10

14.

Կարագ սերուցքային

3.5

15.

Բուսական յուղ (ձիթապտղի կամ արևածաղկի)

1

16.

Ձու

0.08

17.

Շաքար

4

18.

Կակաո

0.2

19.

Ընդեղեն (ընկույզ, նուշ, պնդուկ և այլն)

2

20.

Աղ` յոդացված

0.5

21.

Սոդա

0.4

22.

Համեմունքներ (սև պղպեղ, կարմիր պղպեղ, դարչին, վանիլին)

0.4

23.

Փխրեցուցիչ

0.4

24.

Խմորիչ

0.3

25.

Թխվածքաբլիթ

5

26.

Ջեմեր

0.2

 

67. Ցերեկային կենտրոնի աշխատողներն ապահովում են սննդի հիգիենայի կանոնների պահպանումը՝ հետևելով, որ երեխաների ձեռքերը լինեն մաքուր սնունդ ընդունելուց առաջ և հետո։

68. Ցերեկային կենտրոնում գտնվելու ժամերին դիետիկ սննդի կամ դեղի կարիք ունեցող երեխաների հետ կազմակերպվում են հետևյալ աշխատանքները.

1) եթե երեխայի առողջական վիճակից կամ դիետայից ելնելով անհրաժեշտ է, որ երեխան տնից բերի համապատասխան սնունդ կամ դեղեր, ապա ծնողը պարտավոր է նախապես տեղեկացնել ցերեկային կենտրոնի աշխատակազմին երեխայի հատուկ սննդակարգի կամ դեղի անհրաժեշտության մասին՝ ներկայացնելով բժշկական համապատասխան փաստաթուղթ կամ բժշկի ցուցում,

2) տնից բերված սնունդը պետք է փաթեթավորվի հերմետիկ տարայում՝ նշված լինելով երեխայի անունը և օգտագործման ժամը կամ ժամկետը։ Եթե տնից բերված սննդի համար անհրաժեշտ է սառնարանային պայմաններում պահպանում, ցերեկային կենտրոնը պետք է ապահովի համապատասխան պայմանները,

3) տնից բերված և երեխային տրամադրվող սնունդը պետք է լինի թարմ, անվտանգ և համապատասխանի երեխայի առողջական պահանջներին։ Ցերեկային կենտրոնը պարտավոր է ապահովել սննդի օգտագործման հիգիենիկ պայմանները,

4) դեղը պետք է հանձնվի ցերեկային կենտրոնի համապատասխան պատասխանատու աշխատողին, իսկ համապատասխան հաստիքի առկայության դեպքում՝ բուժաշխատողին՝ նշելով դեղի անունը, դեղաչափը և օգտագործման ժամերն ու եղանակը։ Երեխան ինքնուրույն չի կարող պահել կամ օգտագործել դեղն առանց վերահսկողության,

5) սննդի և դեղի ընդունման և օգտագործման վերաբերյալ պետք է կատարվի համապատասխան նշում երեխայի առանձնահատուկ կարքների գնահատման թերթիկում:

69. Սնունդ ընդունելու համար օգնության կարիք ունեցող երեխաներին տրամադրվում է համապատասխան աջակցություն։

 

2.3. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

70. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը ղեկավարվում է սույն հավելվածի ընդհանուր դրույթներով՝ հաշվի առնելով սույն ենթաբաժնում նշված առանձնահատկությունները։

71. 5 օրականից մինչև 6 ամսական երեխաներին տրամադրվում է արհեստական կաթնախառնուրդ: Առողջ երեխայի կաթնախառնուրդը կարող է լինել կովի, այծի կամ սոյայի կաթի հիմքով:

72. Եթե երեխան ունի նյութափոխանակային կամ ստամոքսաղիքային համակարգի ախտաբանություն, ապա մանկաբույժի կողմից կարող է նշանակվել հատուկ կաթնախառնուրդ կամ հատուկ սնունդ.

1) մասնակի հիդրոլիզացված կաթնախառնուրդ՝ մասնակի ճեղքված կովի կաթի սպիտակուցն է, որը երեխաներն ավելի հեշտ են յուրացնում և չի հանդիսանում հիպոալերգիկ,

2) հակառեֆլուքսային կաթնախառնուրդ՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլուսք ունեցող երեխաների համար,

3) լակտոզա չպարունակող կաթնախառնուրդներ՝ չեն պարունակում կաթի շաքար և նախատեսված են լակոտազային անբավարարություն ունեցող երեխաների համար։

73. Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար մանկաբույժը կարող է նշանակել հետևյալ կաթնախառնուրդներից որևէ մեկը՝ համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում.

1) ամբողջությամբ հիդրոլիզացված կաթնախառնուրդ՝ կովի կաթի սպիտկուցի հանդեպ անտանելիության դեպքում,

2) ֆենիլալանին չպարունակող կաթնախառնուրդ՝ ֆենիլկետոնուրիա ունեցող երեխաների համար,

3) անհաս նորածինների համար նախատեսված կաթնախառնուրդ՝ բարձր քանակությամբ սպիտակուց և կալորիաներ պարունակող, որն անհրաժեշտ է անհաս նորածիններին,

4) ամինաթթվային կաթնախառնուրդ՝ ծանր ալերգիա ունեցող երեխաների համար, ովքեր ունեն ալերգիա կովի կաթից, սոյայի սպիտակուցից, հիդրոլիզացված կաթնախառնուրդներից, ինչպես նաև ունեն ախտորոշված էոզինոֆիլային էզիֆագիտ կամ գաստրոէնտերիտ,

5) գալակտոզ չպարունակող կաթնախառնուրդ՝ գալակտոզեմիա ունեցող երեխաների համար,

6) բարձր կալորիականությամբ սննդային խառնուրդներ՝ գաստրոստոմով կամ նազոգաստրալ զոնդով կերակրվող երեխաների համար, հատկապես այն դեպքերում, երբ առկա է քաշի պահպանման կամ աճի խնդիր։

74. Արհեստական կաթնախառնուրդով սնուցման դեպքում հաշվարկն իրականացվում է ըստ երեխայի քաշի՝

75. ԱՂՅՈՒՍԱԿ 12-ում ներկայացված չափաբաժիններով:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 12. ՄԻՆՉԵՎ 6 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴԻ ՔԱՆԱԿԸ

 

Հ/Հ

Տարիք

Կաթնախառնուրդի քանակ

Սնման հաճախություն

1.

1-ից 4 օրական

30-60մլ 1կգ-ի հաշվարկով օրական, ավելացնելով օրերի ընթացքում

2-3 ժամը մեկ

2.

5 օրականից 3 ամսական

150մլ 1կգ-ի հաշվարկով օրական, իսկ անհաս ծնված երեխաների համար` 180-200մլ 1կգ-ի հաշվարկով օրական

2-3 ժամը մեկ

3.

3-ից 6 ամսական

120մլ 1կգ-ի հաշվարկով օրական

4-5 ժամը մեկ

 

76. Մինչև 6 ամսական երեխաներին անհրաժեշտ է վիտամին Դ-ի ներմուծում օրական 400-ից առավելագույնը 600 միավոր, եթե նրանք ստանում են օրական 1000 մլ-ից պակաս կաթնախառնուրդ։

77. Երեխայի հավելյալ սնուցումը սկսվում է 6 ամսականից։ Մինչև 1 տարեկանը հավելյալ սնուցումը պետք է տրվի զուգահեռ արհեստական կաթնախառնուրդի կիրառման, իսկ 1 տարեկանից բարձր երեխաները կարող են ընդունել կենդանական կաթ՝ կաթնախառնուրդի փոխարեն։

78. 6-ից մինչև 12 ամսական երեխայի հավելյալ սնուցումը պետք է սկսվի սննդարար և անվտանգ մթերքներից՝ ներառելով հացահատիկներով շիլա, բրնձով շիլա, միս պարունակող խյուս (պյուրե), ձու, ինչպես նաև բանջարեղենային կամ մրգային խյուսեր (պյուրեներ), կաթնամթերք: Սնուցումը սկսվում է 1-2 թեյի գդալ չափաբաժնով՝ աստիճանաբար ավելացնելով՝ հաշվի առնելով երեխայի արձագանքը և անհատական կարիքները։

79. 6-ից մինչև 8 ամսական երեխայի հավելյալ սնուցումն իրականացվում է օրական 2-3 անգամ՝ սննդարար 1-2 անգամ միջուտեստով, իսկ 8-ից մինչև 12 ամսական՝ 3-4 անգամ և 1-2 անգամ միջուտեստներով՝ ըստ երեխայի պահանջի:

80. Մինչև 12 ամսական երեխային արգելվում է տալ.

1) թեյ,

2) սուրճ,

3) մեղր, մինչև 1 տարեկանը լրանալը,

4) շաքար պարունակող հյութ, մինչև 1 տարեկանը լրանալը,

5) շաքար՝ մինչև 2 տարեկանը լրանալը,

6) աղ՝ մինչև 2 տարեկանը լրանալը:

81. 6-ից մինչև 12 ամսական երեխաներին տրամադրվող սննդի տեսականին և քանակը տրամադրվում է Աղյուսակ 5-ի ա-բաժնին համապատասխան:

82. Հաշմանդամություն ունեցող երեխաների սնուցումը և սննդակարգը կարող է տարբերվել՝ ըստ մանկաբույժի կամ համապատասխան բժշկի կողմից արված նշանակումների։

83. Հաշմանդամություն ունեցող երեխաների սննդի ընդունման ժամանակ երեխաներին անհրաժեշտ է աջակցություն՝ վերապատրաստված անձնակազմի կողմից՝ դիրքի, սնունդ ընդունելու արագության և անվտանգ սնուցման համար։

84. Սննդի թանձրությունը և հեղուկների խտությունը պետք է համապատասխանի բժշկի կողմից սահմանած չափորոշիչներին՝ խեղդվելու կամ ներսշնչման վտանգը կանխելու նպատակով։

85. Անկողնային խնամք ստացող երեխաներին պետք է կերակրել կիսանստած դիրքով՝ բժշկի կամ դայակի հսկողության տակ։

86. Սննդի ընդունման հաճախականությունը կարող է ավելացվել փոքր բաժիններով՝ մարսողությունը հեշտացնելու և հոգնածությունը կանխելու նպատակով։

87. Ջրային հավասարակշռությունը պետք է հսկվի՝ ջրազրկման վտանգը կանխելու համար՝ հատկապես չխոսող կամ առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում։

88. Մասնագիտակացված խնամք տրամադրող կազմակերպությունները կարող են ճշգրտել սննդամթերքի կարիքներն ըստ խնամք ստացող երեխաների կազմում հատուկ սննդակարգի կարիք ունեցող երեխաների մասնաբաժնի հետևյալ բանաձևով՝

Ընդհանուր սննդային պահանջ = Σ (Երեխաների քանակ x Տարիքային նորմա x Հաշմանդամության գործոնի ճշգրտման գործակից),

 

որտեղ ճշտգրտման գործակիցը հավասար է 1, եթե երեխան չունի հատուկ սննդի պահանջ, 1,15՝ միջին սնուցման դժվարություններ և հատուկ սննդի կարիք, և 1,3՝ եթե երեխային պետք է լիովին հարմարեցված սնունդ։ Սննդամթերթի գնումը կազմակերպելիս հաշվի են առնվում սննդաբանի և բժշկի նշանակումները։

89. Շուրջօրյա խնամք ստացող և հանրակրթական դպրոց հաճախող երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի դպրոցական դասերին նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու տեսանկյունից՝ փոփոխելով սահմանված ժամերը։

90. Խնամք տրամադրող կազմակերպությունը պետք է ապահովի, որ դպրոց գնալիս, դպրոցից վերադառնալիս, արտադպրոցական պարապմունքների գնալիս երեխաները քաղցած չլինեն։ Երեխայի ցանկությամբ և ըստ դպրոցի պահանջների խնամք տրամադրող կազմակերպությունը պետք է ապահովի նաև դպրոց հաճախող երեխաների համար սննդային փաթեթներ՝ սառը, բայց անվտանգ ուտեստով։

91. Դպրոցի ճաշարանից օգտվելու համար երեխաները կարող են օգտագործել իրենց հասանելի՝ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող անձնական մանր ծախսեր կատարելու համար գումարները։

 

2.4. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

92. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունը ղեկավարվում է սույն հավելվածի ընդհանուր դրույթներով՝ հաշվի առնելով սույն ենթաբաժնում նշված առանձնահատկությունները։

93. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է կազմակերպության կողմից հատկացված առանձին տներում (այսուհետ՝ Տուն)։

94. Տունը պետք է ունենա անվտանգ, մաքուր սնունդ պատրաստելու համար համապատասխան խոհանոց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով, ըստ սույն հավելվածի։

95. Տանը սնունդը պատրաստում է խնամողը՝ համատեղ ապրող առավելագույնը 8 երեխաների համար։

96. Տան երեխաներն ակտիվորեն մասնակցում են ճաշատեսակի ընտրությանը և սննդի պատրաստմանը՝ ըստ տարիքի օգնելով կամ մասնակցելով սեղանի կահավորմանը, ավելի մեծ տարիքի երեխաները կարող են օգնել նախապատրաստական աշխատանքներում և մաքրության հարցում՝ անկախ կյանքի հմտություններ զարգացնելու համար:

97. Սնունդ պատրաստելիս հաշվի են առնվում երեխաների նախասիրությունները, առողջական վիճակը, հատուկ սննդակարգի անհրաժեշտությունը, ալերգիաները և սննդային սահմանափակումները։

98. Սննդի մատուցման ժամանակը կամ պարբերականությունը համապատասխանեցվում է երեխաների կարիքներին՝ ըստ նախակրթարան, դպրոց, կրթական այլ հաստատություն կամ արտադպրոցական պարապմունքների հաճախելու ժամանակահատվածների՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 3-ի։

99. Սնունդը մատուցվում է ընտանեկան ոճով, որտեղ բոլոր երեխաները նստած են միասին, ինչը նպաստում է ընտանեկան և միջանձնային ջերմ հարաբերությունների ձևավորմանը։

100. Խնամք տրամադրող կազմակերպությունը հետևում է հիգիենայի և սննդի պահպանման կանոններին, վերահսկում է ջերմաստիճանը, ինչպես նաև անվտանգ օգտագործման կանոնները։ Յուրաքանչյուր օրվա սննդի նմուշները պահվում են 48 ժամ, որից հետո ոչնչացվում են։

101.Դպրոց հաճախող երեխաների դեպքում, եթե դպրոցը տրամադրում է սնունդ կամ կա հնարավորություն երեխաների համար օգտվելու դպրոցի ճաշարանից, խնամք տրամադրող կազմակերպությունը համագործակցում է դպրոցի հետ՝ ապահովելու համար երեխայի սննդակարգի պահանջներին և սահմանափակումներին հարմար սննդի մատուցումը։ Դպրոցում ընդմիջումները կազմակերպելու համար երեխաները կարող են օգտագործել պետական բյուջեով կամ խնամք տրամադրող կազմակերպության կողմից տրամադրվող անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարը։ Եթե դպրոցում ճաշելու հնարավորություն չի ապահովվում, երեխաները տանից տանում են սննդով փաթեթ, որի անվտանգությունը և երեխայի կարիքներին համապատասխանությունն ապահովում է խնամք տրամադրող կազմակերպությունը։

102. Ծննդյան տարեդարձերի, ազգային և կրոնական տոների ժամանակ, ինչպես նաև ընտանեկան հավաքույթների, ընկերների հյուրասիրությունների ժամանակ պատրաստվող սնունդը պետք է համապատասխանի Աղյուսակներ 1-9-րդի պահանջներին։ Բոլոր միջոցառումները պետք է համապատասխանեն երեխայի իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, արտաքին այցելուները թույլատրելի են միայն պատշաճ հաստատմամբ, իսկ միջոցառումները պետք է անցկացվեն անձնակազմի վերահսկողությամբ։

 

3. ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

3.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

103. Երեխաների խնամքի կազմակերպման համար հագուստի, կոշկեղենի, հիգիենայի պարագաների և անձնական օգտագործման պարագաների պահանջները սահմանված են հիմք ընդունելով սույն հավելվածի 5-րդ կետում նշված հրամանները։

104. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունները՝ իրենց գործունեությունն իրականացնելիս, պետք է ապահովեն խնամք ստացող երեխաներին անհրաժեշտ սեռատարիքային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան հագուստով, կոշկեղենով, սպիտակեղենով, տնտեսական ապրանքներով, անկողնային ու անձնական հիգիենայի պարագաներով, կրթության կազմակերպման ու զարգացման համար անհրաժեշտ խաղալիքներով, գրենական պիտույքներով, տեխնիկայով և այլ անհրաժեշտ պարագաներով։

105. Ցերեկային կենտրոններն ապահովում են երեխաներին ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ դիդակտիկ նյութերը, զարգացման խաղերը, խաղալիքները, կյանքի հմտությունների զարգացման համար կենցաղային և հիգիենիկ պարագաները՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 14-ի։

106. Խնամք ստացող երեխաները կարող են իրենց հետ բերել իրենց անձնական խաղալիքները, իրերը կամ պարագաները եթե դրանք շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում և նպաստում են երեխայի ինտեգրմանը և զարգացմանը։ Խնամք տրամադրող կազմակերպությունն ապահովում է դրանց ախտահանումը և անվտանգությունը։

107. Երեխան կարող է իր հետ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն բերել ընտանի կենդանիներ, եթե դա արգելված չէ տվյալ հաստատության ներքին կանոնագրքով, և այդ հաստատության պայմաններն ընձեռում են դրանք պահելու, պահպանելու կամ խնամելու հնարավորությունը:

108. Խնամք տրամադրող կազմակերպություններն ապահովում են առանձնացված պայմաններ խնամվող երեխաների անձնական հիգիենան ինքնուրույն կազմակերպելու համար կամ անհրաժեշտության դեպքում` համապատասխան աշխատողների օգնությամբ հոգալու հնարավորությունը:

109. Հագուստի առանձին տեսակներ, որոնք անմիջապես կպնում են երեխայի մարմնին (ներքնազգեստ, գիշերազգեստ, գուլպա, զուգագուլպա, թաշկինակ, կրծկալ, շապիկ, անդրավարտիք), ինչպես նաև բոլոր տեսակի կոշիկները և հագուստը, հանդիսանում են անհատական օգտագործման իրեր և փոխանցվում են երեխային սեփականության իրավունքով՝ որպես նվիրատվություն։

110.Անհատական հիգիենայի պարագաները՝ ատամի խոզանակ, բաղնիքի սպունգ, սրբիչներ, մազերի սանրներ, հողաթափեր (սենյակի, բաղնիքի), տղաների համար սափրվելու պարագաները ևս չեն կարող օգտագործվել այլ երեխաների կողմից։

111. Խնամք տարամադրող կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում երեխաները, եթե ցանկանում են, կարող են իրենց հատկացված հագուստը, կոշիկները և հիգիենայի պարագաները վերցնել իրենց հետ։

112. Հեռուստացույցը, համակարգիչը և այլ տեսողական մեդիայի օգտագործումը պետք է սահմանափակվի միայն զարգացմանը համապատասխան ծրագրերի իրականացման, դասապատրաստման համար և չպետք է հանդիսանա որպես կանոնավոր, առօրյայի բաղկացուցիչ մաս։ Արգելվում է դրանց դիտումը կամ օգտագործումը սնունդ ընդունելու ժամանակ։

113. Մասնագիտացված խնամք տրամադրողներն ապահովում են հաշմանդամություն ունեցող երեխաների՝ կարիքի գնահատման կամ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ցուցված աջակցող միջոցների ստացումը, որոնք անհատական են տվյալ երեխայի համար և պետք է պահվեն նրա պահարանում կամ մահճակալի մոտ։

114. Նախքան ցուցված աջակցող միջոցների ստացումը, խնամք տրամադրող կազմակերպությունն իրավասու է ունենալ և պահեստավորել ԱՂՅՈՒՍԱԿ 13-ում ներկայացված առաջնային աջակցող միջոցների սահմանված քանակ՝ ըստ տարիքային խմբերի և հաշմանդամության տեսակների։ Նման միջոցների առկայությունը կազմակերպությունում նպատակ ունի ապահովել երեխային անհապաղ և ժամանակավոր աջակցությունը՝ մինչև պետության կողմից նախատեսված անհատական միջոցների տրամադրումը։ Այս մոտեցումը համահունչ է խնամքի շարունակականության և անհատականացված ծառայությունների մատուցման սկզբունքներին՝ ապահովելով երեխայի կարիքների օպերատիվ արձագանք և խնամքի կազմակերպման արդյունավետություն։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 13. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ

 

Տարիքային խումբ

Հենաշարժական խնդիրների դեպքում

Լսողության կամ հաղորդակցության խնդիրների դեպքում

Տեսողության խնդիրների դեպքում

 Կերակրման դժվարություններ (ծամելու և կլման ակտի խանգարում) ունեցող երեխաների դեպքում

մինչև 3 տարեկան

 - Մարմնի դիրքի պահպանմանն օգնող բարձիկներ
- Հարմարեցված փոքրիկ սայլակներ

 - Ուշադրություն գրավող գունավոր խաղալիքներ
- Պաշտպանիչ ականջակալներ (բարձր ձայներից)

 - Տեսողությունը խթանող մեծ պատկերներով գրքեր
- Շոշափելի ուսուցողական նյութեր

 - Փափուկ կերակրման գդալներ
- Հարմարեցված աթոռ կերակրման համար
- Խտացուցիչներ՝ հեղուկների համար
- Բլենդեր՝ սնունդի մանրացման համար

3–ից 6 տարեկան

 - Հարմարեցված մանկական անվասայլակներ
- Հարմարեցված կամ աջակցող սեղան-աթոռ
- Քայլակներ

 - Պատկերային աջակցման քարտեր
- Ձայնային հաղորդակցման սարքեր

 - Տակտիլ կամ ռելյեֆային մակերեսով գունավոր ուսումնական պաստառներ
- մեծ տառերով գրքեր

 - Կլման խնդիրների համար հատուկ հարմարեցված շշեր
- Խտացուցիչներ՝ հեղուկների համար
- Բլենդեր՝ սնունդի մանրացման համար

6–ից 18 տարեկան

 - Հարմարեցված սայլակներ, հնրավորության դեպքում նաև ինքնուրույն տեղաշարժի համար
- Հարմարեցված սեղան, աթոռ
-Քայլակներ, հենակներ, ձեռնափայտ,
-օրթեզներ, պրոթեզներ, կորսետներ

 - Բլութութ-ով (Bluetooth) լսողական սարքեր
- Հաղորդակցման սարքեր
- Հաղորդակցման տեխնոլոգիաներ
- Լսողական սարքերի տեխնիկական սպասարկում

 - Թվային խոշորացույց
- Կարդացող սարքեր
-Ձայնագրված դասեր
- Սպիտակ ձեռնափայտ և ուսուցում

 - Հարմարեցված գդալ, պատառաքաղ, դանակ, բաժակ
- բաժակի կամ ափսեի եզրերը փակող օղակ
- ափսեի, բաժակի տակ դրվող ռետինե, սելիկոնե տակդիր
- հեղուկի խտացման նյութ
- հարմարեցված սննդի սկուտեղ, տարբեր բաժիններով
- սնունդ ընդունելու հարմարեցված աթոռ

 

3.2. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

115. Ցերեկային կենտրոնը խնամք ստացող երեխաներին տրամադրում է անձնական օգտագործման իրեր, հիգիենայի պարագաներ, խաղալիքներ և գրենական պիտույքներ՝ երեխայի խնամքի տրամադրման համար նրա գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ վերականգնողական անհատական ծրագրում կամ ծառայությունների անհատական ծրագրում ցուցված ծառայությունները, որոնք անհրաժեշտ են երեխայի անհատական սոցիալական միջամտությունների ծրագրով սահմանված սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական միջոցառումներն իրականացնելու համար։

116. Ցերեկային կենտրոնն ուղղուրդում է հաշմանդամություն ունեցող երեխային նրա վերականգնողական անհատական ծրագրում կամ ծառայությունների անհատական ծրագրում ցուցված աջակցող միջոցները ստանալու ըստ սահմանված ընթացակարգի։ Ցերեկային կենտրոնը կարող է ունենալ հարմարեցված գույք, սպասք, անվասայլակ, սպիտակ ձեռնափայտ, լսողական պարագաներ, հարմարեցված գրենական պիտույքներ՝ խնամք ստացող հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ըստ անհրաժեշտության, դրանցից օգտվելու հմտություններ զարգացնելու համար։

117. Ցերեկային կենտրոնը կարող է հաշմանդամություն ունեցող և խնամք ստացող երեխային անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել վերականգնողական գույք, եթե այն ներառված է երեխայի վերականգնողական անհատական ծրագրում կամ ծառայությունների անհատական ծրագրում, կամ որոշվել է ցերեկային կենտրոնի մասնագետների կողմից երեխայի կարիքների գնահատման արդյունքում՝ ցերեկային կենտրոնում այդ գույքի առկայության և այլ երեխաների կողմից ցերեկային կենտրոնում դրա կարիքի բացակայության դեպքում տրամադրել՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը։

118. Ցերեկային կենտրոնում հիգիենայի պահանջներն են.

1) երեխաները պետք է լվանան ձեռքերը կենտրոն մուտք գործելիս, սնունդ ընդունելուց առաջ, ինչպես նաև տարբեր սոցիալ-հոգեբանական և սոցիալ- վերականգնողական միջոցառումներին մասնակցելուց հետո,

2) երեխաները ձեռքերը չորացնելու համար պետք է ապահովված լինեն չոր սրբիչ անձեռոցիկներով կամ ձեռքի սրբիչներով կամ չորացուցիչներով (հնարավորինս անաղմուկ)։ Լվացարանների մոտ պետք է լինի հեղուկ օճառ՝ ոչ ալերգիկ, իսկ զուգարանում՝ փափուկ թուղթ և զուգարանագոքի անձեռոցիկ, ինչպես նաև աղբաման՝ թղթերի և այլ հիգիենիկ աղբի համար,

3) ձեռքի սրբիչները պահվում են անհատական պահարաններում,

4) երեխաների սրբիչները փոխվում են ամեն օր կամ երեխայի ցերեկային կենտրոն հաճախելու օրը՝ ցերեկային կենտրոնի կողմից կամ ծնողի կողմից, եթե երեխան օգտագործում է սրբիչ,

5) երեխաների ծնողները ևս պետք է լվանան ձեռքերը կամ մաքրեն ալկոգելով՝ ցերեկային կենտրոն մտնելուց,

6) ցերեկային կենտրոնում երեխաները պետք է փոխեն կոշիկները՝ հագնելով հարմարավետ հողաթափեր։ Հողաթափերը պետք է լինեն չսահող, ոտքերից դուրս չգան, չքրտնացնող, հեշտ լվացվող և ըստ տարիքի և սեռի համապատասխան։ Հողաթափը կարող է ապահովել ծնողը կամ ցերեկային կենտրոնն՝ ըստ անհրաժեշտության,

7) փոխված կոշիկները պահվում են անհատական պահարանում՝ հատուկ պարկի մեջ կամ կոշիկների համար առանձնացված դարակում,

8) ծնողները պետք է հագնեն բախիլներ, եթե մնում են ցերեկային կենտրոնում մինչև երեխայի պարապմունքների ավարտը։ Ցերեկային կենտրոնը պետք է ապահովի բախիլների ապարատ կամ զամբյուղ՝ մաքուր և օգտագործված բախիլների համար,

9) ադապտիվ սպորտի կամ կինեզոթերապիայի պարապմունքների մասնակիցները պետք է ունենան հնարավորություն փոխելու հագուստը,

10) փոխված հագուստը, սրբիչները և անձնական իրերը պահվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձնացված պահարանում։ Նույն պահարանը կարող է օգտագործվել մի քանի երեխաների կողմից, բացառությամբ նրանց ցերեկային կենտրոնում համատեղ գտնվելու ժամանակահատվածի։ Ցերեկային կենտրոնի աշխատողները պարտավոր են ապահովել պահարանների ճիշտ օգտագործումը և մաքրությունը։

119. Ցերեկային կենտրոն այցելող երեխաների սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական միջոցառումների կազմակերպման համար ցերեկային կենտրոնը կարող է ապահովել ԱՂՅՈՒՍԱԿ 14-ում նշված պարագաներ կամ նյութեր:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 14. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ

 

Միջամտության ոլորտ

Անհրաժեշտ պարագաների օրինակելի խումբ

Մանր և խոշոր մոտորիկայի զարգացում

Փայտե կոճակներ, օղակներ դասավորելու ձողեր, գլուխկոտրուկներ, միացվող խաղալիքներ, շղթայվող օղակներ, գունավոր գրիչներ և մատիտներ, գունավոր ներկեր, սոսինձ, թուղթ, մոդելավորման կավ, մկրատներ (երեխաներին հարմար), խոշորացույցներ, փափուկ գորգեր, հավասարակշռման ճաղեր, թերապևտիկ գնդակներ, թունելներ, քարշով շարժվող խաղալիքներ,
Գոգնոց՝ ձեռքի աշխատանքի՝ մասնավորապես կավագործության, նկարչական կամ քանդակագործության կամ այլ պարապմունքների ժամանակ։ Նախընտրելի է, որ գոգնոցը լինի մուգ գույնի, կրծքավանդակից մինչև ծնկները ծածկող։

Ճանաչողության զարգացում

Երկրաչափական օբյեկտներ, ընտանի և վայրի կենդանիների մակետներ, բնության պատկերներ, քարտեզներ, ավազի կամ ջրի սեղաններ, ձևային դասավորիչներ, հաշվման բլոկներ, չափման գործիքներ, թվային գլուխկոտրուկներ, խնդրագրքեր, ժողովածուներ, տետրեր, շախմատի պատ և պարագաներ, համակարգչային սենյակ, իտերակտիվ գրատախտակ։

Կենցաղավարություն

Մանկական չափի սպասք՝ ափսեներ, գդալներ, բաժակներ, սեղանի ձևավորման պարագաներ՝ անձեռոցիկներ, սփռոց, խոհանոցային խաղային հավաքածու՝ մինի կաթսաներ, գդալներ, մրգային մոդելներ։

Ինքնասպասարկում

Անձնական հիգիենայի մոդելներ՝ մանկական սրբիչներ, ատամի խոզանակներ, օճառի տուփեր, տեսողական քարտեր՝ «ինչպես լվանալ ձեռքերը», «ինչպես մաքրել դեմքը» և այլն,
Հագնվելու և հագուստի խնամք՝ մանկական կախիչներ, հագուստ դասավորելու զամբյուղներ, խաղային մոդելներ՝ հագուստ ծալելու, զանազանելու համար, տեսողական քարտեր՝ «ինչպես ընտրել հագուստ ըստ եղանակի»,
Խոհարարական հմտություններ՝ սառն ուտեստների պատրաստում, թեթև տաք ուտեստների պատրաստում, միչև 10 տարեկան երեխաներին խաղալիքների միջոցով ուսուցում, 10-ից 18 տարեկան երեխաներին կենտրոնի խոհանոցում ուսուցում, որի համար անհրաժեշտ է խոհանոցային սպասք, մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, հացաբուլկեղեն։

Հաղորդակցում

Խոսքի և լեզվի զարգացում՝ պատկերազարդ գրքեր (այդ թվում՝ շոշափելի և բազմալեզու); տախտակավոր գրքեր, շոշափվող գրքեր, պատմողական խաղեր, հեքիաթների հերոսներ, տիկնիկներ, խաղային բեմ,
Ոչ վերբալ հաղորդակցում՝ զգայական քարտեր՝ էմոցիաների, միմիկաների պատկերներով, քարտերով, ժեստերի քարտեր, հայելային խաղեր՝ մարմնի լեզվի ճանաչման համար և այլն։
Սոցիալական և խմբային հաղորդակցում «Հեռախոս» խաղի պարագաներ՝ լսելու և փոխանցելու հմտությունների համար, հարցազրույցի քարտեր՝ երեխաների միջև երկխոսության խթանման համար, դերային խաղի պարագաներ՝ ներառյալ՝ «պատվիրել սնունդ», «գնալ բժշկի» և այլն։

Երաժշտական հմտությունների զարգացում

Պարի խմբակի համազգեստ՝ ըստ տարիքի, սեռի, տոնի կամ ներկայացման։
Երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, կիթառ, ջութակ, դհոլ, շվի, դուդուկ, այլ գործիքներ։
Երաժշտություն լսելու և համերգ ցուցադրելու էկրան, ձայնարկիչ կամ համակարգիչ։

Ադապտիվ սպորտ կամ կինեզոթերապիա

Բասկետբոլի գնդակ և զամբյուղներ, վոլեյբոլի գնդակ և ցանց, թենիսի սեղան, գնդակներ և ռակետ, փափուկ մատրասներ, մագլցելու պարան, աստիճան, գլաններ, թունելներ, թեքահարթակներ, մագլցելու բազմազան հարմարանքներ և այլն։

 

120. ԱՂՅՈՒՍԱԿ 14-ում նշված պարագաները և նյութերը պետք է նախատեսված լինեն միաժամանակ 20-30 երեխաների ակտիվ օգտագործման ու զբաղմունքի կազմակերպման համար։

121. Երեխաներին տրամադրվող հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ ու զարգացնող նյութեր ձեռք բերելիս և նրանց տրամադրելիս պետք է հաշվի առնել դրանց պատրաստման հիմքում ընկած նյութերը, բաղադրությունը, անվտանգությունը և ապահովությունը։

122. Երեխաների հետ աշխատանքում տրամադրվող նյութերը, խաղերն ու խաղալիքները պետք է նպաստեն երեխաների զարգացմանը, սոցիալականացմանը և ինքնասպասարկման հմտությունների զարգացմանը։ Նյութերի ընտրությունը պայմանավորված է երեխայի անհատական կարիքների գնահատման արդյունքներով, որտեղ պետք է նշվի նաև նյութերի, խաղերի ու խաղալիքների տեքստուրան և քանակությունը։

123. Ցերեկային կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչպես նաև ցերեկային կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող ու տրանսպորտից օգտվող երեխաների համար ցերեկային կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում՝ գործող սակագներին համապատասխան։

 

3.3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻՆԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

124. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն այնտեղ խնամվող երեխաներին տրամադրում է.

1) մահճակալ և անհրաժեշտ անհատական կահույք՝ ըստ

2) ԱՂՅՈՒՍԱԿ 15-ի,

3) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` սեռատարիքային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան՝ ըստ Աղյուսակներ 16-ի և 17-ի,

4) անկողնային պարագաներ՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 18-ի,

5) անձնական հիգիենայի պարագաներ՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 19-ի,

6) խաղալիքներ, գրենական պիտույք, զարգացնող և ժամանցային խաղեր՝ ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 14-ում նշված նպատակների և տեսականու։

125. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն առանձնացված պայմաններում ապահովում է այնտեղ խնամվող երեխաների անձնական հիգիենան ինքնուրույն կամ անհրաժեշտության դեպքում` համապատասխան աշխատողների օգնությամբ հոգալու հնարավորությունը:

126. Անձնական հագուստը պետք է լվացվի առնվազն շաբաթական առնվազն մեկ անգամ, կամ ըստ անհրաժեշտության, մասնավորապես՝ կեղտոտվելու դեպքում, իսկ ներքնազգեստը և գուլպաները՝ ամեն օր կամ ամեն օգտագործումից հետո։

127. 14-ից մինչև 18 տարեկան երեխաներին կարելի է մասնակից դարձնել իրենց հագուստի լվացմանը, արդուկմանը՝ անկախ կյանքի հմտություններ սովորեցնելու համար։

128. Հագուստը և կոշիկները պետք է ունենան անհատական նշագրում՝ անունով կամ կոդով։ Նշագրումը պետք է լինի քողարկված, չնսեմացնի երեխային կամ չհանգեցնի խտրականության:

129. Կոշիկների խնամքի համար տրամադրվում են մաքրող պարագաներ, ներառյալ՝ խոզանակ, չորացնող նյութեր։

130. Վարակիչ հիվանդությունների հարուցիչներով բաղարկված կամ կեղտոտ հագուստը պահվում է հատուկ տարաներում, մինչև լվացումը։

131. Հագուստի հայտի պահանջը ներկայացվում է ըստ երեխայի կարիքի և նախասիրության։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 15. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հ/Հ

Անհատական կահույքի տեսակը

Չափման միավոր

Ըստ երեխայի տարիքային խմբի

Նշումներ

Օգատգործման ժամկետ տարի

միինչև 3 տարեկան

3-ից մինչև 6 տարեկան

6-ից մինչև 18 տարեկան

1.

Մանկական մահճակալ

հատ

1

-

-

Փայտյա, անաղմուկ օրորոցով

5

2.

Մանկական սայլակ

հատ

1

-

-

Քնելու և նստելու հնարավորությամբ

3

3.

Մահճակալ

հատ

-

1

1

Մեխանիկական երկարելու հնարավորությամբ

7-ից 10

4.

Նորածնի լոգարան

հատ

1

   

Հարմարեցված աթոռի հնարավորությամբ

3

5.

Բարուրի սեղան

հատ

1/8

1/2

-

-

8 երեխայի համար գործող կենտրոններում, 2 երեխայի համար նորերում

5

6.

Գիշերային սեղան, դարակով

հատ

 

1

1

փոքրիկ պահարան մահճակալի կողքին

7

7.

Մանկական գիշերանոթ

հատ

1

-

-

գունավոր, երեխայի համար հաճելի

2

8.

Մանկական զուգարանակոնքի աստիճան

հատ

-

1

-

3–ից 4 տարեկան երեխաների համար, բռնակներով

3

9.

Զուգարանի փափուկ նստատեղ

հատ

-

1

-

5–ից 6 տարեկան երեխաների համար՝ անհատական

2

10.

Խաղային գորգ

հատ

0,5

1

1

մինչև 2 տարեկան երեխաների համար

2-ից 3

11.

Մանեժ

հատ

0,5

-

-

2 երեխայի համար մեկ մանեժ

3-ից 5

12.

Քայլակ

հատ

1

-

-

անհատական քայլելու ուսուցման համար

2

13.

Պահարան՝ հագուստի և անձնական իրերի

հատ

1

1

1

անհատական, 10–15 կախիչով

10

14.

Դասասեղան

հատ

-

1

1

ըստ տարիքի հարմարեցված

7-ից 10

15.

Կերակրելու աթոռ

հատ

1

-

-

նորածնային տարիքի համար

3-ից 5

16.

Գրապահարան

հատ

-

0,5

0,5

2 երեխայի համար

7

17.

Մեծ հայելի

հատ

-

1։6

1։6

պահարանի մեջ կամ սենյակում

10

18.

Աղբաման

հատ

0,5

0,5

0,5

2 երեխայի համար

3-ից 5

19.

Գրասեղանի գույք՝ գրչաման, թղթերի բաժանարար

հատ

-

-

1

գրիչների, թղթերի, գրքերի համար

3-ից 5

 

Մշտական անկողնային խնամքի կարիք ունեցող երեխաների համար

20.

Ֆունկցիոնալ մահճակալ

հատ

     

Ըստ կարիքի և երեխայի տարիքի։ էլեկտրական բարձրացման և թեքման հնարավորությամբ, կողային պաշտպանիչ ճաղերով

7-ից 10

21.

Հակապարկելախոցային մատրաս

հատ

     

Ըստ կարիքի և երեխայի տարիքի, էլետրական

 

22.

Անկողնային սեղան

հատ

     

Ըստ կարիքի և երեխայի տարիքի, շարժական, բարձրությունը կարգավորվող, սննդի և այլ անհրաժեշտ իրերի համար

5

23.

Աջակցող բարձեր

հատ

     

Ըստ կարիքի և երեխայի տարիքի, երեխայի դիրքը ֆիքսելու համար

5

24.

Սանիտարական աթոռ

հատ

     

Ըստ կարիքի և երեխայի տարիքի

5

 

ԱՂՅՈՒՍԱԿ 16․ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՄԻՆՉԵՎ 3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ

 

 Հ/Հ

Հագուստի, կոշիկի ու սպիտակեղենի անվանումները

Տարեկան քանակն ըստ երեխաների տարիքի, հատ

մինչև 1 տարեկան

1-ից մինչև 2 տարեկան

2-ից մինչև 3 տարեկան

Ներքին սպիտակեղեն

1.

Նորածնի շապիկ, ներքին շապիկ, առանց թևերի շապիկ կամ կիսաթև շապիկ (մայկա)

25

10

10

2.

Ներքնաշապիկ, քնազգեստ, գիշերաշապիկ

12

15

6

3.

Սողաշոր, վարտիք, ներքնատաբատ (տրիկո) ձմեռային (տաք)

40

40

25

4.

Վարտիք, ներքնատաբատ ( (ամառային)

30

30

10

5.

Տակաշոր` ամառային

50

30

10

6.

Տակաշոր` ձմեռային

30

10

-

7.

Նորածնի գլխարկ կամ գիշերային գլխարկ

5

5

5

8.

Թաշկինակ

10

5

5

9.

Տակդիրներ օրական՝ ցերեկային և գիշերային

 6 և 1

 4 և 1

 3 և 1

Հագուստ

10.

Համալիր հագուստ կամ զգեստ` տաք, բրդյա, կիսաբրդյա

6

6

6

11.

Համալիր հագուստ կամ զգեստ` ամառային, բամբակյա

8

8

8

12.

Կոստյում` տրիկոտաժե սպորտային

-

-

2

13.

Համալիր հագուստ կամ զգեստ` տաք, տոնական

1

1

2

14.

Համալիր հագուստ կամ զգեստ` ամառային, տոնական

1

1

2

15.

Գոգնոց

6

53

3

16.

Գուլպա, երկար գուլպա (գոլֆ)

10

10

10

17.

Բրդյա գուլպա

4

3

3

18.

Զուգագուլպա

4

6

10

19.

Գործվածքի շապիկ (սվիտեր), գործվածքի բաճկոն (ժակետ)` գործած (բրդյա, կիսաբրդյա)

5

10

10

20.

Գործված զուգագուլպա (ռետուզ)

4

4

4

21.

Անջրանցիկ վերնահագուստ, անձրևանոց

-

1

1

22.

Կիսասեզոնային վերնահագուստ

1

1

1

23.

Ձմեռային վերնահագուստ

1

1

1

24.

Ամառային և ձմեռային գլխարկ

3

3

3

25.

Բրդյա գործված գլխարկներ

2

2

2

26.

Շարֆ, վզնոց

2

1

1

27.

Թաթման (ձեռնոց)

2

2

3

Կոշկեղեն

28.

Գործված կոշիկ նորածինների համար

6

-

-

29.

Կոշիկ կամ բոթաս (զույգ)

-

4

4

30.

Կիսակոշիկ

1

1

1

31.

Տաք կիսակոշիկ, երկարաճիտ կոշիկ

-

1

1

32.

Կոշիկ` տոնական

-

2

2

33.

Հողաթափ, փափուկ, ձմեռային

-

2

2

34.

Հողաթափ, ամառային

-

2

2

 

ԱՂՅՈՒՍԱԿ 17․ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ 3-ԻՑ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ

 

 Հ/Հ

Հագուստի, կոշիկի ու փափուկ գույքի անվանումները

Չափի միավորը

Մինչև դպրոցահասակ տարիքի՝ 3-ից 6 տարեկան երեխաներ

Դպրոցահասակ տարիքի 6-ից 18 տարեկան երեխաներ

Աղջիկների հագուստ և ներքին սպիտակեղեն

1.

Ձմեռային վերնահագուստ

հատ

1

2

2.

Կիսասեզոնային վերնահագուստ

հատ

1

2

3.

Բրդյա հագուստ կամ բաճկոն

հատ

3

3

4.

Բրդյա գործվածքից շապիկ (սվիտեր)

հատ

5

5

5.

Հագուստ բամբակյա (կիսաշրջազգեստ, վերնաշապիկ)

հատ

5

5

6.

Դպրոցական համազգեստ (սպիտակ վերնաշապիկ)

հատ

-

4

7.

Դպրոցական համազգեստ (կիսաշրջազգեստ կամ տաբատ)

հատ

-

2

8.

Տաբատ ջինսե

հատ

2

2

9.

կարճ տաբատ կամ կիսակարճ տաբատ (կապրիներ կամ շորտեր)

հատ

6

3

10.

Տոնական շրջազգեստ`ձմեռային

հատ

2

1

11.

Տոնական շրջազգեստ ամառային

հատ

2

1

12.

Ամենօրյա շրջազգեստ`ձմեռային

հատ

4

2

13.

Ամենօրյա շրջազգեստ`ամառային

հատ

4

2

14.

Տնային խալաթ՝ սեզոնային, մեկական յուրաքանչյուր սեզոնի համար

հատ

2

2

15.

Ներքին սպիտակեղեն

լրակազմ

10

10

16.

Շապիկ տրիկոտաժե

հատ

8

4

17.

Կրծկալ

հատ

 

3

18.

Գիշերազգեստ (պիժամա), սեզոնային- 2 ական յուրաքանչյուր սեզոնի համար

հատ

4

4

19.

Տնային հագուստ կամ կոստյում

հատ

4

3

20.

Զուգագուլպա

հատ

10

20

21.

Բամբակյա գուլպա, կիսագուլպա, երկար գուլպա (գոլֆ)

զույգ

10

6

22.

Բրդյա գուլպա, կիսագուլպա, երկար գուլպա (գոլֆ)

զույգ

3

3

23.

Թաշկինակ

հատ

2

2

24.

Ամառային գլխարկ

հատ

1

2

25.

Ձմեռային գլխարկ

հատ

1

2

26.

Շարֆ` կիսաբրդյա

հատ

1

1

27.

Ձեռնոց (թաթման)

զույգ

2

2

28.

Ներքնատաբատ (տրիկո)

հատ

5

5

29.

Սպորտային հագուստ

հատ

4

2

Տղաների հագուստ և ներքին սպիտակեղեն

1.

Ձմեռային վերնահագուստ

հատ

1

2

2.

Կիսասեզոնային վերնահագուստ

հատ

1

2

3.

Կոստյում` բրդյա

հատ

1

1

4.

Կոստյում` բամբակյա

հատ

3

3

5.

Վերնաշապիկ

հատ

4

3

6.

Գործվածքից շապիկ (սվիտեր)` բրդյա

հատ

1

3

7.

Դպրոցական համազգեստ (սպիտակ վերնաշապիկ)

հատ

-

4

8.

Դպրոցական համազգեստ (տաբատ), սեզոնային, երկուական յուրքանանչյուր սեզոնի համար

հատ

-

4

9.

Տաբատ ջինսե

հատ

4

2

10.

Տաբատի գոտի

հատ

1

1

11.

Կոստյում` տոնական

հատ

2

1

12.

Կարճ տաբատ (շորտեր)

հատ

6

5

13.

Ներքին սպիտակեղեն

հատ

10

10

14.

Շապիկ

հատ

8

10

15.

Գիշերազգեստ (պիժամա)

հատ

4

2

16.

Տնային հագուստ կամ կոստյում, սեզոնային՝ երկուական յուրաքանչյուր սեզոնի համար

հատ

4

4

17.

Գուլպա` բամբակյա

զույգ

10

20

18.

Գուլպա` բրդյա

զույգ

4

10

19.

Թաշկինակ

հատ

4

4

20.

Գլխարկ` ամառային

հատ

1

2

21.

Գլխարկ` ձմեռային

հատ

1

2

22.

Շարֆ` կիսաբրդյա

հատ

1

1

23.

Ձեռնոց (թաթմաններ)

զույգ

2

2

24.

Սպորտային հագուստ, սեզոնային՝ երկուական յուրաքանչյուր սեզոնի համար

հատ

4

4

Աղջիկների և տղաների կոշկեղեն և այլ պարագաներ

1.

Կիսակոշիկ կամ կոշիկ` կաշվից

զույգ

2

2

2.

Բոթասներ

զույգ

2

2

3.

Տաք կոշիկ կամ երկարաճիտ կոշիկ

զույգ

1

1

4.

Հողաթափ

զույգ

2

2

5.

Կոշիկի խոզանակ

հատ

12

12

6.

Աշխատանքային հագուստ

հատ

1

1

7.

Գոգնոց (կրծքապանակներ նախադպրոցականների համար)

հատ

1

-

8.

Գոտի

հատ

1

1

9.

Լողազգեստ (տղայի և աղջկա), ռետինե հողաթափեր

հատ

1

1

10.

Գլխարկ` ռետինե

հատ

1

1

11.

Պայուսակ դպրոցական

հատ

 -

1

12.

Պայուսակ սպորտային

հատ

1

1

13.

Պայուսակ ոճային

հատ

1

1

14.

Ճամպրուկ

հատ

1

1

 

ԱՂՅՈՒՍԱԿ 18․ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ

 

Հ/Հ

Անկողնային պարագայի անվանումը

Չափման միավոր

Ըստ երեխայի տարիքային խմբի

Նշումներ

Օգտագործման ժամկետ (տարի)

մինչև 3 տարեկան

3-ից 6 տարեկան

6-ից 18 տարեկան

1.

Մատրաս

հատ

1

1

1

Օրթոպեդիկ, ըստ տարիքի

5

2.

Ներքնակ

հատ

1

1

1

մինչև 3 տարեկան երեխաների համար մանկական

3

3.

Վերմակ բրդից

հատ

-

1

1

 

5

4.

Մանկական բամբակյա վերմակ

հատ

1

1

-

 

3

5.

Մանկական բրդյա (կիսաբրդյա) վերմակ

հատ

1

1

1

 

4

6.

Խավոտ գործվածքից (բայկա) մանկական վերմակ

հատ

1

1

-

 

3

7.

Կտորից մանկական վերմակ

հատ

1

1

1

 

3

8.

Բարձ

հատ

2

2

2

 

3

9.

Ներքնակի երես

հատ

1

1

1

 

2

10.

Սավան

հատ

5

6

3

0-3 տարեկան երեխաների համար մանկական, սատինից

2

11.

Վերմակասավան

հատ

5

6

3

0-3 տարեկան երեխաների համար մանկական, սատինից

2

12.

Բարձի երես` արտաքին

հատ

6

6

5

 

2

13.

Բարձի երես` ներքին

հատ

2

2

2

 

2

14.

Մանկական սրբիչ, դեմքի

հատ

10

10

4

մինչև 3 տարեկան երեխաների համար նուրբ խավավոր, 3-ից 18 տարեկան երեխաների համար ավելի հաստ խավավոր

1

15.

Մանկական սրբիչ բաղնիքի

հատ

2

2

2

 

2

16.

Քնապարկ

հատ

1

1

1

 

3

17.

Հագուստի պարկ` ամուր կտորից

հատ

1

1

1

 

3

18.

Ծածկոց

հատ

1

1

1

 

5

 

132. Սպիտակեղենը և սրբիչները պետք է փոխել առնվազն շաբաթը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության: Մաքուր սպիտակեղենը պետք է պահել պահարաններում: Օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է տեղադրել հատուկ տարաներում կամ մոմլաթե պարկերում:

133. Աշխատանքային օրվա վերջում օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է տեղափոխել լվացքատուն կամ խորդանոց: Առաքման պարկերը պետք է տրվեն լվացման, իսկ մոմլաթե պարկերը պետք է մշակել օճառով և տաք ջրով: Անկողնային պարագաները պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջասենյակներում՝ պատուհանները բաց վիճակում: Ներքնակները, բարձերը, վերմակները և քնապարկերը տարին 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության, պետք է ենթարկվեն քիմիական մաքրման կամ լվացվեն:

134. Սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի կենտրոնացված՝ համապատասխան հաստատության լվացքատանը։ Այլ լվացքատների օգտագործումն ընդունելի է այն պայմանով, որ տվյալ սպիտակեղենը լվացվի այլ սպիտակեղենից առանձնացված։

135. Կեղտոտ սպիտակեղենի հավաքման և լվացքատուն տեղափոխման ընթացքում անձնակազմը պետք է աշխատի համապատասխան նպատակով տրամադրված հատուկ աշխատանքային հագուստով։

136. Վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում՝ սպիտակեղենը պետք է ախտահանվի լվացման նախօրեին։

137. Սպիտակեղենի տեղափոխումը պետք է իրականացվի այլ ապրանքներից և առարկաներից առանձին փաթեթավորմամբ։ Մաքուր և կեղտոտ սպիտակեղենի տարաները պետք է ունենան համապատասխան նշագրում։

138. Անկողնային ներքնակները, բարձերը և վերմակներն անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև անձի փոփոխության դեպքում, պետք է ենթարկվեն ախտահանման։

139. Երեխաների բարուրի սեղանները, մանկական տակդիր մոմլաթները և սեղանի ծածկոցներն օրը 2 անգամ (ճաշից հետո և օրվա վերջում) հաճախականությամբ պետք է լվանալ օճառով և տաք ջրով, իսկ արտաթորանքներով աղտոտվելու դեպքում՝ նաև ախտահանել:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 19․ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎՈՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ

 

Հ/Հ

Անձնական հիգիենայի պարագայի անվանումը

Չափման միավոր

Ըստ երեխայի տարիքային խմբի

Նշումներ

մինչև 3 տարեկան

3-ից մինչև 6 տարեկան

6-ից մինչև 18 տարեկան

Խնամք ստացող երեխաներին տրամադրվող անձնական հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներ

1.

Ատամի խոզանակ

հատ

4

4

4

Ենթակա է փոփոխման 3 ամիսը մեկ։ Հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները որոշ խոզանակների բռնակներ պետք է լինեն հարմարեցված:

2.

Ատամի մածուկ

սրվակ (75 գ)

2

6

10

մինչև 2 տարեկան երեխաների համար՝ առանց ֆտորի

3.

Հեղուկ օճառ

լիտր

1

2

2

մինչև2 տարեկան երեխաների դեպքում՝ խնամողի համար

4.

Մանկական օճառ

հատ

6

5

12

Հիպոալերգիկ

5.

Շամպուն

սրվակ (250 մլ)

5

10

15

Առանց արցունք առաջացնող բաղադրիչների

6.

Լոգանքի գել

սրվակ (250 մլ)

2

3

5

Մեղմ բաղադրությամբ

7.

Լոգանքի սպունգ

հատ

2

2

2

Փոխարինում՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ

8.

Մազերի կոնդիցիոներ

սրվակ (250 մլ)

-

-

6

 

9.

Սանր կամ մազերի խոզանակ

հատ

1

2

2

 

10.

Ձեռքի կրեմ

սրվակ (75 մլ)

   

2

Մաշկի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների դեպքում շաբաթական մեկ սրվակ կամ ըստ անհրաժեշտության

11.

Մարմնի խոնավեցնող կրեմ

սրվակ (150 մլ)

3

2

4

150 միլիգրամ սրվակով, հիպոալերգեն, առանց բույրերի կրեմ՝ նուրբ մաշկի համար, պետք է ունենա pH-հավասարակշռված կազմ և հավաստագրված մանկական օգտագործման նշում։
Մաշկի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների դեպքում շաբաթական մեկ սրվակ կամ ըստ անհրաժեշտության

12.

Մանկական փոշի

կգ

0,5

0,15

0,15

Տալկ չպարունակող, հիպոալերգիկ փոշի՝ մաշկի գերզգայունության ռիսկը նվազեցնելու համար 3-ից բարձր տարեկան երեխաների համար միայն ըստ կարիքի, եթե երեխաները տակդիր են օգտագործում

13.

Զուգարանի թուղթ

գլանակ կամ տուփ կամ մետր

15 կամ 0.3 տուփ կամ մոտավոր 300 մ

30 կամ 0.6 տուփ կամ մոտավոր 600 մ

30 կամ 0.6 տուփ կամ մոտավոր 600 մ

Փափուկ, ոչ ալերգիկ

14.

Թղթե անձեռոցիկ սեղանի

տուփ

15

15

15

100 հատանոց տուփերով, 2 շերտանոց
Օգտագործվում է նաև մասնագիտական սենյակներում

15.

Թղթե անձեռոցիկ գրպանի

հատ

12

36

50

10 հատանոց տուփերով, 2 շերտանոց

16.

Սպիրտային անձեռոցիկ մանկական

տուփ

6

6

10

100 հատանոց տուփերով, 2 շերտանոց, փափուկ և նուրբ՝ մաշկի համար, հատուկ փաթեթավորում՝ խոնավության պահպանմամբ։

17.

Բամբակե տամպոններ

տուփ

-

2

12

Կլոր բամբակյա դիսկեր, դեմքը մաքրելու կամ այլ հիգիենայի համար օգտագործվող։ Տուփում՝ 80–100 հատ

18.

Կանացի հիգիենիկ միջադիր (ցերեկային և գիշերային)

տուփ

-

-

12 և 10

Համապատասխան տարիքային խմբի աղջիկների հաշվով

19.

Մանկական տակդիրներ (ցերեկային և գիշերային)

հատ

1460

1460

1460

4X365 հատ՝ 1 երեխայի հաշվով, 3 ցերեկային և մեկ գիշերային։
Բարձ տարիքի երեխաների դեմպքում՝ միայն կարիքն ունեցող երեխաների հաշվարկով

20.

Եղունգների խնամքի գործիքներ

տուփ

1

1

1

Անհատական յուրաքանչյուր երեխայի համար՝ մկրատ, խառտոց, մանկական տարիքի համար կլոր ծայրերով, 15-ից 18 տարեկան երեխաների համար նաև կտրիչ

21.

Տղաների համար սափրվելու ածելիներ միանվագ օգտագործման

հատ

-

-

56

15-ից 18 տարեկան տղաների համար, ընդ որում, 15 տարեկան տղաների դեպքում երկու շաբաթը մեկ հատ իսկ 16-ից 18 տարեկան տղաների համար շաբաթական մեկ նոր ածելի։

22.

Տղաների համար սափրվելու գել

Սրվակ 100 մլ

   

12

100 մլ սրվակներով, պետք է լինեն հիպոալերգեն, pH-հավասարակշռված, հարմարեցված մաշկի տեսակին

23.

Տղաների համար սափրվելուց հետո օծանելիք

Սրվակ 100 մլ

   

4

100 մլ սրվակով, պետք է լինի ալկոհոլի ցածր պարունակությամբ, հանգստացնող բաղադրիչներով, մեղմ հոտերով

24.

Մանկական հոտազերծիչ (դեզոդորանտ)

սրվակ 30–50 մլ

-

-

6

10 տարեկանից բարձր երեխաների համար պետք է լինի հիպոալերգեն, առանց ալյումինի և ուժեղ բույրերի, մաշկաբանական փորձարկված։ Նախընտրելի է գել կամ roll-on ձևաչափ, ոչ սփռեյ, սրվակի ծավալը՝ 30–50 մլ։ Կիրառվում է օրական մեկ անգամ՝ մաքուր մաշկին

25.

Ականջ մաքրելու փայտիկ

տուփ

4

4

4

տուփում 100 հատ

26.

Մկրատ

հատ

1 հատ 20 երեխայի հաշվարկով

1 հատ 20 երեխայի հաշվարկով

1 հատ 20 երեխայի հաշվարկով

 

27.

Շշի խոզանակ

հատ

1

     

28.

Սփռոց

հատ

     

10 հատ

Հաստատությունում սանիտարական նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաներ

1.

Լատեքսից կամ նիտրիլ ձեռնոցներ՝ առանց փոշու

տուփ

6

6

6

Խնամողների համար տուփում՝ 100 հատ,

2.

Տնտեսական ձեռնոցներ

տուփ

12

12

12

Խնամողների համար

3.

Ձեռնոց բանվորական

զույգ

-

-

-

100 զույգ տարեկան

4.

Լվացքի փոշի

կգ

6

8

12

Գունավոր և սպիտակ կտորների համար, ավտոմատ լվացքի մեքենաների համար

5.

Ամրակ փայտից լվացքի

հատ

     

100 հատ

6.

Լվացքի կոնդիցիոներ

լիտր

     

100 լիտր լվացքատան համար

7.

Հագուստի սպիտակացնող կամ լաքաները մաքրող հեղուկ

լիտր

4

6

10

Վանիշ սպիտակ և գունավոր շորերի համար

8.

Ախտահանիչ հեղուկ սպիտակեղենի

լիտր

1

1

1

6 լիտր ավտոմատ լվացքի մեքենաների համար, յուրաքանչյուր 50 երեխայի հաշվով

9.

Ախտահանիչ հեղուկ տարածքի համար

լիտր

-

-

-

2–4 լիտր յուրաքանչյուր 1 մ2 մակերեսի համար

10.

Քլորի ախտահանիչ հաբեր

հատ

-

-

-

20 հաբ՝ յուրաքանչյուր 50 քմ-ի համար տարեկան

11.

Հատակի լցավման հեղուկ

լիտր

-

-

-

0.1–0.2 լիտր/ մ2՝ տարեկան հաշվարկով

12.

Սպասքի լվացման հեղուկ

լիտր

1

1

1

 

13.

Սպասքի լվացման սպունգ

հատ

5

5

5

 

14.

Հատակի մաքրման դույլ և հատակմաքրիչ

հատ

-

-

-

Յուրաքանչյուր 150 քմ համար 2 հատ

15.

Մաքրող լաթ կահույքի

հատ

2

2

2

GSM 300+ խտությամբ միկրոֆիբրա

16.

Մաքրող լաթ ապակու

հատ

2

2

2

GSM 300+ խտությամբ միկրոֆիբրա

17.

Մանրահատակի լաթ միկրոֆիբրա

հատ

1

1

1

GSM 300+ խտությամբ միկրոֆիբրա

18.

Բժշկական մոմլաթ

մետր

1

1

1,5

 

19.

Ամանի թղթե սրբիչ

հատ

1

1

1

 

20.

Ամանի սրբիչ

հատ

1

1

1

 

21.

Այցելուների մեկանգամյա խալաթ

հատ

3

3

3

 

22.

Այցելուների բախիլներ

տուփ

5

5

5

Տուփ՝ 1,000 հատ (500 զույգ)

նյութ՝ պոլիէթիլեն կամ պոլիվինիլքլորիդ

23.

Սպիրալ

հատ

Տարեկան 100 հատ

24.

Ապակի մաքրող հեղուկ

սրվակ (0.5 լ)

25 սրվակ կամ 1000 մ2 ապակու համար՝ տարեկան կտրվածքով

25.

Գազօջախ մաքրող հեղուկ կամ գել

հատ

12 հատ տարեկան

26.

Ավել սենյակի

հատ

1 հատ (40–50 մ2) տարեկան կտրվածքով

27.

Ավել բակերի

հատ

1 հատ (50–60 մ2) տարեկան կտրվածքով

28.

Աղբի տոպրակ

հատ

3000 տոպրակ, նաև աշխատասենյակների համար, 15-20 պոկումով, տարեկան 450 գլանակ, 50 և 80 լիտրանոց

29.

Սննդի տոպրակ

հատ

1500 տարեկան

30.

Գունավոր թել

հատ

Տարեկան 12 հատ գունավոր

31.

Կոճակ

հատ

50

32.

Ասեղ

հատ

1 տոփ՝ 10 ասեղ տարեկան

33.

Ասեղ կարի մեքենայի

հատ

1 տոփ՝ 10 ասեղ տարեկան

34.

Ամրակ կամ բուլավկա

հատ

Տարեկան 10 հատ

35.

Ռետինե ժապավեն

մետր

0,5

0,5

0.5

Սպիտակ մետրով ռեզին

36.

Վերմակի թել

հատ

     

2 հատ տարեկան

37.

Սանհանգույցի մաքրման հեղուկ

լիտր

-

-

-

300լ տարեկան

38.

Մակերեսի մաքրող փոշի

հատ

-

-

-

20 հատ տարեկան

39.

Խողովակներ և կոյուղի մաքրող միջոց

լիտր

-

-

-

5 լիստր տարեկան

40.

Օդի հոտազերծիչ

հատ

-

-

-

Սփրեյ կամ գել օգտագործվում է՝

 սանհանգույցներում

 ննջասենյակներում

 ընդհանուր տարածքներում

Միջինում՝ 1 հոտազերծիչ 1 սենյակում՝ ամսական կտրվածքով

 

140. Խնամք տրամադրող կազմակերպությունն ապահովում է երեխաներին համակարգչային տեխնիկայով և համապատասխան պարագաներով՝ համակարգչի ամբողջական հավաքածու՝ էկրան, ստեղնաշար, մկնիկ, հոսանքի միացման լարեր, կամ պլանշետ կամ նոութբուք՝ առցանց դասերին մասնակցելու և դասապատրաստման համար։ Համակարգչային աթոռը պետք է հարմարեցված լինի երեխայի կառուցվածքին, լինի ակերով։

141. 10-ից բարձր տարիքի յուրաքանչյուր երեխայի կարող է տրամադրվել բջջային հեռախոս՝ ծնողական վերահսկողության գործիքով, որի համար պատասխանատուն երեխայի անմիջական խնամքով զբաղվողն է։

142. Խաղալիքները պետք է պարբերաբար թարմացվեն և փոփոխվեն՝ ըստ ռեսուրսների և երեխայի հետաքրքրությունների։

143. Հավաքածուները կարող են լինել խմբային օգտագործման, բայց մեկ երեխայի համար անհրաժեշտ է ունենալ նվազագույն անձնական խաղային միջավայր՝ բաղկացած առնվազն 10 միավոր խաղալիքից, որը կնպաստի նրա զգայական, տրամաբանական, սոցիալական, ստեղծագործական հմտությունների, ինչպես նաև խոսքի, լեզվի մոտորիկայի և երևակայության զարգացմանը։

 

3.4. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

144. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունների կողմից հատկացված առանձին տներում երեխաների խնամողին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է գումար՝ երեխայի սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների ապահովման համար, որի վերաբերյալ վերջինս պետք է ներկայացնի հաշվետվություն։ Տան կոմունալ ծախսերը և կենցաղային իրերը տրամադրվում են կազմակերպության վարչակազմի կողմից։

145. Երեխաներին տրամադրվում են անհատական հագուստ՝ սեփականության իրավունքով։

146. Հագուստը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, սեռին, ինքնությանը, մշակույթին և անհատական նախասիրություններին։

147. Երեխաները պետք է ապահովված լինեն եղանակին համապատասխան հագուստով, ներառյալ՝ վերնազգեստ, կոշիկներ, գլխարկներ և լողազգեստ։

148. Տրամադրվում են դպրոցական համազգեստներ, մարզական հագուստ և հատուկ իրադարձությունների համար նախատեսված հագուստ։

149. Հագուստը պարբերաբար փոխվում է՝ ապահովելու մաքրությունը, համապատասխան չափսը և երեխայի արժանապատվությունը։

150. Երեխաները խրախուսվում են իրենց հագուստն ընտրելու հարցում՝ նպաստելով ինքնարտահայտման և ինքնուրույնության զարգացմանը։

151. Երեխաները հետևում են տարիքին համապատասխան հիգիենային՝ լոգանք, ատամների մաքրում, անձնական խնամք։

152. Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է անձնական հիգիենայի ապրանքներ՝ ատամի խոզանակ, օճառ, շամպուն, սրբիչ և այլն։

153. Հիգիենայի գործողություններն իրականացվում են անձնական տարածության հարգանքով՝ հաշվի առնելով երեխայի ցանկությունը՝ նրա տարիքի և զարգացվածության մակարդակին համապատասխան։

154. Հագուստն ու անկողնային պարագաները լվացվում են պարբերաբար։ Երեխաները կարող են մասնակցել լվացման գործընթացին՝ կյանքի հմտություններ զարգացնելու համար։

155. Խնամողները հետևում են հիգիենայի հետ կապված առողջական խնդիրներին, ներառյալ՝ մաշկի վիճակներ, ատամների խնամք, և անհրաժեշտության դեպքում դիմում են համապատասխան բժշկական հաստատություններին։

156. Հիգիենայի սովորույթների ձևավորումը կազմակերպվում է խնամքի օրակարգի և օրինակելի վարքագծի միջոցով՝ բացառելով պատժի կիրառումը։

157. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում երեխային հատկացվող հագուստը, կոշկեղենը, հիգիենայի պարագաները և այլ անձնական իրերը չեն կարող պակաս լինել, քան սույն հավելվածի Աղյուսակներ 13-19-րդում նշված նորմերը։

 

4. ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

4.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

158. Խնամք տրամադրող կազմակերպության հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են կազմակերպություններում աշխատողների նվազագույն թվի սահմանման և հիմնավորման համար:

159. Խնամք տրամադրող կազմակերպությունների կառուցվածքային բաժանումները նույնն են, սակայն տարբեր են հաստիքային միավորների չափորոշիչները՝ ելնելով խնամք տրամադրող կազմակերպության տեսակից, առանձնահատկություններից, խնամվող երեխաների ընդհանուր թվից և այլ պայմաններից:

160. Խնամք տրամադրող կազմակերպության անձնակազմի կառուցվածքային բաժանումը ներառում է աշխատանքների հետևյալ ուղղությունները.

1) վարչական անձնակազմ.

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) բազմագործառութային անձնակազմ՝ մանկավարժական, սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագետներ.

ա․ խնամք և դաստիարակություն,

բ․ սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում,

գ․ սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում․

3) բժշկական անձնակազմ՝ բժշկական օգնության և սպասարկման տրամադրում,

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ.

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

5) Սննդի կազմակերպման համար պատասխանատու անձնակազմ,

6) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ.

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

161. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած խնամք տրամադրող կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով այդ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և այլ պայմաններ՝ չգերազանցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտի ֆինանսական միջոցները։

162. Խնամք տրամադրող կազմակերպությունը կարող է պատվիրակել սույն հավելվածի 156-րդ կետում նշված աշխատակազմի գործառույթները՝ համապատասխան մասնագետների հետ կնքելով ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր։ Պատվիրակված ծառայությունների դեպքում ևս կազմակերպությունը պարտավոր է ապահովել երեխաներին մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև նրանց անվտանգության և բարեկեցության նկատմամբ ներկայացված պահանջների լիարժեք կատարումը։

163. Խնամք տրամադրող կազմակերպության աշխատողներին ներկայացվող պարտադիր որակավորումների և վերապատրաստումների պահանջներն են.

1) կրթություն – աշխատողը պետք է ունենա տվյալ պաշտոնին համապատասխան կրթություն կամ որակավորում, որը բավարարում է օրենսդրությամբ և խնամք տրամադրող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պահանջներին,

2) մասնագիտական հմտություններ․

ա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների տիրապետում,

բ. գիտելիքներ երեխայի զարգացման և տարիքին համապատասխան խնամքի վերաբերյալ,

գ. վարքի կառավարման և կոնֆլիկտների լուծման հմտություններ,

դ. անվտանգ, կառուցողական և զարգացնող միջավայր ստեղծելու հմտություններ,

ե. թիմային աշխատանքի և համագործակցության հմտություններ,

զ. ճկունություն և հարմարվողականություն՝ չնախատեսված և ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու համար,

3) օրենսդրական համապատասխանություն – աշխատողը պարտավոր է ներկայացնել տեղեկանք Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, որով հավաստվում է, որ անձը դատվածություն չունի, քրեական հետապնդման չի ենթարկվել, երեխաների նկատմամբ հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ չի ենթարկվում քրեական հետապնդման,

4) երեխաների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստում – բոլոր աշխատողները պարտավոր են անցնել երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովման վերաբերյալ վերապատրաստում, որն իրականացվում է առցանց՝ պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույցի փուլը հաղթահարելուց հետո,

5) առաջին բուժօգնության վերապատրաստումմասնագիտական կազմի և անվտանգության համար պատասխանատու անձնակազմի համար պահանջվում է առաջին բուժօգնության վկայական։ Եթե աշխատողն արդեն ունի համարժեք վկայական, այն ընդունվում է որպես պարտադիր փաստաթուղթ։ Հակառակ դեպքում, աշխատողը պետք է մասնակցի համապատասխան վերապատրաստմանը և ներկայացնի հաստատված վկայական,

6) սոցիալ-հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման վերապատրաստում – վերապատրաստումը նախատեսված է մանկավարժական և խնամքի, սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող բազմագործառութային մասնագիտական անձնակազմի համար՝ մասնագիտական աջակցության որակի բարձրացման նպատակով։ Վերապատրաստում կարող են անցնել նաև վարչական, բժշկական և կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատողները,

7) բազմագործառութային անձնակազմի համար կազմակերպվում են նաև հետևյալ վերապատրաստումները.

ա. արվեստի, երաժշտության և խաղային վերականգնողական թերապիաների կիրառման փորձառություն, որը կնպաստի երեխաների և այլ շահառուների հոգեկան առողջության և սոցիալական զարգացման ապահովմանը,

բ. այլընտրանքային հաղորդակցման հմտություններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և այլ խոցելի խմբերի հետ արդյունավետ աշխատանքի ապահովման համար,

գ. տեղեկացվածություն դեպքի վարման գործընթացին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում շահառուների գործերի կառավարման և ծառայությունների տրամադրման ընթացակարգերի արդյունավետ իրագործման նպատակով,

8) խնամք տրամադրող կազմակերպության կարիքների հիման վրա ըստ անհրաժեշտության կարող են կազմակերպվել այլ պատրադիր վերապատրաստումներ, ներառյալ վարքի կիրառական վերլուծություն թեմայով և այլն։

164. Խնամք տրամադրող կազմակերպության աշխատողների անձնական որակների պահանջներն են.

1) ապրումակցում՝ հոգատար վերաբերմունք առավել խոցելի վիճակում գտնվող երեխաների նկատմամբ,

2) համբերություն և զգացմունքային կայունություն,

3) հաղորդակցման հմտություններ՝ երեխաների, ընտանիքների և անձնակազմի անդամների հետ արդյունավետ համագործակցության համար,

4) մշակութային զգայունություն, ներառական մոտեցում՝ հաշվի առնելով գենդերային հավասարության ապահովման սկզբունքները,

5) հավատարմություն էթիկական չափանիշներին և գաղտնիության պահպանման սկզբունքին։

165. Խնամք տրամադրող կազմակերպության աշխատողները, որոնք անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը, ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ համաձայն Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի 8-րդ կետի։

166. Խնամք տրամադրող կազմակերպության ընդհանուր ղեկավարումն իրականացնող աշխատողների համար սահմանվում է տնօրենի և տնօրենի տեղակալի հաստիքներ, որոնց գործառույթների նկարագիրը և գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները ներկայացված են ըստ խնամք տրամադրող կազմակերպության տեսակի։

167. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունն ունի տնօրեն և տնօրենի տեղակալ կամ տեղակալներ, որոնք պատասխանատու են և համակարգում են կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը և երեխաներին անմիջապես խնամք տրամադրող, բազմագործառութային անձնակազմի աշխատանքները, ներառյալ նրանց մասնագիտական վերապատրաստումների կազմակերպումը։

168. Խնամք տրամադրող կազմակերպությունը կարող է ունենալ իրավախորհրդատու կամ ծառայությունների պատվիրակման ձևով ստանալ իրավաբանական խորհրդատվություն։

169. Իրավախորհրդատուն ապահովում է խնամք ստացող երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը, օրենսդրության համապատասխան կիրառումը և իրավական ռիսկերի կանխարգելումը՝ խնամքի տրամադրման ընթացքում։

170. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար խնամք տրամադրող կազմակերպությունը նախատեսում է առնվազն երեք հաստիքային միավորներ՝ գլխավոր հաշվապահ, հաշվապահ և պետական գնումների մասնագետ։ Հաշվապահական ծառայությունները կարող են պատվիրակվել կամ միավորվել մի քանի խնամքի կազմակերպությունների համար՝ հաշվի առնելով հաշվապահական գործունեության արդիականացումը և ծրագրային ապահովումը։ Մասնագիտացված խնամք տրամադրող հաստատությանը տրամադրվում է հաշվապահի երկու հաստիք։

171. Հաշվապահական ծառայությունների պատվիրակման կամ համատեղման դեպքում, յուրաքանչյուր կազմակերպության գլխավոր հաշվապահն ապահովում է հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը։

172.Կազմակերպության պետական գնումների գործընթացի կազմակերպման համար պատասխանատու է պետական գնումների մասնագետը։

173. Փաստաթղթաշրջանառության և գործավարության արդյունավետ իրականացման համար յուրաքանչյուր կազմակերպության հատկացվում է գործավարի մեկ հաստիքային միավոր։

174. Կադրային փաստաթղթաշրջանառության ապահովման, կադրերի անձնական գործերի վարման և աշխատանքային կարգապահության հսկողության իրականացման համար յուրաքանչյուր կազմակերպության հատկացվում է անձնակազմի կառավարման մասնագետի մեկ հաստիք։

175. Մասնագիտացված խնամքի տրամադրման դեպքում ու երեխայի և ընատանիքի աջակցության կենտրոնում մեկ երեխայի հաշվով փաստաթղթերի վարման բարձր հաճախականությամբ, ինչպես նաև անձնակազմի ավելի մեծ թվով պայմանավորված հնարավոր է այդ կազմակերպություններին հատկացնել անձնակազմի կառավարման մասնագետի 1,5 կամ ավել հաստիքային միավոր։

176. Ընտանեկան տիպի խնամք տրամադրող կազմակերպությանը վարչական անձնակազմի հաստիքներից տրամադրվում է տնօրենի, իրավախորհրդատուի, հաշվապահի, հաշվապահի օգնականի և գործավարի մեկական հաստիք և 0,5-1 հաստիք՝ անձնակազմի կառավարման մասնագետի համար։

177.Երեխաների խնամքը, նրանց սոցիալական վերականգնումը, տրամադրվող սոցիալ-հոգեբանական օգնությունը շուրջօրյա և ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություններում իրականացվում է բազմագործառութային անձնակազմի կողմից, որոնց հաստիքային միավորները և աշխատանքի շրջանակը տարբերվում է ըստ խնամք տրամադրող կազմակերպության տեսակի։

178. Բազմագործառութային անձնակազմի կազմում կարող են ներառված լինեն սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, դաստիարակ, հոգեբան, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, էրգոթերապիստ, արտթերապիստ և այլն), և ադապտիվ սպորտի մասնագետ կամ կինեզիստ։ Բազմագործառութային անձնակազմի ընտրությունը պայմանավորված է կենտրոնում ծառայություն ստացող երեխայի գնահատված կարիքով։ Ցերեկային կենտրոնում գույքադարանի առկայության դեպքում նախատեսվում է ևս մեկ հաստիք՝ գույքավար։

179. Բազմագործառութային անձնակազմի համակարգումն իրականացնում է տնօրենի տեղակալը։

180. Բազմագործառութային անձնակազմի կողմից երեխաներին մատուցվող ծառայությունները կարող են կազմակերպվել անհատական կամ խմբային խաղերի կամ պարապմունքների տեսքով։ Երեխաներին մատուցվող մասնագիտական ծառայությունների կազմակերպումը պետք է հիմնված լինի երեխայի ֆունկցիոնալության աստիճանի և անհատական կարիքների վրա՝ անկախ ախտորոշման տեսակից և նպաստի նրա անկախ կյանքի հմտությունների զարգացմանը։ Երեխայի հետ բազմագործառութային անձնակազմի աշխատանքները՝ մասնագետների կազմը, երեխայի հետ աշխատանքի հաճախականությունը և տևողությունը, ինչպես նաև եռամսյակային կամ կիսամյակային նպատակները ներառվում են նրա անհատական սոցիալական միջամտության ծրագրում։ Մասնագետների ներգրավումը, պարապմունքների ձևաչափը և հաճախականությունը պետք է ապահովեն շարունակականություն, նպատակայնություն և ներառականություն։

181. Մասնագիտական միջամտությունների հաճախականությունը կարող է տատանվել շաբաթական 1-ից 3 անգամ, միջինում 20-40 րոպե՝ ըստ երեխայի տարիքի, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և նրա համար սահմանված նպատակների։ Հատկապես 3–ից 6 տարեկան երեխաների պարապմունքները պետք է լինեն առավելագույնը 20–30 րոպե տևողությամբ, իսկ 11–ից մինչև 18 տարեկան երեխաների դեպքում՝ մինչև 45 րոպե։

182. Մասնագիտական միջամտությունների բաշխումը պետք է սահմանվի՝ հաշվի առնելով մասնագետի օրվա ընթացքում հնարավոր ծանրաբեռնվածությունը։ Միջին հաշվով, մեկ մասնագետ մեկ օրվա ընթացքում կարող է աշխատել առնվազն 5 երեխայի հետ անհատական ձևաչափով և իրականացնել 2 խմբային պարապմունք՝ կախված երեխայի կարիքների բարդությունից։

183. Նախադպրոցական կամ հանրակրթական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների համար, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ում համար մշակված է անհատական ուսուցման պլան, երեխայի հետ տարվող պարապմունքները և խմբային խաղերը պետք է ապահովեն այդ պլանի հետ ներդաշնակություն, պլանի նպատակների իրականացում։ Խնամք տրամադրող կազմակերպության բազմագործառութային անձնակազմը պետք է սերտ համագործակցի երեխայի ուսումնական հաստատության տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և ուսումնական հաստատության բազմամասնագիտական թիմերի հետ։

184. Երեխաների խնամքի և դաստիարակության համար ընտանեկան տիպի խնամք տրամադրող կազմակերպությունում նախատեսված են խնամք իրականացնողի, նրա օգնականի և այլընտրանքային խնամքի ղեկավարի հաստիքները։

185. Խնամք ստացող երեխայի առողջությունը խնամք տրամադրող կազմակերպության մշտական հսկողության ներքո է։ Բժշկական հսկողության իրականացման, խնամք ստացող երեխաներին բժշկական օգնության և սպասարկման, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնում նրանց պարբերական բժշկական զննության, անհրաժեշտ դեղերի ընդունումը կամ վերահսկողության կազմակերպումը, խնամք ստացող երեխաների դիետաների սահմանման և վերահսկողության, ինչպես նաև խնամք ստացող երեխայի առողջության վրա սոցիալ-հոգեբանական և սոցիալ- վերականգնողական միջոցառումների ազդեցությունների ուսումնասիրության համար խնամք տրամադրող կազմակերպությունն ունի հետևյալ հաստիքային միավորները․

1) բուժական մասի համակարգող,

2) մանկաբույժ,

3) բժիշկ նյարդաբան՝ ըստ կարիքի,

4) հոգեբույժ,

5) ավագ բուժքույր,

6) բուժքույր (ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների),

7) բուժքույր դեղերի պահեստի,

8) մասնագետ` սննդաբանի որակավորմամբ,

9) դայակ կամ անձնական օգնական։

186. Բժշկական անձնակազմի առկայությունը և հաստիքային միավորների քանակը կախված է խնամք տրամադրող կազմակերպության տեսակից և նպատակից։

187. Բժշկական անձնակազմի աշխատանքների համակարգումն իրականացնում է բուժական մասի համակարգողը։

188. Դայակները հանդիսանում են երեխաներին խնամք տրամադրողներ, ապահովում են երեխաների առօրյա հիգիենան, սանհանգույցներից օգտվելը, զգեստները փոխելը, սնուցումը, հանգիստը և անվտանգ միջավայրում գտնվելը։ Նրանք պատասխանատու են երեխաների ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության պահպանման, ինչպես նաև խնամքի պայմանների պահպանման համար՝ համաձայն հաստատված գրաֆիկի և մասնագիտական ցուցումների։ Դայակները գործում են մանկավարժական և բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

189. Ընտանեկան տիպի խնամք տրամադրող կազմակերպությունը երեխաների բժշկական հսկողությունը և բժշկական սպասարկումը կազմակերպում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով։

190. Խնամք տրամադրող կազմակերպությունում շահառուների կենցաղային սպասարկման կազմակերպման համար սահմանված են հետևյալ հաստիքային միավորները՝ տնտեսուհի կամ տնտեսվար, հավաքարար՝ ներքին սենքերի, սենյակների, սանհանգույցների և միջանցքների մաքրման համար, լվացքատան աշխատող, վարսավիր, դերձակ, կոշկակար։ Ցերեկային կենտրոններում պարտադիր է ապահովել առնվազն հավաքարարի հաստիքները, իսկ մնացած հաստիքները սահմանվում են ըստ կենտրոնի ծառայությունների ծավալի և անհրաժեշտության։

191. Կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմի գործառույթները կարող են պատվիրակվել՝ հատկապես վարսահարդարի, դերձակի, կոշկակարի և լվացքատան հետ կապված աշխատանքները։

192. Կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմի, տնտեսուհու և տնտեսվարի աշխատանքները համակարգում է ֆինանսատնտեսական հարցերով տնօրենի տեղակալը։

193. Ընտանեկան տիպի խնամք տրամադրող կազմակերպության առանձին տներում կենցաղային սպասարկումը կազմակերպում է երեխաների խնամողը՝ երեխանրի հետ համատեղ, հաշվի առնելով երեխաների սեռատարիքային առանձնահատկությունները, անհատական կարողությունները և նրանց ցանկությունը։ Երեխաները կարող են ինքնուրույն իրականացնել կենցաղային թեթև գործողություններ, ներառյալ՝ արդուկ, լվացք, մաքրություն՝ համապատասխան հմտություններ ձեռքբերելու նպատակով:

194. Շուրջօրյա խնամք ստացող երեխաների սննդի կազմակերպման, խոհանոցի և ճաշարանի մաքրության, կահավորման, սպասարկման, անհրաժեշտ մթերքի ստացման, մշակման և ճաշարանի աշխատանքային փաստաթղթերի լրացման համար նախատեսված են հետևյալ հաստիքները՝ ավագ խոհարար, խոհարար և խոհանոցի աշխատող։

195. Շուրջօրյա խնամք ստացող երեխաների սննդի կազմակերպման համար անձնակազմի համակարգումն իրականացնում է ավագ խոհարարը։ Ցերեկային կենտրոններում, որտեղ նախատեսված է խոհարարի կամ խոհանոցի աշխատողի հաստիք, սննդի կազմակերպման համակարգումը կարող է իրականացվել նաև այդ հաստիքի կողմից՝ ըստ կենտրոնի գործունեության առանձնահատկությունների։

196. Ցերեկային կենտրոնում 3 և ավելի ժամ գտնվող երեխաների համար սննդի փաթեթների մատակարարման համար պատասխանատու է խոհանոցի աշխատողը, որի աշխատանքը համակարգում է տնօրենի տեղակալը։

197. Խոհարարների և սպասարկող անձնակազմի համար կազմակերպությունը պետք է ապահովի պարբերական վերապատրաստումներ՝ սննդի կազմակերպման, սննդի անվտանգության և հիգիենայի, ինչպես նաև առողջ սննդի ապահովման թեմաներով։ Վերապատրաստումները պետք է իրականացվեն առնվազն տարեկան մեկ անգամ՝ ըստ առողջապահական և կրթական ոլորտի համապատասխան նորմատիվ պահանջների։

198. Ընտանեկան տիպի խնամք տրամադրող կազմակերպության առանձին տներում երեխաների սննդի կազմակերպումն իրականացնում է խնամողը՝ երեխաների հետ համատեղ։

199. Խնամք տրամադրող կազմակերպության կառույցներում տեխնիկական սպասարկումը ենթադրում է նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում, շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ, շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ։

200. Կազմակերպության տեխնիկական սպասարկումն իրականացնող անձնակազմի համակարգումն իրականացնում է պարետը կամ տնտեսվարը՝ ըստ կազմակերպության ղեկավարության որոշման։

201. Կազմակերպության տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար կազմակերպությունը կարող է նաև պատվիրակել շենքերի և սարքավորումների սպասարկման, մաքրության ու նորոգման աշխատանքները։

202. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների շրջանակում կազմակերպությունը կարող է ունենալ հնոցապան՝ կաթսայատան առկայության դեպքում, և վերելակավար և սպասարկող՝ վերելակի առկայության դեպքում։

203. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության կողմից հատկացված առանձին տների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման, հարակից տարածքների պահպանման, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների շրջանառության աշխատանքների համար նախատեսված են օժանդակ բանվոր, տեխնիկական աշխատողի, այգեպանի և պահակի հաստիքներ։

204. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները կազմակերպության տնօրենի հրամանով դրվում են անվտանգության ճարտարագետի վրա, նման հաստիքի առկայության դեպքում։ Հակառակ դեպքում այդ գործառույթը տնօրենի հրամանով կարող է դրվել տնօրենի տեղակալի կամ համապատասխան հմտություններ ունեցող այլ աշխատողի վրա:

205. Խնամք տրամադրող կազմակերպությունների հաստիքային միավորների պաշտոնների նկարագրերը հաստատվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով։

206. Խնամք տրամադրող կազմակերպության հաստիքային միավորները խնամք ստացող մեկ երեխայի հաշվարկով ամփոփ ներկայացված են ԱՂՅՈՒՍԱԿ 20-ում, ինչպես նաև Աղյուսակներ 20.1-20.4-ում։

207. Պատվիրակված ծառայությունների շրջանակում խնամքի որակի վրա անմիջական ազդեցություն չունեցող վարչական և օժանդակ հաստիքները կարող են սահմանվել ծառայություն մատուցող կազմակերպության կառուցվածքին համապատասխան։ Պատվիրակված ծառայությունների շրջանակում վարչական ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցների չափը չի կարող գերազանցել պայմանագրով խնամք տրամադրող կազմակերպության համար սահմանված ընդհանուր գնի 20 տոկոսը։ Սույն կետում նշված առավելագույն շեմից ցածր կոնկրետ տոկոսաչափերը կարող են սահմանվել դրամաշնորհային մրցույթի հրավերում։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 20. ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ ԸՍՏ ԽՆԱՄՔԻ ՏԵՍԱԿԻ

 

Հ/Հ

Անձնակազմի կառուցվածքային ստորաբաժանումը

Ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի տրամադրման համար

Մասնա-գիտացված շուրջօրյա խնամքի տրամադրման համար

Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի համար

Ցերեկային կենտրոնի համար

Ընտա-նեկան տիպի խնամքի տրամա-դրման համար

1.

Վարչական անձնակազմ

1.1.

Ընդհանուր ղեկավարում

         

ա.

Տնօրեն

1 հաստիքային միավոր կազմակերպությանը

բ.

Տնօրենի տեղակալ

1 հաստիքային միավոր կազմակերպությանը, ևս 1 լրացուցիչ հաստիք յուրաքանչյուր մասնաճյուղի համար

-

1.2.

Իրավական խորհրդատվության տրամադրում

         

ա.

Իրավախորհրդատու

1 հաստիքային միավոր կազմակերպությանը

 

1.3.

Հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտե-սական գործունեություն

         

ա.

Գլխավոր հաշվապահ

1 հաստիքային միավոր կազմակերպությանը

-

բ.

Հաշվապահ

1 հաստիքային միավոր կազմակերպությանը, ևս 1 լրացուցիչ հաստիք յուրաքանչյուր մասնաճյուղի համար

1

գ.

Հաշվապահի օգնական

-

-

-

-

1

դ.

Պետական գնումների մասնագետ

1 հաստիքային միավոր կազմակերպությանը

-

1.4.

Գործավարություն և փաստաթղթա-շրջանառություն

         

ա.

Գործավար

1 հաստիքային միավոր կազմակերպությանը, ևս 1 լրացուցիչ հաստիք յուրաքանչյուր մասնաճյուղի համար

 

բ.

Տնօրենի օգնական

-

-

-

-

0,5

1.5.

Կադրային գործ

       

ա.

Անձնակազմի կառավարման մասնագետ

1 հաստիքային միավոր կազմակերպությանը

0,5-1

2.

Բազմագործառութային անձնակազմ՝

2.1.

Սոցիալական մանկավարժ

-

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով՝

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով՝ ըստ գնահատված կարիքի

-

2.2.

Դաստիարակ

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 12 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 8 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 20 երեխայի հաշվարկով

-

-

2.3.

Սոցիալական աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 20 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 35 երեխայի հաշվարկով

2․4.

Հոգեբան

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 40 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով` ըստ գնահատված կարիքի

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 35 երեխայի հաշվարկով

2.5.

Հատուկ մանկավարժ
(լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, էրգոթերապիստ և այլն)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 8 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով` ըստ գնահատված կարիքի

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 35 երեխայի հաշվարկով

2.6.

 Խմբավար (երաժշտության մասնագետ, տիկնիկագործ, արհեստանոցի վարպետ, կավագործ և այլն)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով` ըստ գնահատված կարիքի

-

2.7.

Կինեզիստ

 

1 հաստիքային միավոր՝ մինչև 20 երեխայի համար՝ ըստ գնահատված կարիքի

1 հաստիքային միավոր

1 հաստիքային միավոր՝ մինչև 50 երեխայի համար՝ ըստ գնահատված կարիքի

-

2.8.

Գույքավար - Գույքադարանի առկայության դեպքում

-

-

-

1

-

2.9.

Խնամք իրականացնող՝ խնամող

-

-

-

-

1.5 հաստիքային միավոր՝ մինչև 8 երեխայի կամ յուրաքանչյուր տան համար

2.10.

Խնամք իրականացնողի օգնական

-

-

-

-

1 հաստիքային միավոր՝ մինչև 8 երեխայի կամ յուրաքանչյուր տան համար

2.11.

Այլընտրանքային խնամքի ղեկավար

-

-

-

-

0,5 հաստիքային միավոր` մինչև 100 երեխայի հաշվարկով

3.

Բժշկական անձնակազմ

3.1.

Բուժական մասի համակարգող

Որակի ապահովման պատասխանատու անձ

 

1 ոչ հերթափոխային հաստիքային միավոր

     

3.2.

Մանկաբույժ

1 ոչ հերթափոխային հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 երեխայի հաշվարկով

1 ոչ հերթափոխային հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

     

3.3.

Մանկաբույժ կամ թերապևտ

1 շուրջօրյա հերթափոխով աշխատող մասնագետ

1 շուրջօրյա հերթափոխով աշխատող մասնագետ

     

3.4.

Բժիշկ (նյարդաբան՝ ըստ կարիքի)

 

0.5 հաստիքային միավոր

     

3.5.

Հոգեբույժ

 

1

     

3.6.

Ավագ բուժքույր

1

1

     

3.7.

Բուժքույր (ըստ մասնա-գիտությունների և մասնագի-տացումների

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 16 երեխայի հաշվարկով,

1 շուրջօրյա հերթափոխով աշխատող մասնագետ

1 հաստիքային միավոր

 

1 ոչ հերթափոխային հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30-35 երեխայի հաշվարկով

1 ոչ հերթափոխային հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 16 երեխայի հաշվարկով

     

Բացարձակ կախվածություն ունեցող երեխաների դեպքում՝ 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 4 երեխայի հաշվարկով

     

3.8.

Բուժքույր դեղերի պահեստի

 

1

     

3.9.

Մասնագետ սննդաբանի որակավորմամբ

1

1

0,5

   

3.10.

Դայակ

0-6 տարիքային խմբի երեխաների համար 1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 7 երեխայի հաշվարկով

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 8 երեխայի հաշվարկով, մշտական խնամքի կարիք ունեցող երեխաների դեպքում՝ 1 շուրջօրյա հերթափոխ յուրաքանչյուր 4 երեխայի հաշվարկով

1 շուրջօրյա հերթափոխ՝ յուրաքանչյուր 15 շուրջօրյա խնամք ստացող երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր, ըստ անհրաժեշտության

 

4.

Կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ

4.1.

Տնտեսուհի կամ տնտեսվար

1

1

1

   

4.2.

Լվացքատան աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 25 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 շուրջօրյա խնամք ստացող երեխայի հաշվարկով

   

4.3.

Վարսավիր (ըստ անհրաժեշտության)

0,5 հաստիքային միավոր

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 երեխայի հաշվարկով

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 շուրջօրյա խնամք ստացող երեխայի հաշվարկով

   

4.4.

Դերձակ

0,5 հաստիքային միավոր

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 երեխայի հաշվարկով

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 շուրջօրյա խնամք ստացող երեխայի հաշվարկով

   

4.5.

Կոշկակար (ըստ հաստատու-թյան կարիքի)

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 երեխայի հաշվարկով

0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 50 շուրջօրյա խնամք ստացող երեխայի հաշվարկով

   

5.

Սննդի կազմակերպման համար պատասխանատու անձնակազմ

5.1.

Ավագ խոհարար

1

1

   

5.2.

Խոհարար (խոհանոցի առկայության դեպքում)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 շուրջօրյա խնամք ստացող երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ հաշվարկովխոհանոցի առկայության դեպքում

 

5.3.

Խոհանոցի աշխատող

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 30 երեխայի հաշվարկով

 

6.

Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ

6.1.

Նյութատեխ-նիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ

       

ա.

Պարետ կամ տնտեսվար

1

1

1

 

բ.

Պահեստապետ

1

1

1 ըստ անհրաժեշտության

 

գ.

Վարորդ

1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավել 3 հաստիքային միավորից

1

դ.

Օժանդակ բանվոր

1 հաստիքային միավոր

2 հաստիքային միավոր

1 հաստիքային միավոր ըստ անհրաժեշտության

 

ե.

Վարպետ

     

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 10 տուն ունեցող յուրաքանչյուր համայնքի համար

6.2.

Շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ

       

ա.

Էլեկտրիկ, սանտեխնիկ, հյուսն, փականագործ, ներկարար, բժշկական տեխնիկայի սպասարկող

3 հաստիքային միավոր

3 հաստիքային միավոր

2 հաստիքային միավոր ըստ անհրաժեշտության

 

բ.

Ջեռուցման կաթսայի սպասարկող՝ կաթսայի առկայության դեպքում

1

1

1

 

գ․

Հնոցապան (սեզոնային)

Կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի 1,0 հերթափոխ հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպության համար՝ ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում ըստ անհրաժեշտության

 

դ․

Վերելակավար և սպասարկող (վերելակի առկայության դեպքում)

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպության համար ըստ անհրաժեշտության

 

ե․

Տեխնիկական աշխատող

1

1

1

0,5

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 10 տուն ունեցող յուրաքանչյուր համայնքի համար

6.3.

Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ

       

ա.

Պահակ

1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար

3

բ.

Այգեպան

Այգու առկայության դեպքում՝ 0.5 հաստիքային միավոր մինչև 5000 ք/մ մակերեսի համար, 1 հաստիքային միավոր 5000-ից մինչև 10000 ք/մ մակերեսի համար և 2 հաստիքային միավոր 10000 ք/մ-ից ավել մակերեսի համար

0,5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 ք/մ մակերեսով այգու առկայության դեպքում

գ.

Հավաքարար

2 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 ք/մ-ի մաքրման համար

 

1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 1500 ք/մ տարածքի մաքրման համար

 

 

4.2. ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

208. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա համապատասխան որակավորում և պատրաստվածություն ունեցող անձնակազմ՝ իրականացնելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ցերեկային խնամքը՝ զարգացնելով նրանց և նրանց ընտանիքների ներուժն ու կարողությունները, ինքնօգնությունը, ինքնորոշումը և ծագած սոցիալական խնդիրներն ինքնուրույն լուծելու հմտությունները, նպաստելով երեխաների անհատական աճին, ինքնաբացահայտմանը և մասնագիտական կողմնորոշմանը։

209. Ցերեկային կենտրոնի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է.

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովմանը, ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ միջոցներով համալրում,

3) համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով,

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, իրենց անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում,

5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում,

6) իրականացված գործառույթների, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում,

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում,

8) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսվածայլ իրավունքների և պարտականությունների կատարում։

210. Ցերեկային կենտրոնի ղեկավարությունը (տնօրենը և տնօրենի տեղակալը) պարտավոր է իմանալ.

1) երեխայի իրավունքների, սոցիալական պաշտպանության և ներառական խնամքի, առողջապահության և կրթության ոլորտի օրենսդրությունը, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները,

2) միջազգային կոնվենցիաները՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիա, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիա և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ ոլորտին վերաբերող այլ կոնվենցիաներ,

3) քաղաքացիական, վարչական և աշխատանքային օրենսդրության հիմունքները,

4) մանկավարժություն, սոցիալական աշխատանք, հոգեբանություն կամ հարակից ոլորտ, ներառյալ՝ հատուկ մանկավարժություն,

5) ծրագրային կառավարում, ֆինանսական պլանավորում, ռիսկերի գնահատում,

6) սթրեսի կառավարում և ճկունություն փոփոխվող պայմաններում։

211. Ցերեկային կենտրոնի ղեկավարությունը պետք է ունենա հետևյալ հմտություններն ու կարողությունները․

1) կազմակերպչական և առաջնորդման կարողություններ,

2) թիմային աշխատանք և միջմասնագիտական համագործակցություն,

3) վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,

4) որակի վերահսկման և գնահատման մեխանիզմների կիրառում,

5) գերազանց հաղորդակցման և բանակցման հմտություններ,

6) հաշվետվությունների, ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման կարողություն,

7) տեխնոլոգիական հմտություններ՝ MS Office, տվյալների բազաներ, էլեկտրոնային կառավարման համակարգեր։

212.Ցերեկային կենտրոնում իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է.

1) երեխային կամ նրա օրինական ներկայացուցիչներին իրավական խորհրդատվության և ուղղորդման տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց իրավունքների և շահերի պաշտպանություն,

2) համապատասխան անձնակազմին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում,

3) ցերեկային կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում, պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,

4) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

213. Ցերեկային կենտրոնի իրավական խորհրդատվություն տրամադրող մասնագետը պետք է.

1) տիրապետի երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտներում օրենսդրությանը,

2) տիրապետի միջազգային կոնվենցիաներին՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիա, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիա և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ ոլորտին վերաբերող այլ կոնվենցիաներին,

3) տիրապետի քաղաքացիական, վարչական և աշխատանքային օրենսդրսությանը,

4) ունենա իրավական փաստաթղթերի վերլուծության և մշակման կարողություն,

5) ունենա խնդիրների լուծման և իրավական ռիսկերի գնահատման կարողություն,

6) ունենա հաղորդակցման և բանակցման կարողություն՝ շահառուների, գործընկերների և պետական մարմինների հետ,

7) ունենա հստակ և հասանելի իրավական պարզաբանում տալու հմտություն,

8) ունենա վերլուծական մտածողություն,

9) ունենա տեխնոլոգիական հմտություններ՝ իրավական տվյալների բազաների, MS Office-ի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի կիրառում,

10) սթրեսի կառավարում և էթիկայի պահպանում զգայուն իրավիճակներում։

214. Ցերեկային կենտրոնում հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է.

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, դեղերի, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում,

3) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

4) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում,

5) գույքագրման աշխատանքների իրականացում,

6) գնումների գործընթացի կազմակերպում,

7) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

8) հաշվետվությունների կազմում և ներկայացում,

9) հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացում,

10) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարում։

215. Ցերեկային կենտրոնի գլխավոր հաշվապահը պետք է ունենա.

1) իր լիազորությունների հետ կապված օրենսդրութան իմացություն՝ հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները,

2) կենտրոնի կառուցվածքի, դրա ուղղվածության, ռազմավարության և զարգացման հեռանկարների մասին իմացություն,

3) ֆինանսական պլանավորման, կանխատեսման և վերահսկողության մեխանիզմների իմացություն,

4) կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդների մասին իմացություն,

5) հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգի մասին իմացություն,

6) սոցիալական ծառայությունների ֆինանսավորման, բյուջետայի և արտաբյուջետային միջոցների հաշվառման, դրանց հաշվետվությունների ձևաչափերի մասով իմացություն,

7) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

8) վերլուծական մտածողություն,

9) տեխնոլոգիական հմտություններ՝ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի հաշվապահական ծրագրերի՝ Հայկական ծրագրեր, Client treasury, Tax service և այլ տեղական համակարգերի հետ աշխատելու կարողություն,

10) իր գործունեության ընթացքում գլխավոր հաշվապահն առաջնորդվում է օրենսդրությամբ, սույն չափորոշչով, ցերեկային կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով, ցերեկային կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, ցերեկային կենտրոնի հրամաններով և կարգադրություններով,

11) որակավորման պահանջները՝ ցերեկային կենտրոնի գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:

216. Ցերեկային կենտրոնի հաշվապահը պետք է ունենա.

1) իր լիազորությունների հետ կապված օրենսդրութան իմացություն՝ հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, ներառյալ գույքի, ծառայությունների և աշխատավարձերի հաշվառում,

2) հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերի իմացություն,

3) ֆինանսական հաշվառման ձևերի և կարգի, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանների և կարգի մասին իմացություն,

4) հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգի և ժամկետների, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնների մասին իմացություն,

5) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններ, իմանա հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, ծառայողական էթիկայի կանոնները,

6) հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքների մասին իմացություն,

7) աշխատանքային օրենսդրության հիմունքների, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոնների և նորմերի մասին իմացություն,

8) իր գործունեության ընթացքում հաշվապահն առաջնորդվում է օրենսդրությամբ, սույն չափորոշչով, ցերեկային կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով, ցերեկային կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, ցերեկային կենտրոնի հրամաններով և կարգադրություններով,

9) որակավորման պահանջները՝ ցերեկային կենտրոնի հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:

217.Ցերեկային կենտրոնի պետական գնումների մասնագետը պետք է ունենա.

1) պետական գնումների, ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական, հարկային և աշխատանքի վարձատրության վերաբերյալ օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի և հրահանգների իմացություն,

2) աշխատանքային օրենսդրությանը, աշխատանքի պաշտպանության կանոնների և կանոնակարգերի, աշխատանքների կառավարման և կազմակերպման ժամանակակից մեթոդների մասին իմացություն,

3) հաշվապահական հաշվառման սկզբունքների, պետական գնումների գործընթացի նորմատիվ իրավական ակտերի, ֆինանսատնտեսական հաշվետվությունների պատրաստման և դրանց ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ իմացություն,

4) գնումների գործընթացի համակարգման, գնումների անվանացանկի կազմման, ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի նախագծերի մշակում, հաստատման ներկայացում, դրանց մուտքագրում PPCM համակարգ,

5) գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմում,

6) ցերեկային կենտրոնի կանոնադրության, ներքին կանոնակարգի, աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն,

7) ժամանակակից համակարգչային տեխնիկայի և կապի միջոցների օգտագործման կանոնների իմացություն,

8) միջանձնային հարաբերությունների ձևավորման կանոնների, բանակցությունների վարման ընդհանուր կանոնների մասին իմացություն,

9) աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության կանոնների ու նորմերի մասին իմացություն։

218. Ցերեկային կենտրոնում գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում է.

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում, արխիվացում,

2) ցերեկային կենտրոնի տնօրենի և տնօրենի տեղակալի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ՝ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում,

3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, պատճենահանող սարք և այլն) շահագործում,

4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում աշխատողին կամ շահառուին,

5) ցերեկային կենտրոնի գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին,

6) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է օրենսդրությամբ, ցերեկային կենտրոնի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով,

7) որակավորման պահանջները՝ ցերեկային կենտրոնի գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական համապատասխան կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և վերջին տաս տարվա ընթացքում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

219. Ցերեկային կենտրոնում կադրային գործը նախատեսում է.

1) ցերեկային կենտրոնի՝ անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով համալրում, կամ անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն,

2) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում,

3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում, հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում,

4) էլեկտրոնային աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում,

5) արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն,

6) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում,

7) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում,

8) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

220. Ցերեկային կենտրոնի անձնակազմի կառավարման մասնագետը պետք է ունենա.

1) աշխատանքային օրենսգրքի և ոլորտային իրավական ակտերի իմացություն,

2) կադրային փաստաթղթերի ձևակերպման և վարելու հմտություններ (պայմանագրեր, հրամաններ, անձնական գործեր, արձակուրդների գրաֆիկ),

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններ, Կադրային կառավարման էլեկտրոնային համակարգերի կամ փաստաթղթաշրջանառության հարթակների հետ աշխատանքի փորձ,

4) հաղորդակցման և համագործակցության բարձր կարողություններ,

5) աշխատանքային պայմանագրերով և իրավական ակտերով սահմանված իրավունքների և պարտականությունների իմացություն,

6) ներքին կարգապահության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովում,

7) ցերեկային կենտրոնում էթիկական նորմերի իմացություն՝ ներառյալ շահառուների պաշտպանություն և խտրականության բացառում,

8) աշխատողների աջակցման և հարցերի լուծման արհեստավարժ մոտեցում,

9) ժամանակի կառավարման և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

10) հարգալից և ներառական վերաբերմունք՝ թիմի և շահառուների նկատմամբ,

11) որակավորման պահանջները՝ բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարում, իրավագիտություն, պետական կառավարում կամ հարակից ոլորտում,

12) առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ կադրային գործի ոլորտում, ցանկալի է՝ սոցիալական ծառայությունների, առողջապահության կամ կրթության համակարգում։

221.Ցերեկային կենտրոնում խնամք ստացող երեխաներին բազմագործառութային անձնակազմի կողմից սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը ներառում է.

1) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր կիսամսյակ վերագնահատում,

2) երեխային նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում,

3) երեխայի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,

4) երեխայի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում,

5) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին ուղղորդում կամ կազմակերպում,

6) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

7) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ,

8) երեխային սոցիալ-վերականգնողական, մասնագիտական ծառայությունների տրամադրման նպատակով այլ մասնագետների հետ աշխատանքի համակարգում,

9) երեխային հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային վերապատրաստումներով, ըստ անհրաժեշտության նաև՝ հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ,

10) մշակութային, մարզական միջոցառումների անցկացումը և ազատ ժամանցը,

11) հաշվետվությունների պատրաստում և ըստ նշանակության ներկայացում,

12) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսվածայլ իրավունքների և պարտականությունների կատարում։

222. Ցերեկային կենտրոնում առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է.

1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում,

2) սոցիալ-հոգեբանական և սոցիալ- վերականգնողական միջոցառումներում կամ խմբակում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,

3) երեխայի առողջության վրա սոցիալ-հոգեբանական և սոցիալ- վերականգնողական միջոցառումների ազդեցությունների ուսումնասիրություն, խորհրդատվության տրամադրում,

4) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսվածայլ իրավունքների և պարտականությունների կատարում։

223. Ցերեկային կենտրոնում սննդի տրամադրումը նախատեսում է.

1) կենտրոնում 3 և ավելի ժամ ծառայություն ստացող երեխաների՝ մեկանգամյա սառը կամ կիսատաք ուտելիքով ապահովման աշխատանքների իրականացում,

2) երեխաներին՝ սննդով ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի կամ կիսաֆաբրիկատների ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում,

3) խոհանոցում մաքրման և հիգիենիկ պայմանների պահպանման աշխատանքների իրականացում, (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն),

4) խոհանոցում առկա բոլոր տեսակի տեխնիկական միջոցների շահագործում, ըստ անհրաժեշտության՝ դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում,

5) խոհանոցի աշխատանքի հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերի կազմում,

6) խոհանոցի գույքի պահպանման և նորացման աշխատանքների իրականացում:

224. Ցերեկային կենտրոնի տեխնիկական սպասարկումը ներառում է.

1) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում,

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում,

3) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում,

4) նյութատեխնիկական միջոցների՝ տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում,

5) պահեստային աշխատանքների իրականացում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում,

6) տրանսպորտային միջոցից պահեստ, պահեստից սպառման վայր նյութատեխնիկական միջոցների տեղափոխում, ինչպես նաև այլ բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում,

7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների պատրաստում,

8) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում,

9) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում,

10) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում,

11) ըստ անհրաժեշտության՝ երեխաների կամ կենտրոնի աշխատողների՝ կենտրոնից դուրս տեղափոխման կազմակերպում,

12) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

 

4.3. ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

225. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը պետք է ունենա համապատասխան որակավորում և պատրաստվածություն ունեցող անձնակազմ իրականացնելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ներառյալ ֆունկցիոնալության ծանր և խորը սահմանափակում ունեցող, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, շուրջօրյա խնամքը՝ ապահովելով նրանց համար անվտանգ խնամք և զարգացում ապահովող միջավայր, նպաստելով նրանց ֆիզիկական, հոգեբանական, կրթական և սոցիալական ներառմանը, պատրաստելով նրանց անկախ, արժանապատիվ և լիարժեք կյանքին՝ զարգացնելով նրանց ինքնուրույնությունը, կազմակերպելու իրենց կենսաբանական ընտանիքների հետ երեխաների վերամիավորման, իսկ դրա անհնարինության դեպքում որդեգրման կամ ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի տեղափոխման հարցերը։

226. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ընդհանուր ղեկավարումը նախատեսում է.

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովմանը, ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ միջոցներով համալրում,

3) համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով,

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, իրենց անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում,

5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում,

6) իրականացված գործառույթների, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում,

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում,

8) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

227. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարությունը (տնօրենը, տնօրենի տեղակալները) պարտավոր է իմանալ.

1) երեխայի իրավունքների, սոցիալական պաշտպանության և ներառական խնամքի, առողջապահության և կրթության ոլորտի օրենսդրությունը, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները,

2) միջազգային կոնվենցիաները՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիա, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիա և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ ոլորտին վերաբերող այլ կոնվենցիաներ,

3) քաղաքացիական, վարչական և աշխատանքային օրենսդրության հիմունքները,

4) մանկավարժություն, սոցիալական աշխատանք, հոգեբանություն կամ հարակից ոլորտ, ներառյալ՝ հատուկ մանկավարժություն,

5) ծրագրային կառավարում, ֆինանսական պլանավորում, ռիսկերի գնահատում,

6) սթրեսի կառավարում և ճկունություն փոփոխվող պայմաններում։

228. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարությունը պետք է ունենա հետևյալ հմտություններն ու կարողությունները.

1) կազմակերպչական և առաջնորդման կարողություններ,

2) թիմային աշխատանք և միջմասնագիտական համագործակցություն,

3) վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,

4) որակի վերահսկման և գնահատման մեխանիզմների կիրառում,

5) գերազանց հաղորդակցման և բանակցման հմտություններ,

6) հաշվետվությունների, ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման կարողություն,

7) տեխնոլոգիական հմտություններ՝ MS Office, տվյալների բազաներ, էլեկտրոնային կառավարման համակարգեր։

229. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է.

1) երեխային կամ նրա օրինական ներկայացուցիչներին իրավական խորհրդատվության և ուղղորդման տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց իրավունքների և շահերի պաշտպանություն,

2) համապատասխան անձնակազմին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում

3) հաստատությանն անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում, պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,

4) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

230. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության իրավական խորհրդատվություն տրամադրող մասնագետը պետք է.

1) տիրապետի երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտներում օրենսդրությանը,

2) տիրապետի միջազգային կոնվենցիաներին՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիա, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիա և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ ոլորտին վերաբերող այլ կոնվենցիաներին,

3) տիրապետի քաղաքացիական, վարչական և աշխատանքային օրենսդրսությանը,

4) ունենա իրավական փաստաթղթերի վերլուծության և մշակման կարողություն,

5) ունենա խնդիրների լուծման և իրավական ռիսկերի գնահատման կարողություն,

6) ունենա հաղորդակցման և բանակցման կարողություն՝ շահառուների, գործընկերների և պետական մարմինների հետ,

7) ունենա հստակ և հասանելի իրավական պարզաբանում տալու հմտություն,

8) ունենա վերլուծական մտածողություն,

9) ունենա տեխնոլոգիական հմտություններ՝ իրավական տվյալների բազաների, MS Office-ի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի կիրառում,

10) սթրեսի կառավարում և էթիկայի պահպանում զգայուն իրավիճակներում։

231. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է.

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, դեղերի, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում,

3) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

4) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում,

5) գույքագրման աշխատանքների իրականացում,

6) գնումների գործընթացի կազմակերպում,

7) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

8) հաշվետվությունների կազմում և ներկայացում,

9) հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացում,

10) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարում։

232. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գլխավոր հաշվապահը պետք է ունենա.

1) իր լիազորությունների հետ կապված օրենսդրութան իմացություն՝ հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները,

2) ֆինանսական պլանավորման, կանխատեսման և վերահսկողության մեխանիզմների իմացություն,

3) հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդների մասին իմացություն,

4) հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգի մասին իմացություն,

5) սոցիալական ծառայությունների ֆինանսավորման, բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվառման, դրանց հաշվետվությունների ձևաչափերի մասով իմացություն,

6) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

7) վերլուծական մտածողություն,

8) տեխնոլոգիական հմտություններ՝ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի հաշվապահական ծրագրերի՝ Հայկական ծրագրեր, Client treasury, Tax service և այլ տեղական համակարգերի հետ աշխատելու կարողություն,

9) իր գործունեության ընթացքում գլխավոր հաշվապահն առաջնորդվում է օրենսդրությամբ, սույն չափորոշչով, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով,

10) որակավորման պահանջները՝ հաստատության գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:

233. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվապահը պետք է ունենա.

1) իր լիազորությունների հետ կապված օրենսդրութան իմացություն՝ հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, ներառյալ գույքի, ծառայությունների և աշխատավարձերի հաշվառում,

2) հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերի իմացություն,

3) հաստատության կառուցվածքի, դրա ուղղվածության, ռազմավարության և զարգացման հեռանկարների մասին իմացություն,

4) ֆինանսական հաշվառման ձևերի և կարգի, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանների և կարգի մասին իմացություն,

5) հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգի և ժամկետների, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնների մասին իմացություն,

6) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններ, իմանա հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, ծառայողական էթիկայի կանոնները,

7) հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքների մասին իմացություն,

8) աշխատանքային օրենսդրության հիմունքների, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոնների և նորմերի մասին իմացություն,

9) իր գործունեության ընթացքում հաշվապահն առաջնորդվում է օրենսդրությամբ, սույն չափորոշչով, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով,

10) որակավորման պահանջները՝ հաստատության հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:

234. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության պետական գնումների մասնագետը պետք է ունենա.

1) պետական գնումների, ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական, հարկային և աշխատանքի վարձատրության վերաբերյալ օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի և հրահանգների իմացություն,

2) աշխատանքային օրենսդրությանը, աշխատանքի պաշտպանության կանոնների և կանոնակարգերի, աշխատանքների կառավարման և կազմակերպման ժամանակակից մեթոդների մասին իմացություն,

3) հաշվապահական հաշվառման սկզբունքների, պետական գնումների գործընթացի նորմատիվ իրավական ակտերի ֆինանսատնտեսական հաշվետվությունների պատրաստման և դրանց ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ իմացություն,

4) գնումների գործընթացի համակարգում

5) գնումների անվանացանկի կազմում

6) ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի նախագծերի մշակում, հաստատման ներկայացում, դրանց մուտքագրում PPCM համակարգ

7) Գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմում

8) հաստատության կանոնադրության, ներքին կանոնակարգի, աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն,

9) ժամանակակից համակարգչային տեխնիկայի և կապի միջոցների օգտագործման կանոնների իմացություն,

10) միջանձնային հարաբերությունների ձևավորման կանոնների, բանակցությունների վարման ընդհանուր կանոնների մասին իմացություն,

11) աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության կանոնների ու նորմերի մասին իմացություն։

235. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են.

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում, արխիվացում,

2) հաստատության տնօրենի և տնօրենի տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ՝ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում,

3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, պատճենահանող սարք և այլն) շահագործում,

4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում աշխատողին կամ շահառուին,

5) հաստատության գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին,

6) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով,

7) որակավորման պահանջները՝ հաստատության գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական համապատասխան կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և վերջին տաս տարվա ընթացքում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

236. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կադրային գործը նախատեսում է.

1) հաստատությունը՝ անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով համալրում, կամ անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն,

2) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում,

3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում, հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում,

4) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում,

5) արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն,

6) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում,

7) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում,

8) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

237. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության անձնակազմի կառավարման մասնագետը պետք է ունենա.

1) աշխատանքային օրենսգրքի և ոլորտային իրավական ակտերի իմացություն,

2) կադրային փաստաթղթերի ձևակերպման և վարելու հմտություններ (պայմանագրեր, հրամաններ, անձնական գործեր, արձակուրդների գրաֆիկ),

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններ, կադրային կառավարման էլեկտրոնային համակարգերի կամ փաստաթղթաշրջանառության հարթակների հետ աշխատանքի փորձ,

4) հաղորդակցման և համագործակցության բարձր կարողություններ,

5) աշխատանքային պայմանագրերով և իրավական ակտերով սահմանված իրավունքների և պարտականությունների իմացություն,

6) ներքին կարգապահության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովում,

7) հաստատությունում էթիկական նորմերի իմացություն՝ ներառյալ շահառուների պաշտպանություն և խտրականության բացառում,

8) աշխատողների աջակցման և հարցերի լուծման արհեստավարժ մոտեցում,

9) ժամանակի կառավարման և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

10) հարգալից և ներառական վերաբերմունք թիմի և շահառուների նկատմամբ,

11) որակավորման պահանջները՝ բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարում, իրավագիտություն, պետական կառավարում կամ հարակից ոլորտում։

238. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության սաներին բազմագործառութային անձնակազմի կողմից սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը ներառում է.

1) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր կիսամսյակ վերագնահատում,

2) խնամք ստացող երեխային նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում,

3) խնամք ստացող երեխայի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,

4) երեխայի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում,

5) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին ուղղորդում կամ կազմակերպում,

6) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

7) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ՝ համապատասխանեցրած խնամք ստացող երեխայի զարգացման աստիճանին, հաշմանդամության տեսակին,

8) երեխային սոցիալ-վերականգնողական, մասնագիտական ծառայությունների տրամադրման նպատակով այլ մասնագետների հետ աշխատանքի համակարգում,

9) երեխային հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային վերապատրաստումներով, շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոնում նաև՝ հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ,

10) մշակութային, մարզական միջոցառումների անցկացումը և ազատ ժամանցը,

11) հաշվետվությունների պատրաստում և ըստ նշանակության ներկայացում.

12) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

239. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է.

1) բժշկական օգնության և սպասարկման տրամադրում խնամվողներին,

2) երեխային, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական հաստատություններ ուղղորդելը, այդ հաստատություններում անհրաժեշտության դեպքում խնամքի կազմակերպումը,

3) երեխաների և նրանց սենյակներում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում, այդ նպատակով խնամքի ծառայությունների մատուցում,

4) երեխաներին, այդ թվում՝ անկողնային հիվանդներին նախատեսված դեղերի տրամադրում, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ծառայություններ,

5) անհրաժեշտության դեպքում, սոցիալական աշխատողի հետ համատեղ խնամք ստացող երեխայի՝ սահմանված ժամկետներում անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելուն աջակցություն՝ ուղեգրման և անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

6) սոցիալ-վերականգնողական կամ սոցիալ-հոգեբանական միջոցառումներում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, երեխայի առողջության վրա սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական միջոցառումների ազդեցությունների ուսումնասիրություն, խորհրդատվության տրամադրում,

7) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

240. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք ստացող երեխաների համար կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է.

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում,

2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում,

3) կոշիկների նորոգում,

4) շահառուներին վարսահարդարման ծառայություններով ապահովում,

5) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

241. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք ստացող երեխաների համար սննդի կազմակերպումը նախատեսում է.

1) սննդի տրամադրում ըստ սույն հրամանի հավելված 2-ի բաժին 1-ի պահանջների.

2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում,

3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում,

4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի կազմակերպման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում,

5) սնվելու ժամանակ երեխաների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն),

6) ճաշարանի աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում,

7) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

242. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են.

1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան՝ ըստ սույն հրամանի հավելված 2-ի բաժին 2-ի պահանջների,

2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում՝ ըստ սույն հրամանի հավելվածի 2-ի բաժին 2-ի պահանջների,

3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում,

4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում,

5) նյութատեխնիկական միջոցների՝ տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում,

6) պահեստային աշխատանքների իրականացում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում,

7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների պատրաստում,

8) խնամք ստացող երեխաների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում,

9) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսվածայլ իրավունքների և պարտականությունների կատարում։

243. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են.

1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում,

2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում,

3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում,

4) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսվածայլ իրավունքների և պարտականությունների կատարում։

244. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են.

1) շենքում պահակային ծառայության իրականացում,

2) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում,

3) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում,

4) սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանում,

5) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում,

6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում,

7) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

 

4.4. ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

245. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան որակավորում և պատրաստվածություն ունեցող անձնակազմ՝ ապահովելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների, խնամքը, դաստիարակությունը և անվտանգությունը, ինչպես նաև նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, երեխայի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները՝ միաժամանակ զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և շահերի այլ ոտնահարումից, աշխատանք տանելով կենսաբանական ընտանիքների հետ նրանց վերամիավորման, իսկ դրա անհնարինության պարագայում խնամակալության, հոգաբարձության հանձնման կամ որդեգրման համար։

246. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության ընդհանուր ղեկավարումը նախատեսում է.

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովմանը, ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ միջոցներով համալրում,

3) բարձր որակավորում ունեցող կադրերով համալրում,

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, իրենց անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում,

5) վարչական շենքերի, երեխաների խնամքի համար ձեռք բերված առանձին տների, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում,

6) իրականացված գործառույթների, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում,

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում,

8) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

247. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է իմանալ.

1) երեխայի իրավունքների, սոցիալական պաշտպանության և ներառական խնամքի, առողջապահության և կրթության ոլորտի օրենսդրությունը, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները,

2) միջազգային կոնվենցիաները՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիա, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիա և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ ոլորտին վերաբերող այլ կոնվենցիաներ,

3) քաղաքացիական, վարչական և աշխատանքային օրենսդրության հիմունքները,

4) մանկավարժություն, սոցիալական աշխատանք, հոգեբանություն կամ հարակից ոլորտ, ներառյալ՝ հատուկ մանկավարժություն,

5) ծրագրային կառավարում, ֆինանսական պլանավորում, ռիսկերի գնահատում,

6) սթրեսի կառավարում և ճկունություն փոփոխվող պայմաններում։

248. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարությունը պետք է ունենա հետևյալ հմտություններն ու կարողությունները.

1) կազմակերպչական և առաջնորդման կարողություններ,

2) թիմային աշխատանք և միջմասնագիտական համագործակցություն,

3) վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,

4) որակի վերահսկման և գնահատման մեխանիզմների կիրառում,

5) գերազանց հաղորդակցման և բանակցման հմտություններ,

6) հաշվետվությունների, ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման կարողություն,

7) տեխնոլոգիական հմտություններ՝ MS Office, տվյալների բազաներ, էլեկտրոնային կառավարման համակարգեր։

249. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է.

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, դեղերի, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում,

3) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

4) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում,

5) գույքագրման աշխատանքների իրականացում,

6) գնումների գործընթացի կազմակերպում, համակարգում, գնումների անվանացանկի կազմում,

7) ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի նախագծերի մշակում, հաստատման ներկայացում, դրանց մուտքագրում PPCM համակարգ,

8) գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմում

9) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

10) հաշվետվությունների կազմում և ներկայացում,

11) հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացում,

12) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարում։

250. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են.

1) շրջանառվող փաստաթղթերի պատրաստում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում,

2) աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի կազմում, դրանց ժամանակին և պատշաճ լրացնելու գործընթացի հսկողություն,

3) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում աշխատողին կամ երեխային,

4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

251. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության կադրային գործը կազմակերպում է տնօրենի օգնականը։

252. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է.

1) երեխայի սոցիալական կարիքների գնահատում, սոցիալական գործի վարում, երեխաների անհատական սոցիալական միջամտության ծրագրի կազմում, ինչպես նաև անձնական գործերի կազմում, դրանց վարում ու պահպանում,

2) երեխաների կենսաբանական ընտանիքների հետ՝ երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագրի իրականացման ողջ ընթացքում, հեռախոսազանգերի, տնայցերի և հանդիպումների միջոցով կապի պահպանում, կապերի վերահաստատում ու ամրապնդում, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին,

3) համագործակցում երեխայի պաշտպանության պետական կառույցների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ապահովում,

4) երեխայի անհատական սոցիալական միջամտության ծրագրի մշակում,

5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ սոցիալ-վերականգնողական և սոցիալ-հոգեբանական միջոցառումների իրականացում,

6) երեխայի սոցիալական կապերի վերականգնման և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդման աջակցում,

7) երեխաներին հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային սոցիալ-վերականգնողական և սոցիալ-հոգեբանական միջոցառումների միջոցով,

8) երեխաների հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում,

9) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

253. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում երեխայի շուրջօրյա խնամքը, և կենցաղավարումը նախատեսում է.

1) անվտանգ և հյուրընկալ ընտանեկան միջավայր, որտեղ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա,

2) երեխայի անհատականության ընդունում և աջակցություն հաղթահարելու իր կյանքի դժվարությունները, ինչպիսիք են հոգեբանական տրավմաները և կորուստը,

3) երեխայի ամբողջական զարգացումն ու համընդհանուր բարեկեցության ապահովում,

4) երեխայի անձնական և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցություն,

5) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի ապահովում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան,

6) երեխաների սննդի կազմակերպման, տան մաքրության ապահովման, հիգիենիկ պայմանների պահպանման, սպասքը հավաքելու և լվանալու գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպումը՝ միաժամանակ ապահովելով երեխաների մասնակցությունը և հաշվի առնելով երեխաների տարիքը և ունակությունները,

7) երեխայի ֆիզիկական բարեկեցության, առողջության ապահովում, խաղերին, հոգևոր և մշակութային, ինչպես նաև սպորտային և վերականգնողական միջոցառումներին մասնակցության խթանում,

8) երեխայի անհատական ունակությունների, հետաքրքրությունների ու ստեղծագործական ներուժի բացահայտում, իր կարողություններին և ունակություններին համապատասխան կրթության օժանդակում,

9) տան համար անհրաժեշտ ապրանքների, մթերքի և դեղերի ապահովում, հագուստի լվացման կամ քիմմաքրման, կոշիկների նորոգման հետ կապված աշխատանքների կազմակերպում,

10) տան ճաշացանկի կազմում և սննդի կազմակերպման համար անհրաժեշտ մթերքների գնում, տարբեր ճաշատեսակների, սառը և տաք նախուտեստների և ուտեստների, խմորեղենի, և այլ խոհարարական արտադրանքի պատրաստում,

11) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսվածայլ իրավունքների և պարտականությունների կատարում։

254. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման, հարակից տարածքների պահպանման, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների շրջանառության աշխատանքները ներառում են.

1) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում,

2) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում,

3) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում,

4) նյութատեխնիկական միջոցների՝ տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում,

5) պահեստային աշխատանքների իրականացում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում,

6) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների պատրաստում,

7) երեխաների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում,

8) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում, նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում,

9) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում,

10) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում,

11) օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարում։

 

5. ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

5.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

255. Երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունների շենքերի, շինությունների և տարածքի, սանիտարական պայմանների և կահույքի չափորոշիչները մշակվել են հիմք ընդունելով.

1) Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանը,

2) Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N 25-Ն հրամանը,

3) Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանը,

4) Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանը,

5) Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանը,

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 2-ի N 47-Լ հրամանը։

256. Սույն բաժնի նպատակն է երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունների շենքերի նախագծման, վերանորոգման, վերակառուցման, վարձակալության շրջանակներում երեխաների կյանքի, անվտանգության, առողջության պաշտպանությանն, ինչպես նաև զարգացմանը, ուսուցմանը, երեխաների և անձնակազմի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված՝ սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության), հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության, քաղաքացիական պաշտպանության, շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության, էներգախնայողության և էներգաարդյունավետության հատուկ և համալիր միջոցառումների նախատեսումը:

257. Երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունների շենքերի, շինությունների և տարածքի նկատմամբ հիմնական պահանջներն են.

1) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունների շենքերում պետք է ստեղծվեն կյանքի և առողջության պաշտպանությունն ապահովող հարմարավետ պայմաններ՝ հաշվի առնելով տարածքի բարեկարգումը, ճարտարապետահատակագծային լուծումները և Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված 2.1.2.001-24 սանիտարական կանոնները,

2) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունն ապահովում է մեկ երեխայի հաշվարկով առնվազն 4 քառակուսի մետր տարածք ննջասենյակներում և 2,5–3 քառակուսի մետր՝ խաղասենյակներում։ Մշտական կամ անկողնային խնամքի կարիք ունեցող երեխաների համար երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունը պետք է ապահովի բավարար թվով մասնագետներ և խնամք տրամադրողներ, որպեսզի երաշխավորվի խնամքի որակը և անվտանգությունը։

3) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության տարածքը, դրա ֆունկցիոնալ օգտագործումը, սարքավորումները և գույքը պետք է համապատասխանեն խնամք ստացող երեխաների կարիքներին, առողջական վիճակին և տեղաշարժվելու ունակությանը և կազմակերպության նպատակներին,

4) բակային և շենքային տարածքները պետք է լինեն անվտանգ, հարմարեցված տեղաշարժման դժվարություններ, հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների համար,

5) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության շենքի ներքին միջավայրին առնչվող լուծումները պետք է բացառեն ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար գործոնների բացասական (անթույլատրելի) ազդեցությունը երեխաների վրա,

6) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության շենքում պետք է բացառվի խոնավության առաջացումը, իսկ ներքին ջրամատակարարման համակարգերում՝ արտահոսքն ու աղտոտումը,

7) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության շենքի կոնստրուկտիվ և ինժեներական (ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, լուսավորության) համակարգերը պետք է ապահովեն էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիական լուծումների կիրառում՝ համաձայն Կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 77 որոշման և Քաղաքաշինության նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016ու 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 պահանջների,

8) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության տարածքում պետք է լինեն կամ անհրաժեշտ է նախատեսել խաղային և տնտեսական գոտիներ՝ համապատասխան սահմանազատումով: Խաղային գոտին պետք է ներառի.

ա. խմբային հարթակներ (խմբակային հրապարակներ),

բ. կանաչապատ տարածք,

9) խմբային հարթակների ինսոլյացիայի տևողությունը (արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ժամանակահատվածը) պետք է կազմի առնվազն 3 ժամ՝ տարածքի մակերեսի 50%-ի համար՝ համաձայն Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 պահանջների,

10) տնտեսական գոտու կազմում պետք է նախատեսել ապրանքների բեռնաթափման համար տնտեսական հարթակ, որը պետք է ունենա կոշտ ծածկույթ՝ համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 պահանջների,

11) կազմակերպության ներքին տարածքների տարբեր հարթություններում հասանելիությունն ու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է ապահովել թեքահարթակներով, վերհան սարքերով (այդ թվում շարժասանդուղքներով) և վերելակներով,

12) կազմակերպության շենքերի ներքին մակերեսները պետք է համալրել նաև հատուկ բազրիքներով, լուսավորությամբ, ցուցանակ կամ ուղեցույցերով, հատուկ ազդանշանային համակարգերով, խելամիտ հարմարեցումներով (հարմարավետ նստատեղեր-աթոռակներ, սեղաններ-խաղասեղաններ, դռան բռնակներ, մատչելի վարդակներ, մատչելի բազրիքներ, այլ սարքեր և սարքավորումներ) և այլն:

258. Կազմակերպության օդի ջերմային պայմաններին ներկայացվող պահանջներ.

1) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության շենքի ինժեներական ապահովման համակարգերի նախագծային լուծումները պետք է ապահովեն սենքերում բարենպաստ միկրոկլիմա՝ ներառյալ օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժման արագությունը,

2) կազմակերպության բոլոր սենյակներում պետք է ապահովվի բնական կամ արհեստական օդափոխություն, որը պետք է համապատասխանեցվի սանիտարական պահանջներին,

3) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպություններում սենքերի օդի ջերմաստիճանը սահմանվում է համաձայն ԱՂՅՈՒՍԱԿ 21-ի:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 21․ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԸՍՏ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ

 

Հ/Հ

Սենյակի անվանումը

Հաստատված ջերմաստիճան (՛C)

1.

մինչև 3 տարեկան երեխաների խմբասենյակ, խաղասենյակ

22–24

2.

3-ից 14 տարեկան երեխաների խմբասենյակ, խաղասենյակ

21–23

3.

14-ից 18 տարեկան երեխաների սենյակներ

20–22

4.

մինչև 3 տարեկան երեխաների ննջասենյակ

20–22

5.

3-ից 18 տարեկան երեխաների ննջասենյակ

18–20

6.

Մասնագիտական կաբինետներ

21–23

7.

Սանհանգույց

20–22

8.

Ադապտիվ սպորտի և երաժշտական դահլիճներ

18–20

9.

Լողավազան

29–30

10.

Բուժկետ, մեկուսարան

21–23

11.

Ծառայողական-կենցաղային սենյակ

17–20

12.

Լվացքատուն

18–19

13.

Արդուկարան

16–17

14.

Ջեռուցվող անցումային սրահ

15–16

259. Երեխաներին խնամք տրամադրող կազմակերպություններում երեխաների անվտանգությանը ներկայացվող պահանջները.

1) կազմակերպությունների շենքերի, շինությունների շենքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները, տարհանման ուղիների մակերեսների հարդարումը, ինչպես նաև ինժեներական ապահովման ներքին համակարգերի տարրերը պետք է սահմանափակեն հրդեհի տարածման և դրա վտանգավոր գործոնների տարածումը հրդեհի օջախի սահմաններից դուրս,

2) հրդեհային անվտանգությունը պետք է համապատասխանի Քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին,

3) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության շենքերում պետք է նախատեսել հրդեհային ավտոմատ ազդանշանների տեղադրումը շինարարական նորմերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հրդեհային ազդանշանային ավտոմատացված համակարգի ակտիվացման մասին ազդանշանը տեղադրվում է հերթապահ անձնակազմի շուրջօրյա տեղակայման սենքում (պահակային սենք) կամ մոտակա հրշեջ ծառայությունում,

4) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպությունում յուրաքանչյուր սենյակ պետք է ելք ունենա դեպի միջանցքի տարբեր հատվածներ: Միջանցքները և սենյակների մուտքի դռները տարհանման դեպքում պետք է ապահովեն առավելագույն թողունակություն,

5) սենքերի սահմաններից դուրս տարհանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարհանման ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով դեպի տարհանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարհանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարհանման ելքերի ընդհանուր քանակը,

6) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության տանիքի ծածկույթը պետք է լինի չայրվող, ներառյալ ջերմամեկուսիչը: Աստիճանների, պատշգամբների, շահագործվող տանիքների, բաց դարավանդների արտաքին բազրիքները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից,

7) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության երաժշտական և ադապտիվ սպորտի կամ կինեզոթերապիայի պարապմունքների դահլիճի և տարհանման ուղիների պատերի և առաստաղների հարդարումը պետք է նախատեսված լինի ոչ դյուրավառ նյութերից,

8) ապակեպատ բացվածքները (դռներ, էկրաններ, միջնապատեր, ապակեպատ ծածկապատշգամբներ-ջերմոցներ) պետք է լինեն երեխաների համար անվտանգ և հագեցած պաշտպանիչ սարքերով,

9) անհրաժեշտ է ապահովել երեխաների կյանքի և առողջության առավելագույն անվտանգությունը պատշգամբներում, դարավանդներում, անցում-կամրջակներում (անցումային սրահներում), հարկաբաժնի բարձրադիր հատվածներում (антресоль),

10) խմբասենյակի խաղերի համար նախատեսված հատվածում արգելքների և միջնորմների համար պետք է օգտագործել անվտանգ, չկոտրվող նյութեր,

11) եթե կազմակերպության ներսում առկա են աստիճաններ, ապա.

ա. ներքևի և վերևի հատվածներում պետք է տեղադրվեն անվտանգ դռնակներ, աստիճանները պետք է լինեն անվտանգ, ունենան ամուր բռնակներ և ճաղավանդակներ,

բ. աստիճանների տարածքը պետք է լինի պատշաճ լուսավորված,

12) պատուհանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ միջոցներով, որոնք կանխարգելում են երեխաների բարձրությունից ընկնելու կամ նետվելու ռիսկերը,

13) կազմակերպությունը պետք է ապահովված լինի բավարար տարածքով մաքրության, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումների, նյութերի պահպանման համար և դրանք պետք է փակ լինեն, երեխաների համար ոչ հասանելի,

14) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպության շենքերում անհրաժեշտ է նախագծել կամ հատկացնել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքեր (ապաստարան, թաքստոց)՝ համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 և 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 պահանջների,

15) հակաահաբեկչական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով կազմակերպության շենքերը պետք է համալրվեն ազդարարման և տեսահսկման համակարգերով,

16) երեխաներին խնամք տրամադրող կազմակերպություններում պետք է նախատեսել պահակային սենք։

260. Կազմակերպության էլեկտրամատակարման պահանջները․

1) կազմակերպության էլեկտրամատակարարումը և ցածր լարման էլեկտրասարքավորումները պետք է նախատեսել Կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշման պահանջներին համապատասխան։

261. Կազմակերպության շենքերում պետք է նախատեսել.

1) հեռախոսային (օպտիկամալուխային) ցանց,

2) խրոցակի վարդակներ,

3) խրոցակի վարդակներ մալուխից զրոյական հաղորդալարով,

4) ինտերնետ,

5) հեռուստատեսային ցանց՝ հեռուստատեսության հաղորդումների ընդունման համար,

6) պաշտպանական հողակցում,

7) տեսահսկման համակարգ,

8) այլընտրանքային էներգիայի համակարգեր,

9) հակահրդեհային ազդանշանման և տեխնիկական անվտանգության այլ համակարգեր,

10) հենաշարժական, տեսողական, լսողական ֆունկցիաների սահմանափակում ունեցող երեխաների համար հատուկ սարքեր և սարքավորումներ, տեխնիկական միջոցներ և համակարգեր:

262. Տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում առանձին սենքեր կարող են սարքավորվել լրացուցիչ կայանքներով:

263. Հաստատությունների էներգաարդյունավետ լուսավորության համար պետք է օգտագործել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան էներգախնայող լամպեր և լուսատուներ, ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող այլ սարքեր և սարքավորումներ:

264. Էլեկտրամատակարարման, ինչպես նաև կազմակերպության տարածքում արտաքին լուսավորության բաշխիչ ցանցերը պետք է կատարել մալուխային գծերով՝ մալուխների ստորգետնյա անցկացմամբ։

265. Երեխաներին խնամք տրամադրող կազմակերպություններում սանիտարական պայմանների հիմնական պահանջներն են.

1) կազմակերպության տարածքը պետք է լինի մաքուր և ապահով, պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը,

2) կազմակերպության շենքերի աղբահավաք տարաները պետք է տեղակայվեն միայն տնտեսական հրապարակի հարթակում, աղբարկղերը պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից առնվազն 25 մետր հեռավորությամբ,

3) կազմակերպության շենքերը (սենքերը) պետք է կահավորված լինեն խմելու ջրի մատակարարման, հակահրդեհային և տաք ջրամատակարարման, կոյուղու և ջրահեռացման համակարգերով՝ համաձայն Քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01- 2014 պահանջների,

4) կազմակերպությունում երեխաների համար հասանելի վայրում պետք է ապահովվի խմելու ջրի աղբյուր, ինչպես նաև երեխաները պետք է ունենան հնարավորություն տաք և սառը մաքուր ջրով լվացվելու, ինչը ներառում է՝

ա. ալերգիկ նյութեր չպարունակող հեղուկ օճառ, որը պետք է պատշաճ կերպով մակնշված լինի,

բ. ձեռքերը սրբելու համար հասանելի վայրում տեղադրված անձեռոցիկներ կամ չորացուցիչներ՝ հնարավորինս անաղմուկ,

5) երեխաների խաղալիքների լվացման համար պետք է առկա լինի առնվազն մեկ առանձին լվացարան, որը չի կարող օգտագործվել ձեռքերի լվացման համար,

6) խոհանոցներում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ ինժեներական հանգույցներ։

266. Կազմակերպության սանհանգույցներին ներկայացվող պահանջներ.

1) սանհանգույցները պետք է բաղկացած լինեն լվացարանի և զուգարանի գոտիներից: Լվացարանի տարածքում պետք է լինեն մանկական լվացարաններ, տրանսֆորմացվող պատնեշով ցնցուղարանի հատակատաշտակ` երեք կողմից մոտեցումով,

2) երեխաների անվտանգությունից ելնելով, լվացարանները և զուգարանները պետք է ունենան դրսից բացվելու հնարավորություն,

3) բոլոր լվացարաններն ու զուգարանները պետք է ապահովված լինեն օդափոխության համակարգով կամ պատուհանով,

4) զուգարանակոնքերը և լվացարանները պետք է լինեն երեխաների տարիքային առանձնահատկություններին և ֆիզիկական վիճակին համահունչ, որպեսզի մատչելի լինեն բոլոր երեխաների համար,

5) սանհանգույցները պետք է.

ա. մշտապես ապահովված լինեն ոչ ալերգիկ, երեխաների համար նախատեսված հիգիենիկ թղթերով,

բ. տարանջատված լինեն ըստ սեռային տարբերության տղաների և աղջիկների համար,

գ. լինեն մատչելի հենաշարժողական դժվարություններ ունեցող երեխաների համար։

6) անձնակազմի համար նախատեսված սանհանգույցները՝ զուգարանով, լվացարանով և ցնցուղով, պետք է լինեն առանձնացված՝ ։

267. Աշխատակազմի հիգիենայի և վարքագծի պահանջներ.

1) աշխատակազմի անդամները պետք է կրեն մաքուր հագուստ և կոշիկներ, ինչպես նաև բացառեն հաստատության տարածքում ծխելը,

2) երեխաների և աշխատակազմի անձնական իրերը պետք է պահվեն առանձնացված պահարաններում,

3) աշխատակազմը պետք է ապահովի, որ երեխաները.

ա. ձեռքերը լվանան հաստատություն անմիջապես մուտք գործելուց հետո

բ. ծառայություն ստանալու գործընթացից առաջ,

գ. սնունդ ընդունելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո։

268. Առողջապահական և հակահամաճարակային միջոցառումներ.

1) կազմակերպության բժիշկը կամ բուժքույրը պետք է յուրաքանչյուր օր իրականացնի երեխաների շրջանում վարակիչ հիվանդությունների հնարավոր դեպքերի բացահայտման նպատակով մոնիթորինգ՝ արդյունքների մասին գրանցելով համապատասխան մատյանում,

2) կազմակերպությունը պետք է խստորեն պահպանի վարակիչ հիվանդությունների տարածման ժամանակ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման օրենսդրությամբ սահմանված պահանջները,

3) վարակիչ հիվանդության դեպքի հայտնաբերման դեպքում կազմակերպությունը պարտավոր է անմիջապես տեղեկացնել համապատասխան առողջապահական մարմիններին և ապահովել տեղեկատվության փոխանակման կարգը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 81-Ն հրամանի,

4) կազմակերպությունը պետք է հստակ ժամանակացույցով ախտահանի երեխաների խաղալիքները, դիդակտիկ պարագաները, իսկ այն խաղալիքները, որ կարող է կամ ծառայության բովանդակությունից ելնելով երեխան բերանում է պահում՝ պետք է ախտահանվեն յուրաքանչյուր օգտագործումից առաջ։

269. Կազմակերպության շենքի և տարածքի տեխնիկական ու անվտանգության պայմաններ.

1) կազմակերպության սենքերի պատերը պետք է լինեն հարթ և ունենան խոնավ եղանակով մաքրման և ախտահանման համար նախատեսված հարդարանք: կազմակերպության շենքերի ներքին հարդարման համար օգտագործվող ներկանյութերն ու լաքերը պետք է համապատասխանեն Կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին,

2) կազմակերպության սենքերի

3) կազմակերպության պատերի ներքին հարդարումը պետք է իրականացնել անվտանգ և էկոլոգիապես մաքուր ներկերով՝ նախագծային լուծումներին համապատասխան՝ Կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջի համաձայն,

4) սենքերի հատակները պետք է լինեն հարթ և չսայթաքող: Կազմակերպության առաջին հարկում տեղակայված խմբային (խաղային) սենքերում, երաժշտական և ադապտիվ սպորտի կամ կինեզոթերապիայի պարապմունքների համար նախատեսված դահլիճներում հատակները կարող են լինել ջերմամեկուսացված կամ տաքացվող,

5) հիմնական սենքերում, որպես հատակի նյութեր, պետք է օգտագործել էկոլոգիապես մաքուր և անվտանգ, բարձրորակ հարդարման նյութեր,

6) յուրաքանչյուր խմբային հարթակում արևից, քամուց և տեղումներից պաշտպանվելու համար պետք է նախատեսել շվաքարաններ,

7) խաղահրապարակը պետք է ունենա անվտանգ ծածկույթ: Խմբային հարթակներում ասֆալտի ծածկույթ չի թույլատրվում,

8) կանաչապատման տարածքում պետք է նախատեսել խոտածածկույթ, ծաղկանոցներ, թփեր և ծառեր, որոնք թունավոր չեն և չեն կարող վնասել երեխային (առանց սուր փշերի և այլն): Կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներով,

9) չնախատեսված ներթափանցումից և շփումներից պաշտպանվելու նպատակով կազմակերպության տարածքը պետք է լինի ցանկապատված,

10) տարածքում անհրաժեշտ է նախատեսել արտաքին լուսավորություն, այդ թվում խաղային հարթակի և շենքի մուտքերի։ Արհեստական լուսավորության մակարդակն օրվա մութ ժամանակահատվածում պետք է լինի առնվազն 10 լյուքս,

11) կազմակերպության շենքերում ապակիները և այլ փխրուն նյութերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

ա. ապակու ջարդման հետևանքով պետք է բացառվի վնասվածքի պատճառումը, կամ

բ. ապակին պետք է դիմակայի բեռնվածության ազդեցությանն՝ առանց կոտրվելու կամ վնասվելու:

12) կազմակերպության շենքի տանիքը պետք է սարքավորել արգելապատով՝ ըստ նախագծային լուծումների: Չշահագործվող տանիքի դեպքում արգելապատի բարձրությունը պետք է լինի 600 մմ ոչ պակաս, իսկ շահագործվող տանիքի համար՝ 1000 մմ և ավելի,

13) կազմակերպությունը պետք է ապահովի աղբի տեսակավորում, միաժամանակ երեխաներին ուսուցանելով դրա կարևորությունը,

14) նախընտրելի է կազմակերպության տարածքում չպահել կենդանիներ, որպեսզի կանխարգելվեն երեխաների մոտ հնարավոր ալերգիկ ռեակցիաները, բացառությամբ եթե այդ ընտանի կենդանին իր հետ բերել է երեխան,

15) կազմակերպության տարածքի կազմակերպման դեպքում անհրաժեշտ է առանձին կառուցված շենքի մոտ նախատեսել ավտոմեքենայի անցման հնարավորությունն ապահովող օղակաձև, իսկ կցակառուցված շենքի մոտ՝ կիսաօղակաձև ավտոմոբիլային անցում կամ գոտի:

270. Երեխաներին խնամք տրամադրող կազմակերպություններում կահույքի նկատմամբ հիմնական պահանջներն են․

1) կազմակերպության գույքը պետք է համապատասխանի երեխայի տարիքային առանձնահատկություններին և հասակին,

2) գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղյուսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն,

3) սեղաններն ու աթոռները պետք է պահպանվեն մշտապես մաքուր, իսկ ավազի սեղաններում պետք է օգտագործվի միայն վերականգնողական միջոցառումների, ներառյալ՝ թերապիայի համար նախատեսված ավազ։

 

5.2. ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

271.Ցերեկային կենտրոնի տարածքը ներառում է վարչական սենքեր, սենյակներ, երեխաների անհատական ու խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ, ճաշարան, սպասասրահ, ինչպես նաև կարող է ունենալ բուժկետ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ և խաղահրապարակ։

272. Ցերեկային կենտրոնի մուտքի մոտ, սպասասրահում պատերին պարտադիր պետք է փակցված լինեն տեղեկատվական վահանակներ հետևյալ տեղեկատվությամբ.

1) ցերեկային կենտրոնի հավաստագիրը,

2) ցերեկային կենտրոնի նպատակը, առաքելությունն ու արժեքները, կարգախոսը,

3) արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման սխեման և ելքերը,

4) օրվա ճաշացանկը, ինչ է մատուցվելու օրվա ընթացքում երեխաներին,

5) օրվա գրաֆիկն՝ ըստ մասնագետների կամ խմբերի,

6) մեկ ամսվա կտրվածքով հիմնական միջոցառումների օրացույցը,

7) բողոքների կամ առաջարկությունների դեպքում կոնտակտները,

8) ցերեկային կենտրոնի հիմնական կանոնները,

9) երեխաների նկատմամբ բռնության և անտեսման հետ կապված խնդիրների վերաբերյալ աշխատողների և ծնողների իրազեկվածությունը բարձրացնելու համար նախազգուշացնող նշաններ, որ երեխան կարող է բռնության կամ անտեսման զոհ լինել, և գործոնները, որոնք ցույց են տալիս, որ երեխան գտնվում է բռնության կամ անտեսման ռիսկի տակ։

10) ցերեկային կենտրոնի հայեցողությամբ՝ ցուցանակներ՝ ցերեկային կենտրոնին աջակցող կառույցների կամ բարերարների տվյալներով։

273. Ցերեկային կենտրոնի տարածքը պետք է տրամադրող լինի երեխաների համար, զարդարված լինի սենյակային բույսերով։

274. Ցերեկային կենտրոնի կահույքը պետք է լինի ապահով և անվտանգ երեխաների համար, համապատասխանի տարիքային և ֆունկցիոնալության առանձնահատկություններին։ Կահույքը պետք է լինի կլորացված անկյուններով, օգտագործվող նյութերը պետք է լինեն ոչ թունավոր, հեշտ մաքրվող։ Կահույքը պետք է լինի կայուն, չշրջվող, հարմարեցված երեխայի քաշին և շարժունակությանը։

275. Ցերեկային կենտրոնի սենքերում ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում (հատակի լվացում, փոշու կուտակման վայրերի (պատուհանագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ, լուսատուներ և այլն) մաքրում), իսկ ամիսը մեկ անգամ հաճախականությամբ՝ հիմնական մաքրում: Ցերեկային կենտրոնի սենքերում ընթացիկ խոնավ և հիմնական մաքրումը պետք է իրականացվի պատուհանները բաց վիճակում: Պատուհանները և վարագույրները կամ շերտավարագույրները պետք է լվանալ առնվազն տարին 2 անգամ հաճախականությամբ (գարնանը և աշնանը):

276. Ցերեկային կենտրոնի սենքերում ամենօրյա խոնավ մաքրումը պետք է իրականացվի օրական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, ախտահանիչ լուծույթների կիրառմամբ՝ օրական առնվազն 1 անգամ հաճախականությամբ, իսկ սանհանգույցներում և բուժկետում օրը 2 անգամ հաճախականությամբ: Բոլոր սենքերում ախտահանումը պետք է իրականացվի համաճարակաբանական ցուցման դեպքում: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումն ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ` Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի պահանջներին համապատասխան:

277. Ցերեկային կենտրոնի սենքերում ընթացիկ խոնավ մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման պարագաներով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր, ավելներ, մոպեր և այլն), օճառով կամ ախտահանիչով: Ընթացիկ խոնավ մաքրման համար օգտագործվող պարագաները պետք է մակնշվեն՝ հստակ տարանջատելով տարբեր սենքերի համար օգտագործվող պարագաները:

278. Մաքրման պարագաները, օճառը և ախտահանիչները պետք է պահվեն երեխաներին անհասանելի վայրերում՝ առանձին սենքում կամ պահարանում՝ միմյանցից մեկուսացված: Մաքրման պարագաները պետք է ախտահանվեն աշխատանքային օրվա վերջում:

279. Ցերեկային կենտրոնի սանհանգույցներում կենցաղային աղբը պետք է կուտակվի ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղներում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

280. Աղբահավաք բեռնարկղը` կոնտեյները, առկայության դեպքում պետք է տեղադրվի տնտեսական հրապարակի վրա, ջրանթափանց, բարեկարգ մակերեսով տարածքում՝ Հաստատության շենքից ոչ պակաս, քան 15մ հեռավորության վրա: Կոնտեյները պետք է ունենա կափարիչ ու մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ: Կոնտեյների տեղադրման տարածքը պետք է մաքրվի ամեն օր, համաձայն Առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հավելվածի 16-րդ կետի:

281. Ցերեկային կենտրոնի ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները պետք է կազմակերպվեն համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի:

 

5.3. ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

282. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում բացի ընդհանուր դրույթներում նշված պահանջների, սահմանված են նաև հետևյալ պահանջները․

283. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում բոլոր հիմնական սենքերը պետք է տեղակայել վերգետնյա հարկերում: Թույլատրվում է լվացքատան, բանջարեղենի մառանի, այգու գույքի պահեստի, լրացուցիչ սենքերի տեղաբաշխումը նկուղային և գետնախարսխային հարկերում:

284. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում մինչև 12 ամսական երեխաների համար նախատեսված սենյակները, որպես կանոն, տեղակայվում են 1-ին հարկում, 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար սենյակների տեղակայում թույլատրվում է 2-րդ հարկում:

285. 7 տարեկանը լրացած երեխաների քնելու սենյակներն ու սանհանգույցները պետք է տրամադրվեն առանձին՝ յուրաքանչյուր սեռի համար, եթե երեխան ավելի վաղ տարիքից նման ցանկություն չի հայտնել։

286. Շենքերի բոլոր հարկաբաժիններում պետք է լինեն առանձին սանհանգույցներ վարչական և սպասարկող անձնակազմի, երեխաների (աղջիկների և տղաների) համար, այդ թվում՝ առանձին սանհանգույցներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

287. Հաստատության մի հարկաբաժնից դեպի մյուս հարկաբաժին երեխաների տեղաշարժն առանց ուղեկցող դաստիարակի կամ դայակի չի թույլատրվում:

288. Լվացքատան և չորանոց-արդուկարանի, ինչպես նաև սննդի բլոկի մուտքերի դիմաց խմբային սենյակների մուտքերի տեղաբաշխումը չի թույլատրվում: Հաստատության շենքերում սննդի բլոկի բաշխասենյակի մոտ կարելի է նախատեսել առանձին վերելակ կամ բեռնատար ամբարձիչ սննդի ուղղահայաց տեղափոխման համար:

289. Մասնագիտացված խնամք տրամադրող հաստատությունները պետք է լինեն հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ թիկնաթոռ-սայլակով տեղաշարժվող) անձանց համար մատչելի։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովել մոտեցման հնարավորություն շենքի ընդհանուր հաղորդակցության և հանգստի համար նախատեսված տարածք, երեխաների սպասարկման մասնագիտացված սենքեր, մանկական խմբակների և սեկցիաների սենքեր, բժշկական սպասարկման, երեխաների մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման կազմակերպումն ապահովող պարապմունքների համար նախատեսված ընդհանուր սենքեր, ծառայողական-տնտեսական գործառույթների սենքեր։

290. Բժշկական սենյակը պետք է տեղակայել մեկուսարան-հիվանդասենյակին հարակից հատվածում։

291. Մասնագիտացված խնամք տրամադրող հաստատություններում պետք է նախատեսել վթարային լուսավորություն՝ հաշվի առնելով կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջները։

292. Մասնագիտացված խնամք տրամադրող հաստատությունների խմբային, խաղային, ճաշարանային, ննջարանային, բուժկետի մեկուսարան-հիվանդասենյակի սենքերում, երաժշտական և սպորտային պարապմունքների համար նախատեսված դահլիճներում պետք է նախատեսել ուլտրամանուշակագույն ճառագայթման և մանրէասպան ճառագայթման աղբյուրներ:

293. Մասնագիտացված խնամք տրամադրող հաստատությունների ննջասենյակներում անձնակազմի աշխատանքային գոտում տեղադրվում է տեղային լուսավորություն։

294. Հաստատության կինեզոթերապիայի կամ ադապտիվ սպորտի դահլիճում նախատեսվում են վերականգնողական գույքի պահման սենյակ կամ պահարան։

295. Հաստատության զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

296. Հաստատության զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

297. Հաստատության սանհանգույցների սանիտարատեխնիկական սարքավորումները պետք է խոնավ մաքրվեն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության: Գիշերանոթները յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են հոսող տաք ջրով:

298. Հաստատության զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ):

299. Հաստատություններն ապահովվում են ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման (կոյուղու) ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին:

300. Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր:

301. Երեխաների համար նախատեսված լոգարանները և ցնցուղները պետք է համալրված լինեն ջրի ջերմաստիճանը մինչև 40՛C կարգավորելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր 12 երեխայի հաշվարկով պետք է նախատեսված լինի 1 լոգարան՝ ցնցուղային սարքով կամ առանձին ցնցուղ, որը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտության դեպքում, պետք է համալրված լինի նստատեղով, իսկ ցնցուղային հատվածում՝ նստելու եզրով։ Անհրաժեշտության դեպքում լոգարանում կամ ցնցուղային հատվածում պետք է տեղադրվեն բռնակներ և հենաձողեր՝ երեխայի անվտանգությունն ու ինքնուրույնությունն ապահովելու նպատակով։ Բոլոր լոգասենյակները պետք է օդափոխվեն՝ արտաքին պատուհանի կամ մեխանիկական օդափոխման համակարգի միջոցով։

302. Հաստատության հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Հաստատության սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:

303. Սենքերի պատերի, հատակի, առաստաղի ծածկույթները լինում են ամբողջական և հարթ, առանց խոնավության և բորբոսի հետքերի: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը վերացնում են անմիջապես: Հատակի և պատերի (1,7 մետր բարձրությամբ) ծածկույթը պետք է հնարավորություն ընձեռի խոնավ մաքրման համար:

 

5.4. ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

304. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունը պետք է ապահովի երեխաների համար անվտանգ, ներառական, հարմարավետ և արժանապատիվ կենսապայմաններ։

305. Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության կողմից հատկացված առանձին տներում կարող են խնամվել առավելագույնը 8-ական երեխա՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաները։

306. Տներն ունեն առանձին ննջասենյակներ, ընդհանուր օգտագործման տարածքներ, սանհանգույցներ, խոհանոց և բակ։

307. Տների մուտքերը պետք է մատչելի լինեն բոլոր երեխաների համար, ունենան թեքահարթակներ, համապատասխան լուսավորություն և անվտանգություն։

308. Մեկ երեխայի հաշվարկով ննջասենյակի նվազագույն մակերեսը պետք է լինի 4 մ2։

309. Մեկ ննջասենյակում կարող են բնակվել առավելագույնը 3 երեխա, բացառությամբ այն դեպքերի, երբ սենյակի տարածքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները կամ եղբայր-քույր հարաբերությունները թույլ են տալիս այլ կազմակերպում։

310. Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա անհատական մահճակալ, անհատական պահարան անձնական իրերի համար, աթոռ և իր հագուստների համար առանձնացված հատված զգեստապահարանում։ Կահույքը պետք է լինի հարմարավետ, անվտանգ և հեշտ մաքրվող։ Բոլոր տարրերը պետք է համապատասխանեն երեխաների հասակին և ֆունկցիոնալությանը։

311. Սենյակները պետք է ապահովեն անձնական տարածք, անվտանգություն և հարմարավետություն։ Բոլոր սենյակներում պետք է լինեն պատուհաններ՝ բնական լուսավորության և օդափոխության համար։

312. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետք է ապահովվեն համապատասխան հարմարեցումներ։

313. Առանձին տանը պետք է լինի առնվազն մեկ ընդհանուր սենյակ՝ նվազագույն 20–25 մ2 մակերեսով։ Սենյակը պետք է նախատեսված լինի խաղի, հանգստի, դասապատրաստման և ստեղծագործական գործունեության համար։

314. Սենյակի կահույքը պետք է ներառի բազմոց, բազկաթոռներ, ճաշասեղան, փոքր սեղաններ, պահարան, գրապահարաններ և խաղալիքների պահարաններ, և առնվազն մեկ հեռուստացույց` առավելագույնը 8 երեխայի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար։ Տարածքը պետք է լինի ներառական, ապահովված բնական և արհեստական լուսավորությամբ։

315. Առանձին տանը երեխան պետք է ապահովված լինի հեռախոսակապով և ինտերնետով։

316. Յուրաքանչյուր 4 երեխայի համար պետք է նախատեսվի առնվազն մեկ սանհանգույց։ Սանհանգույցի նվազագույն մակերեսը՝ 4–5 մ2։

317. Սանհանգույցը պետք է ունենա լվացարան, զուգարան, ցնցուղ կամ լոգարան։ Սանհանգույցի հատակը պետք է լինի չսայթակող։ Ըստ անհրաժեշտության պատերին պետք է լինեն բռնակներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

318. Սանհանգույցում կամ կից պահարանում պետք է լինի հնարավորություն պահեստավորելու մաքրման և հիգիենայի միջոցները։

319. Տան խոհանոցի նվազագույն մակերեսը պետք է լինի 10–12 մ2։

320. Խոհանոցը պետք է ունենա պատուհան և դեպի դուրս բացվող դուռ։ Խոհանոցը պետք է ունենա լվացարան, սառնարան, գազօջախ, պահարաններ, աշխատանքային մակերես, ճաշասեղան և աթոռներ՝ ըստ երեխաների թվի։

321. Խոհանոցում պետք է ապահովվի երեխաների մասնակցություն սննդի պատրաստման և ինքնասպասարկման գործընթացներին։

322. Ցանկալի է, որ տունն ունենա առնվազն մեկ պատշգամբ՝ նվազագույն 4–5 մ2 մակերեսով, անվտանգ պատնեշով։ Այն կարող է օգտագործվել հանգստի, բույսերի խնամքի և դիտարկման նպատակով։

323. Տան բակը պետք է ունենա առնվազն 40–50 մ2 մակերես։ Այն կարող է ծառայել որպես խաղահրապարակ, երեխաների խաղի, շարժողական ակտիվության և հանգստի համար։

324. Բակը կարող է ունենալ նստարաններ, խաղային տարրեր, մարզվելու հարմարություններ։ Ցանկալի է ունենա կանաչապատ տարածք, չսայթակող մակերես։

325. Տները և օժանդակ բոլոր տարածքները պետք է ապահովված լինեն հակահրդեհային համակարգով, ազդարարման սեղմակոճակներով, տարհանման պլաններով, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն տեսանելի և հասանելի բարձրության վրա:

326. Բակը պետք է ունենա անվտանգության ցանկապատ, տեսահսկում, լինի մատչելի հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժման համար, ունենա թեքահարթակ և հարթ ուղիներ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան