ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1219-Ա |
«04» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ Հ.33 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՆԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 29.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Քնարիկ Կարապետի Գալստյանի (ծնված 16.09.1956թ.), Արթուր Արամայիսի Բարսեղյանի (ծնված 28.11.1978թ.) դիմումը։ Երևան, Կենտրոն, Կոնդ 1-ին թաղամաս հ.33 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 420.4քմ, որից 90.8քմ մակերեսով հողամասը՝ Քնարիկ Կարապետի Գալստյանին, Արթուր Արամայիսի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.02.2013թ. հ.06022013-01-1916 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.11.2025թ. հ.Հ-11044 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.10.2025թ. հ.20-Ել-68798 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ 1-ին թաղամաս հ.33 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևան, Կենտրոն, Կոնդ 1-ին թաղամաս հ.33 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Քնարիկ Կարապետի Գալստյանի, Արթուր Արամայիսի Բարսեղյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 90.8քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 329.6քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 29.6քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Քնարիկ Կարապետի Գալստյանին, Արթուր Արամայիսի Բարսեղյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից Քնարիկ Կարապետի Գալստյանի, Արթուր Արամայիսի Բարսեղյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Կոնդ 1-ին թաղամաս հ.33 հասցեում գտնվող 420.4քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
6. Ընդունել ի գիտություն, որ.
1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |