ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1149-Ա «27» փետրվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-01-211-24 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԲԱԳՐԵՎԱՆԴ ՀԱՈՒԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վալերի Խաչատրյանի 2026 թվականի հունվարի 19-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի հ․01/11.1/20130-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի ապրիլի 18-ին տրված թիվ 01/50-01-211-24 նախագծման թույլտվության 1-ին կետում «խառը կառուցապատման» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության 29.12.2011թ N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 01-008-0507-0717, 0716, 0715, 0714, 0713, 0719, 0720, 0721, 0722 կադաստրային ծածկագրերով հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխվում են բնակելի կառուցապատման» բառերով։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |