ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1110-Ա

«27» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026 թվականի համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

27.02.2026 թ.

հ. 1110-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ
(ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

N

Հաշմանդամի ԱԱՀ

Փոխադրող մեքենայի համարանիշը

Փոխադրող անձը

Արտոնության տրամադրման ժամկետը

1

Արարատ Վարդևանի Արզումանյան

37 KO 898

փոխադրվում է ինքնուրույն

01.10.2026թ.

2

Ռուբեն Բենյամենի Աղամալյան

080 AS 61

Բենյամեն Աղամալյան

31.12.2026թ.

3

Վահե Տիգրանի Ծատուրյան

36 FG 883

Հասմիկ Թահմազյան

31.12.2026թ.

4

Աշոտ Համբարձումի Իսրաելյան

37 PM 145

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

5

Արթուր Կառլենի Մխիթարյան

77 JV 177

Ժորա Ոսկանյան

31.12.2026թ.

6

Գնել Համատարածի Հովհաննիսյան

77 WC 778

Անդրանիկ Նաղդալյան

31.12.2026թ.

7

Գագիկ Գարիկի Սամսոնյան

89 DO 800

Գարիկ Սամսոնյան

31.12.2026թ.

8

Սարգիս Սերգեյի Դանիելյան

35 TU 740

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

9

Ռոլանդ Վլադիմիրի Ասլանյան

10 RO 777

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

10

Նարե Վահեի Հակոբյան

37 DI 171

Սոսի Վարդանյան

31.12.2026թ.

11

Արման Վարուժանի Ապրեսյան

97 VM 779

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2026թ.

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան