ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ՍՈՖԻԱՅԻ ՓՈՂՈՑ Հ.88/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՅԻԿ ԱԼԲԵՐՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1200-Ա

«04» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ՍՈՖԻԱՅԻ ՓՈՂՈՑ Հ.88/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՅԻԿ ԱԼԲԵՐՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արայիկ Ալբերտի Միրզոյանի (ծնված 19.10.1971թ.) դիմումը ( 09.06.2022թ.Դ-32637-22) ։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 26.05.2025թ. հ.ԱՏ-26052025-01-1201 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.02.2026թ. հ.Հ-1066 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.02.2026թ. հ.20-Ել-Դ-2281 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Էրեբունի Սոֆիայի փողոց հ.88/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել ք.Երևան, Էրեբունի Սոֆիայի փողոց հ.88/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արայիկ Ալբերտի Միրզոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 125.91քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 125.91քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի  N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Էրեբունի Սոֆիայի փողոց հ.88/2 հասցեում գտնվող 125.91քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Երևան, Էրեբունի Սոֆիայի փողոց հ.88 բնակելի տանը տրամադրել «Էրեբունի, Սոֆիայի փողոց հ.88/2» հասցեն:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան