ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1151-Ա

«27» փետրվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոմիկ Մելքոնյանի լիազորված անձ Արա Պողոսյանի դիմումը՝ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.69 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 10.09.1994թ. հ.Ա006408 պետական ակտը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 395.11քմ, պետական ակտում ամրագրված` 400.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող` 395.11քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.02.2026թ. հ.Ն/5630-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.69 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 395.11քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան