ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Պատգամավորների շրջանային խորհուրդն իրավազոր է պատգամավորների շրջանային խորհրդի պատգամավորների ընտրությունների տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի գրանցելուց հետո»:
2. Օրենքի 35 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պատգամավորների շրջանային խորհրդի նիստն իրավազոր է, երբ այն սկսելու պահին ներկա են խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թվի առնվազն կեսից ավելին:
Նստաշրջաններում քվեարկությունները համարվում են կայացած` խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եթե պահանջվում է ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցություն»:
II. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդն իրավազոր է պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի պատգամավորների ընտրությունների տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի գրանցելուց հետո»:
2. Օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի նիստն իրավազոր է, երբ այն սկսելու պահին ներկա են խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թվի առնվազն կեսից ավելին:
Նստաշրջաններում քվեարկությունները համարվում են կայացած` խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եթե պահանջվում է ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցություն»:
III. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդն իրավազոր է պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի պատգամավորների ընտրությունների տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի գրանցելուց հետո»:
2. Օրենքի 32 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի նիստն իրավազոր է, երբ այն սկսելու պահին ներկա են խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թվի առնվազն կեսից ավելին:
Նստաշրջաններում քվեարկությունները համարվում են կայացած` խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եթե պահանջվում է ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցություն»:
IV. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
18 հոկտեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-1099-I.-ՀՕ-116 |