ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1196-Ա |
«04» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի Հ.2046-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.02.2025թ. 20-ել-3056 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 31-ի «Երևանի Միրաքյան փողոցի հ.54 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սարգիս Անդրեյի Հակոբյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2046-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում՝ «384.3» թվերը փոխարինել «381.23» թվերով.
2) Որոշման 1-ին կետում՝ «56.76» թվերը փոխարինել «53.69» թվերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|