ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ 29/6 ՇԵՆՔԻ Հ.5/22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1150-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1150-Ա

«27» փետրվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ 29/6 ՇԵՆՔԻ Հ.5/22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԿՐԱՍԿԵԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Կրասկյան Մուջամբարի դիմումը՝ Մոլդովական փողոց հ.29/6 շենքի հ.5/22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15012025-01-0046 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/3914-26 եզրակացությունը.

1. Մոլդովական փողոց հ.29/6 շենքի հ.5/22 հասցեում գտնվող, ընկերությանը պատկանող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան