ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1194-Ա |
«04» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի Հ.229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Փայլակ Շամոյանի լիազորված անձ Աշոտ Օհանյանի 02.02.2026թ. հ.Դ-8783-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 15-ի «Երևան, Կենտրոն, Եղիշե Չարենցի փողոց 1-ին նրբանցք հ.16/2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Փայլակ Ջամալի Շամոյանի իրավունքները վերականգնելու, 594.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.229-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 4-րդ կետերում «Կենտրոն» բառը փոխարինել «Նորք-Մարաշ» բառով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |