ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1174-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1174-Ա

«02» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.03.2026թ.

հ. 1174-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Աղվան Սարգսյան

/լիազորված անձ/

Ռոման Սարգսյան

Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/350 և հ.1/386

հողամաս

Ռոման Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/350 և հ.1/386 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.21022024-01-0383 և հ.25112025-01-0291/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վարդգես Պետրոսյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.19

01073GAZXQE4

 

2

Աշխեն Վարդանյան

/լիազորված անձ/

Աննա Խաչատրյան

Հաղթանակ թաղամաս, հ.43-3

բնակելի տուն

Երևանի քաղաքապետի 29.01.2026թ. հ.475-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Հաղթանակ թաղամասի հ.43-3 հասցեում Աննա Խաչատրյանի կողմից ինքնակամ իրականացրած կառույցին /բնակելի տուն/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հ.11

01073E6JF2YY

 

3

Արման Աճեմյան

/լիազորված անձ/

Էլմիրա Աճեմյան

Հաղթանակ թաղամաս, հ.43-3

բնակելի տուն

Երևանի քաղաքապետի 14.11.2025թ. հ.4627-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Հաղթանակ թաղամասի հ.43-3 հասցեում Էլմիրա Աճեմյանի կողմից ինքնակամ իրականացրած բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հ.13/8

01073EXR2DBT

 

4

Երջանիկ Արշակյան

/լիազորված անձ/

Արտակ Սարգսյան

Նորքի Այգիներ փողոց, հ.227/20 և հ.227/26, Գ. Հովսեփյան փողոց, հ.52/15

հողամաս

Արտակ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նորքի Այգիներ փողոցի հ.227/20 և հ.227/26, Գ. Հովսեփյան փողոցի հ.52/15 հասցեներում գտնվող հողամասերին /վկ.հհ.18082016-01-0129, 18082016-01-0125 և հ.18112016-01-0138/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝Գ. Հովսեփյան փողոց, հ.52/15

01093LFSE4L4

 

5

Գարիկ Բաղդասարյան

Ա. Մանուկյան փողոց, հ.4 շենք, հ.39

բնակարան

Գարիկ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Մանուկյան փողոցի հ.4 շենքի հ.39 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.06122025-01-0039, ընդհ. բաժն. 2.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 51.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ան. Մանուկյան փողոց, հ.4 շենք, բն.39/1

0107388PPYTB

 

6

Արթուր Վերմիշյան

/լիազորված անձ/

Ջուլետա Պողոսյան

Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, հ.15 շենք, հ.33

բնակարան

Ջուլետա Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.15 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22012026-01-0295, ընդհ. բաժն. 2.38քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.09քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, հ.15 շենք, բն.33/1

01083PVGZ3DQ

 

7

Բուրաստան Մնացականյան

Ն. Չարբախ փողոց, հ.24

հողամաս

Բուրաստան Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Ն. Չարբախ փողոցի հ.24 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 07.10.2025թ. հ.4084-Ա որոշում և վկ. հ.17012025-01-0262/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, 5-րդ փակուղի, հ.11/4

01113TWFKWSL

 

8

Վաչագան Պողոսյան

Շահումյան 16-րդ փողոց, հ.183

հողամաս

Անշարժ գույքի առուվաճառքի 20.02.2026թ. հ.1361 պայմանագրով, Վաչագան Պողոսյանի կողմից ձեռք բերված Շահումյան 16-րդ փողոցի հ.183 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի 5-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.43

01013ZSRCYWG

 

9

Տարոն Նազարյան

/լիազորված անձ/

Էդիկ Նազարյան

Բաբաջանյան փողոց, տրանսպորտային հանգույց

հողամաս

Բաբաջանյան փողոցի տրանսպորտային հանգույցին հարող տարածքում գտնվող 750.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 30.12.2025թ. հ.5364-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.163/3

01073JHW9BLR

 

10

Արթուր և Հայկ Բաբայաններ

Նուբարաշեն Դ-4 թաղամաս, հ.5

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.01.2026թ. հ.339 և հ.340 վկայագրերով, Արթուր և Հայկ Բաբայաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Նուբարաշենի Դ-4 թաղամասի հ.5 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Դ-4 թաղամաս, հ.4

01103CLUFNGT

 

11

Երևան Համայնք

Ավան-Առինջ h.2 ԿՋՀ

կաթսայատուն

Երևան Համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Ավան-Առինջ h.2 ԿՋՀ-ին /սեփ. վկ. հ.2159177/ տրամադրել հասցե՝ Ավան-Առինջ թաղամաս, 1-ին մ/շ, հ.3/57

01023VHCFUED

 

12

Երևան Համայնք

Ավան հ.171 դպրոցի մոտ գտնվող հ.3/4 ԿՋՀ

կաթսայատուն

Երևան Համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Ավան հ.171 դպրոցի մոտ գտնվող հ.3/4 ԿՋՀ-ին /սեփ. վկ. հ.2159876/ տրամադրել հասցե՝ Թումանյան թաղամաս, հ.13/20

01023JATS9UK

 

13

Մերի Հմայակյան

/լիազորված անձ/

Վիկտոր Խվեսկո

/սեփականատեր/

«Ձոր-2» թաղամաս, հ.74/8

հողամաս

Վիկտոր Խվեսկոյին սեփականության իրավունքով պատկանող, «Ձոր-2» թաղամասի հ.74/8 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.24032022-01-0279/ բաժանման հատակագծով առանձնացվող 14.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ «Ձոր-2» թաղամաս, հ.74/9

01043XGJCU4N

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան