ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2022 - 2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2022-23.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

8 փետրվարի 2022 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2022 - 2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գիտահետազոտական աշխատանքների՝ կից ներկայացվող պլանը և այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:

2. Նախատեսել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) դեպարտամենտների տնօրենների կողմից` համապատասխան դեպարտամենտների գործունեությունը կարգավորող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հետ համաձայնեցմամբ, 10 միլիոն ռուբլին չգերազանցող արժեքով գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքում.

Հանձնաժողովի կոլեգիայի անդամների կողմից 10 միլիոն ռուբլին չգերազանցող արժեքով գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքում:

3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝ ապահովել կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելը Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի փետրվարի 8-ի

թիվ 16 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2022 - 2023 թվականների գիտահետազոտական աշխատանքների

 

ԳՀԱ-ի թեմա, շիֆր

Կատարման ժամկետը

I. Փոխանցիկ գիտահետազոտական աշխատանքներ

 

Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակում»1

2021-2022 թվականներ

2. ԳՀԱ «Եվրասիական ներդրումային և գիտատեխնոլոգիական կոնսորցիումների ձևավորման գիտամեթոդական ապահովում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձը և համաշխարհային փորձը»1

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 2 ԳՀԱ

 

Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ հակամենաշնորհային համապատասխանության ինստիտուտին վերաբերող դրույթների ներառում»1

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 1 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Արտադրանքի որակի ապահովման համակարգերի, այդ թվում՝ արտադրանքի որակի գնահատման համար ենթակառուցվածքի զարգացման ծրագրերի ստեղծման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործելակերպի վերլուծություն։ Միջազգային փորձի վերլուծություն և արտադրանքի որակի ապահովման Եվրասիական համակարգի ստեղծման համար հանձնարարականների մշակում»2

2021-2022 թվականներ

2. ԳՀԱ «Օդային միջավայրում դիֆենիլոլպրոպանի զանգվածային խտության որոշման տիրույթում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային միջավայր պոլիկարբոնատային արտադրատեսակներում պարունակվող դիֆենիլոլպրոպանի միգրացիայի մակարդակը՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշելու մեթոդիկայի մշակում՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների կիրառման և կատարման ու նշված տեխնիկական կանոնակարգում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»1

2021-2022 թվականներ

3. ԳՀԱ «Օդային միջավայրում տոլուիլենդիիզոցիանատի զանգվածային խտությունը՝ 0,002 մգ/մ3 -ից սկսած, որոշման տիրույթում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային միջավայր պոլիուրեթանային արտադրատեսակներում և պոլիուրեթանային սինթետիկ կաուչուկներում պարունակվող տոլուիլենդիիզոցիանատի միգրացիայի մակարդակը՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշելու մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»1

2021-2022 թվականներ

4. ԳՀԱ «Վառելիքի և վառելիքաքսանյութերի ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և նորմատիվ տեխնիկական բազայի կատարելագործման համար առաջարկությունների նախապատրաստում, այդ թվում՝ վառելիքի և վառելիքաքսանյութերի ոլորտում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի իրականացումն ապահովող՝ ստանդարտների ցանկերի արդիականացման և միջպետական ստանդարտների մշակման (վերանայման) մասով»1

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 4 ԳՀԱ

 

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Բուսասանիտարական ռիսկերի գնահատման մեթոդիկայի մշակում և դրանց կառավարումը՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմինների կողմից ենթակարանտինային արտադրանքի խմբաքանակների ներմուծման և տեղափոխման ժամանակ անցկացվող վերահսկիչ միջոցառումներ սահմանելիս»1

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եվրասիական ընկերությունների ստեղծման հեռանկարների ուսումնասիրություն»2

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Գյուղատնտեսական կենդանիների ապրոբացվող նոր ցեղատեսակների, տեսակների, գծերի և խաչասերումների գնահատման մեթոդիկայի մշակում` տարբերակիչ առանձնահատկությունները, միատարրությունը, հաստատունությունը և հիվանդությունների նկատմամբ կայունությունը որոշելու համար»1

2021-2022 թվականներ

Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ ըստ փոխանցիկ աշխատանքների՝ 10 գիտահետազոտական աշխատանք

 

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրոպական միության տնտեսության մեջ աղճատումների առկայության վերլուծության երկրորդ փուլ»1

2022 թվական

Ընդամենը՝ ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ  

II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ

 

Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ինֆլյացիոն գործընթացների մոդելավորմանը ներկայացվող մոտեցումների կառուցում»1

2022-2023 թվականներ

2. ԳՀԱ «Հաջողված միջազգային փորձի հիման վրա ԵԱՏՄ «կանաչ տնտեսություն» հայեցակարգի մշակում»1

2022-2023 թվականներ

3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության իրավունքի և Անկախ Պետությունների Համագործակցության իրավապայմանագրային բազայի միջև տարբերությունների համալիր վերլուծություն և երկու իրավական համակարգերի կապակցման համար իրավական ու կազմակերպական հիմքերի մշակում»2,3

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 3 ԳՀԱ

 

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Հացահատիկի մեջ թունաքիմիկատների զանգվածային կոնցենտրացիայի որոշման տիրույթում չափումներ կատարելու միջազգային փորձի հետազոտություն և դրա հիման վրա հացահատիկի մեջ պեստիցիդների՝ զանգվածային կոնցենտրացիայի միավորներով արտահայտված միգրացիայի մակարդակը որոշելու մեթոդիկայի մշակում՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) պահանջների կիրառման և կատարման ու նշված տեխնիկական կանոնակարգում տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»1,3

2022 - 2023 թվականներ

 

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 1 ԳՀԱ

 

Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխանակման կանոնների նախագծի լրամշակում, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային միանալու մասին պայմանագրի ձևի նախագծերի և կանոնակարգերի մշակում»1

2022 - 2023 թվականներ

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 1 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «էլեկտրաէներգիայի քանակի և որակի պարամետրերի (ցուցանիշների) չափումների չափագիտական ապահովման կազմակերպման մասով միջազգային մոտեցումների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության վերլուծությունն ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմաններին միջպետական հատման կետերում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման ժամանակ էլեկտրաէներգիայի քանակի և որակի պարամետրերի (ցուցանիշների) չափումների մասով պահանջների սահմանման վերաբերյալ հանձնարարականների նախագծի մշակումը»1

2022-2023 թվականներ

2. ԳՀԱ «Տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման ոլորտում ցիրկուլյար տնտեսության (փակ ցիկլի տնտեսության) մոդելների ներդրման մասով միջազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը, այդ թվում՝ արտադրանքին և դրա հետ կապված օգտահանման գործընթացներին ներկայացվող համապատասխան պահանջների սահմանման մասով»1

2022 թվական

3. ԳՀԱ «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) պահանջների արդիականացման նպատակների համար էներգասպառող արտադրանքի էներգետիկ արդյունավետության նկատմամբ պահանջների սահմանման մասով Եվրոպական միության ակտերի վերլուծություն և վերլուծության արդյունքների հիման վրա «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) սահմանված՝ էներգետիկ արդյունավետության նկատմամբ պահանջների արդիականացման նպատակահարմարության և ժամկետների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում»1

2022 թվական

4. ԳՀԱ «Մսամթերքի բաղադրիչների ԴՆԹ առավելագույն թույլատրելի մակարդակը սահմանելու և «տեխնոլոգիապես չվերացվող խառնուկ» եզրույթը կիրառելու մասով միջազգային փորձի ուսումնասիրություն և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում կարգավորման նմանատիպ կանոններ սահմանելու մասին առաջարկությունների նախապատրաստում»1

2022 թվական

5. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում վինիլացետատի զանգվածային խտության որոշման տիրույթում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային և ջրային միջավայրեր վինիլացետատի հիմքով մանածագործական նյութերից և պոլիմերներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող վինիլացետատի միգրացիայի մակարդակը՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշելու մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով»1

2022-2023 թվականներ

6. ԳՀԱ «Արհեստական, սինթետիկ, կոմպոզիցիոն կաշիների (նյութերի), այդ թվում՝ տվյալ նյութերից պատրաստվող արտադրատեսակների կազմում նույնականացման համար եզրույթների և հասկացությունների կիրառման մասով տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների և միջազգային, տարածաշրջանային և ազգային պահանջների վերլուծության անցկացում՝ թեթև արդյունաբերության արտադրանքի (ներառյալ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքը) նկատմամբ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների շտկման վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելու նպատակով, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ժամանակակից միջազգային և եվրոպական պահանջներին տվյալ արտադրանքին ներկայացվող պահանջների ներդաշնակեցմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը»1

2022 թվական

Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 6 ԳՀԱ

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Մեկանգամյա օգտագործման պոլիմերային արտադրատեսակների առանձին տեսակների ներմուծման և արտադրության փուլային արգելք մտցնելու նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում»2

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական բույսերի սելեկցիայի և սերմնաբուծության իրավիճակի համալիր վերլուծություն և տվյալ ոլորտներում անդամ պետությունների մրցունակությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների մասով առաջարկությունների մշակում»1

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներ՝ 14 գիտահետազոտական աշխատանք

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 24 գիտահետազոտական աշխատանք

 

 

1. ԳՀԱ-ի արդյունքները քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին։

2. ԳՀԱ-ի արդյունքները քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին կից՝ Գիտատեխնիկական խորհրդի նիստին:

3. ԳՀԱ-ի կատարումը կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման մասին» թիվ 147 հրամանի պահանջներին համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթը սահմանված կարգով ներկայացնելու պայմանով։

(պլանը լրաց., փոփ. ԵՏՀԿ 23.05.22 թիվ 86)