ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1118-Ա |
«27» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ.44 ՇԵՆՔԻ Հ.22՝ 82,4ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գուրգեն Նիկոլայի Սարգսյանի դիմումը` Երևանի Անդրանիկի փողոց հ.44 շենքի հ.22՝ 82,4քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Անդրանիկի փողոց հ.44 շենքի հ.22՝ 82,4քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.12.2014թ. հ.20122014-01-0188 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Գուրգեն Նիկոլայի Սարգսյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն:
2. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |