ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2026 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7–րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -11
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2026 թ. փետրվարի 20 ք․ Եղեգնաձոր |
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի ՀանրապետությանՎայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 20-ի N 18-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (այսուհետ՝ Համայնք) վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է Համայնքի ղեկավարը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:
2. Թույլտվություն ստանալու համար հայտատուն Համայնքի ղեկավարին ներկայացնում է Ձև N 2-ին համապատասխան հայտ` առձեռն, փոստային առաքմամբ կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով հայտը կարող է ներկայացվել Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային փոստի կամ www.yeghegnadzor.am համացանցային կայքի միջոցով՝ ուղարկողի հաստատված ստորագրությամբ (սկանավորված) կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք,
2) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3) տրանսպորտային միջոցի կամ կցորդի հաշվառման վկայագրի պատճեն,
4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,
5) Համայնքի բյուջեի նկատմամբ հայտատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,
6) Համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագիր,
3. Հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են լուսապատճենված (սկանավորված) տարբերակով:
4. Թույլտվությունը տրամադրվում է կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված հայտը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
5. Թույլտվությունը տրամադրվում է Համայնքի ղեկավարի կողմից` Ձև N 1-ին համապատասխան:
6. Թույլտվություն ստացած հայտատուն շրջիկ առևտրի կետերի սահմանված վայրը ամրագրում է Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում։
7. Շրջիկ առևտրի կետերի սահմանված յուրաքանչյուր վայրն ամրագրվում է հինգ օր ժամկետով, իսկ հատկացման յուրաքանչյուր օրվա տևողությունը չի կարող գերազանցել 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 21:00-ն:
8. Եթե շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրի ամրագրման 5-օրյա ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օր, ապա հաջորդ վայրի ամրագրումը կատարվում է նախապես՝ ոչ աշխատանքային օրվա նախորդող աշխատանքային օրը։
9. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են և 5 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը։
10. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։
11. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:
12. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։
13. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
14. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
15. Շրջիկ առևտրի իրականացման համար սահմանված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը։
16. Շրջիկ առևտրի կետը կարող է կայանվել ամրագրված վայրում յուրաքանչյուր օրվա համար սահմանված ժամը լրանալուց հետո (ժամը 21։00-ից հետո) առանց գործունեություն իրականացնելու, և պարտավոր են տրամադրված (հատկացված) վայրը ազատել սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո:
2. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:
18. Շրջիկ առևտրի կետերը, ըստ անհրաժեշտության, պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին։
19․ Հանրային սննդի ծառայություն մատուցող շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով։
20. Շրջիկ առևտրի կետերի վրա տեղադրված գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշմամբ, ինչպես նաև՝ Համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի N 40-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։
21. Շրջիկ առևտրի կետը, ըստ անհրաժեշտության, պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով։
22. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք՝ առևտրի իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման համար:
23. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:
3. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ
24. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեությունը թույլատրվում է իրականացնել ժամը 08։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում, հետևյալ վայրերում՝
|
Հ/Հ |
Համայնքի բնակավայրը |
Փողոցի և տարածքի անվանում |
|
1 |
քաղաք Եղեգնաձոր |
Բազմաբնակարան բոլոր շենքերի բակերի տարածքները |
|
2 |
Նարեկացի 8 հասցեում գտնվող հրապարակին հարակից տարածք | |
|
3 |
Քաղաքային ամֆիթատրոնին հարակից տարածք | |
|
4 |
գյուղ Մալիշկա |
Կենտրոնական փողոցին հարակից տարածում |
|
5 |
գյուղ Գլաձոր |
Մշակույթի տանը հարակից տարածքում |
|
6 |
գյուղ Գետափ |
Մշակույթի տանը հարակից տարածքում |
|
7 |
գյուղ Վերնաշեն |
Մշակույթի տանը հարակից տարածքում |
4. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
25. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել`
1) մսամթերք,
2) ծովամթերք,
3) կաթնամթերք՝ բացառությամբ թանի,
4) կենդանիներ,
5) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,
6) շինանյութ,
7) ավտոպահեստամասեր,
8) հրավառության կամ հրագործական արտադրանք,
9) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ,
10) կենցաղային և համակարգչային տեխնիկա,
11) աուդիո և վիդեո արտադրանք,
12) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,
13) որսորդական պարագաներ,
14) պահպանակներ, միջադիրներ և հիգիենիայի այլ պարագաներ,
15) ծխախոտի արտադրանք,
16) ոգելից խմիչքներ,
17) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,
18) մանկական կերեր,
19) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
26. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝
1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,
2) ինտերնետ ծառայություններ,
3) բանկային կամ արտարժույթային ծառայություններ,
4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,
5) բժշկական ծառայություններ,
6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,
7) ցանկացած տեսակի մերսման ծառայություն:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _____
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Տրված` ___ __________ 202____ թ.
Թույլատրված գործունեության անվանումը`
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________
Գործունեության իրականացման վայրը`
___________________________________________________
___________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը` ___ ______ 202_ թ.-ից մինչև ___ ______ 202_ թ.-ը:
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
_____________________ (ստորագրություն) |
________________________________ (անուն, ազգանուն) |
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի
Եղեգնաձոր համայնքի ղեկավար
_________________________________________ին
(անուն, ազգանուն)
Հ Ա Յ Տ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
__________________________________________________
__________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
__________________________________________________
__________________________________________________
4. Ապրանքի կամ ծառայության անվանումը, որի վաճառքի, իրականացման կամ մատուցման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________
5. Թույլտվության ժամկետը________________________________
(նշել պահանջվող ժամկետը)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
____________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
| ___ __________ 202____ թ. |
Կ.Տ. (առկայության դեպքում) |
Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
|
№ |
Փաստաթղթի անվանումը |
Կցված է (կատարվում է✓ նշում) |
|
1. |
Հայտ՝ լրացված սահմանված ձևով |
|
|
2. |
Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն, |
|
|
3. |
Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման քաղվածքի և անձը հաստատող փաստաթղթի պատճենը |
|
|
4. |
Շրջիկ առևտրի կետի լուսանկարներ |
|
|
5. |
Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի պատճենը |
|
|
6. |
Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին |
|
|
7. |
Այլ |
Ստորագրելով այս հայտը՝ չեմ առարկում և տալիս եմ համաձայնություն իմ կողմից հայցվող ծառայությունը ստանալու նպատակով համայնքապետարանի աշխատակազմում իմ անձնական տվյալների մշակման և օգտագործման համար:
Տեղյակ եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների մասին:
Ցանկանում եմ ծառայության տրամադրման հետ կապված փաստաթղթերը և/կամ ծանուցումները ստանալ
□ էլեկտրոնային փոստի միջոցով
□ ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով
□ պատվիրված նամակով ուղարկելու միջոցով
| Հայտատու՝ ___________________
(ստորագրություն) |
____________________________ (հայտատուի անուն, ազգանուն) |
___ __________ 202____ թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2026 թվական: