ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ Հ.120 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1171-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1171-Ա

«02» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.120 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը՝

1. «Երևանի հ.120 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ:

2. Հանձնարարել.

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել «Երևանի հ.120 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում, ինչպես նաև համապատասխան հայտարարության մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար.

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հայտարարության հրապարակումը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am):

3. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան